23:47 20.09.2018
Հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրենը։ «Ես փաստաթուղթ եմ ստորագրել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին»,- ասել է ԱԱԾ տնօրենը՝ չցանկանալով մանրամասներ հայտնել։ Լրագրոցի հարցին՝ տարօրինակ չէ՞, որ կարողանում են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, Վանեցյանը պատասխանել է, որ թերացումներ չեն եղել, աշխարհի շատ երկրներում շատ պաշտոնյաների […]
22:52 20.09.2018
Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կըցյանը. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ՉԺՀ կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին իմ սրտանց շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Անցած տարիների ընթացքում հայ-չինական բարեկամական համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ կայուն և դինամիկ զարգացում […]
22:43 20.09.2018
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները, հատկապես այս տարի, երբ Հայաստանը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման հարյուրամյակը, և իմ ջերմ բարեմաղթանքները՝ հաջողություններ […]
22:33 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]
22:28 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության […]
22:14 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների […]
21:13 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին` ժամը 15:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Վ. Մ.-ի (ծնված 1967 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում […]
20:20 20.09.2018
ԱԺ բակում խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներին, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներին օրհնության խոսքով դիմեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Կաթողիկոսը, հայրապետական օրհնություն բերելով և ողջունելով հյուրերին, իր […]
20:19 20.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը երևանցիներին ամենատարբեր խոստումներ են տալիս: SHANTNEWS.am-ն ի մի է բերել այդ ուժերի նախընտրական ծրագրերը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունների մեջ են սոցիալական բնակարանաշինությունը, տրանսպորտի, վերելակների, աղբահանության, աղբավերամշակման, բնակֆոնդի մաշվածության հարցերը: Կուսակցությունը կարևորում է վթարային շենքերի ճակատագիրը, քաղաքում կանաչապատման աշխատանքները, շինթույլտվությունների և շինարարական նախագծերի հաստատման գործընթացի վերահսկումը, Հրազդանի կիրճի վիճակը: ԲՀԿ-ն խոստանում է Երևանի մշակութային […]
19:40 20.09.2018
ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշեց, որ այսօր նշվում է հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը, որը նշանակալից իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին, երևի թե, այդքան շատ չէ: «Սակայն այս 100 […]
19:19 20.09.2018
ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ, գրում է Armtimes.com-ը: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ գումարներն […]
19:17 20.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ հետևյալ գրառումն է արել. «Այսօր Հայոց խորհրդարանը նշում է իր հիմնադրման 100-ամյակը: 1918թ. օգոստոսի 1-ին գումարվել է Հայաստանի առաջին հանրապետության օրենսդիր մարմնի (սկզբում այն կոչվել է խորհուրդ, ապա խորհրդարան) առաջին նիստը: Առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1919թ. հունիսին՝ համընդհանուր […]
19:15 20.09.2018
ՀՀ Ազգային ժողովի բակում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հոբելյանական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանում […]
18:36 20.09.2018
Սեպտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ Բելառուսի ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության և զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ: Ի թիվս մի շարք հանդիպումների՝ բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի ամենօրյա գործունեության […]
18:30 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով […]
18:25 20.09.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի […]
18:20 20.09.2018
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ վարչական համալիրի վերանորոգված մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր։ Շնորհավորելով ներկաներին մարզադահլիճի վերաբացման կապակցությամբ՝ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությանը` վերանորոգման աշխատանքներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ընկերության […]
18:06 20.09.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները շարունակում են ընտրողների հետ հանդիպել՝ այս անգամ Կենտրոն վարչական շրջանում: Կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների բուկլետներ է բաժանել, իսկ ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը բարձրախոսով ընտրողին հիշեցրել է, թե ինչու պետք է ձայն տալ հենց իրենց կուսակցությանը: «Քաղաքացիները ունեն բազմաթիվ խնդիրներ, ամբողջ Երևանը թաղված է խնդիրների մեջ: Ցանկանում […]
18:02 20.09.2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի նախավերջին օրը ոչ թե շրջայց, այլ բնապահպանական ակցիա իրականացրեց: Երևանյան լճում կուսակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ավագանու ու երիտասարդական միության անդամների հետ Երևանյան լիճն ու հարակից տարածքը աղբից էին մաքրում: Նավակների օգնությամբ Միքայել Մանուկյանը թիմակիցների հետ շրջեց նաև լճի տարածքում՝ մաքրելով լիճն աղբից ու միաժամանակ ծանոթանալով առկա խնդիրներին: «Երևանյան լիճը շատ […]
17:53 20.09.2018
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ […]
17:42 20.09.2018
Հեռախոսով կառավարվող ակվարիում նախագծած ընկերությունը հավաքել է հանգանակությունը, որը նրանց թույլ կտա պատրաստել այդպիսի ակվարիումներ և վաճառել բոլոր հովանավորներին։ Նախապես անհրաժեշտ 25 հազար դոլարի փոխարեն հավաքվել է մեկուկես անգամ ավելի։ Ակվարիումը հնարավոր է հեռակառավարել հեռախոսով ու կարգավորել դրա պարամետրերը, հետևել ձկներին և այլն։ Սարքի առավելությունների մեջ մտնում են (այս ամենը հնարավոր է հեռակառավարել հեռախոսով). Ձկների […]
17:25 20.09.2018
Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը սեպտեմբերի 19-ին, պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում ունեցավ Քուվեյթի Պետության վարչապետի տեղակալ, արտաքին գործերի նախարար Շեյխ Սաբահ Խալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` Քուվեյթի արտգործնախարարը գոհունակությամբ ընդգծեց բարեկամ Հայաստանի հետ ունեցած արդեն 24-ամյա դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների գործունեությունը և կատարված մեծ աշխատանքը իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, […]
17:24 20.09.2018
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ […]
17:16 20.09.2018
2018 թվականի անցած ամիսների ընթացքում՝ մինչև սեպտեմբերի կեսերը, 22 հարձակում է եղել 28 լրագրողի վրա, ինչը քառապատիկ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը։ Նախորդ տարի Գերմանիայում եղել էր ընդամենը 5 հարձակում։ Այս մասին հայտնել է Գերմանիայում գործող ECPMF մոնիթորնիգային կազմակերպությունը։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարձակումների մեծ մասը կատարվել է Գերմանիայի արևելյան նահանգներում։ Հարձակումները դեպքերի մեծ մասում […]
17:05 20.09.2018
Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200
16:55 20.09.2018
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 21-ից Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Թբիլիսյան խճուղու և Ա. Բաբաջանյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ, և այսուհետև տվյալ […]
16:47 20.09.2018
ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում է Եգիպտոս կատարելիք պաշտոնական այցին: Այսօր արդեն նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ հանդիպելու է նաև Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ: https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/553709641760837?__xts__[0]=68.ARCUn6DURZDCG8gMYzpk0BU7tx8SL5HlP7ENiHTPdzrkx-RHtYWZvIC1gLHx3q6S1SjtujkudJTjYmKQoSWMtKS49mA66pdEtfKOXzX1NbH3F4dA0CFIO9g6sl-u3ZnWM0R0CE2yZVpD9VpSiyskfRzw18xNKsrql8EAsOk3IXROtLSQ3R44&__tn__=-R
16:37 20.09.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը: «Նախագահը չի պլանավորում մասնակցել»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասաց առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Վերջինս հրաժարվեց մանրամասնել ու ներկայացնել չմասնակցելու պատճառները: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Անկախության օրվա տոնակատարությանը հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին:
16:33 20.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]
16:21 20.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամկազմը պատվիրակությանը ներկայացրել է հայկական բանակի նոր համալրումներից մեկը՝ մահապարտ անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնի է դառնում վարչապետի այցի մասին պատմող տեսանյութերից։ Անօդաչու թռչող սարքը վարչապետին ներկայացնելիս Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը զեկուցել է, որ սարքը կարող է խոցել հակառակորդի նույնիսկ ամենապաշտպանված տանկերը։ Այն մահապարտ […]