12:42 20.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: «Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի […]
12:30 20.09.2018
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի տեղակալ Բոյանա Ուրումովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը և անդրադարձել իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող մի շարք խնդիրների: Քննարկվել է նաև Հայաստանի՝ ԵԽ մի շարք կոնվենցիաներին […]
12:27 20.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները շատ կարևոր են, բայց ՄԱԿ-ը չի միջամտի: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում: «Այն, ինչը մենք չենք պատրաստվում անել, միջամտելն է բանակցություններին կամ զուգահեռ նախաձեռնություններով հանդես գալը»,- հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային […]
12:20 20.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]
11:58 20.09.2018
«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից։ Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնման հարցում»,– Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը։ Ադրբեջանական մամուլը մեջբերում է նաև նրա խոսքերը տարածքային ամբողջականության մասին, քանի որ Բաքվում […]
11:44 20.09.2018
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դիմումատուն հայտնել է, որ 4 տարի առաջ ավտովթարից հետո վիրահատվել է ամուսնու աջ ոտքի ազդրը, սակայն մինչ օրս շարունակում է գանգատվել սուր ցավերից: Սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Արդարադատության նախարարությունից սկզբում […]
11:40 20.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության […]
11:36 20.09.2018
«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը գնահատում է բաց և մրցակցային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ, Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը […]
11:33 20.09.2018
Իսրայելական ռազմաօդային ուժերի ղեկավար Ամիկամ Նորկինն այսօր մեկնում է Մոսկվա: Հանդիպման առանցքում կլինի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման: Մինչ այս հայտնի է դարձել, որ դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը: Միաժամանակ ռուսական կողմը մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք հանգեցրել են ինքնաթիռի կործանման: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել էր, որ […]
11:22 20.09.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից […]
11:18 20.09.2018
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նիստի մասնակիցների սեղաններին դրված զրուցարանը ոստիկանության նվերն է՝ հայերեն- ֆրանսերեն զրուցարան: Զրուցարանը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ. «Դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար և լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, […]
11:07 20.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: «Խնդրանք իմ լավ բարեկամ, ՀՀ արտաքին գործերի նախարար, հարգարժան պարոն Զոհրաբ Մնացականյանին՝ Հարգելի՛ պարոն Մնացականյան, բարեկամաբար խնդրում եմ Ձեզ՝ Ձեր նորընծա որոշ փոխնախարարների մի քանի խորհուրդ տվեք. 1.Երբ չգիտես, թե ինչ է խոսել և ինչ կարող […]
11:02 20.09.2018
Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են անում մի քանի տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկացել են այդկերպ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար […]
10:59 20.09.2018
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում լուրը կեղծ է որակել. «Երբ […]
10:31 20.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Անատոլի Իլյայի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ: […]
10:22 20.09.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանը արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը պատրաստվում է չեղարկել Հայաստանում իրականացվելիք շուրջ 10 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը: Բանն այն է, որ շվեյցարական «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի […]
10:10 20.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին, որտեղ նաև ելույթ է ունենալու։ Ֆորումի նախաձեռնողը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է, հրավերն էլ նա է ուղարկել։ Ֆորումի խորագիրն է․ «Կանայք՝ հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման», ինչն առնչվում […]
09:50 20.09.2018
Թուրքիայի Քոջաէլի քաղաքում թալանել են ՀՀ-ից Հոլանդիա 20 տոննա մոլիբդեն փոխադրող բեռնատարը։ Ոստիկանական համազգեստով հանցագործները կանգնեցրել են բեռնատարը, կապել վարորդի ձեռքերն ու թալան իրականացրել, հայտնում է տեղի IHA գործակալությունը։ Դեպքի վայրում առկա տեսախցիկների ֆիքսած կադրերի օգնությամբ կասկածյալները ձերբակալվել են։ Նշվում է, որ հանցագործների մի մասը եղել են Վրաստանի քաղաքացիներ։ Նրանք հասցրել են 3 մլն դոլարով իրացնել […]
09:07 20.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։ Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության […]
08:53 20.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Գարեգին Բ Կաթողիկոսի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայրապետն ինքն է թողնելու աթոռը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վեհափառն այն կթողնի հիվանդության հիմքով: Ի դեպ, այս ընթացքում արդեն լուրեր են տարածվում, որ նա հիվանդ է, առողջական խնդիրներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեց […]
08:41 20.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 18-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջհոնի քաղաքի Cazino de Liban հանրահայտ խաղատանն են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երկու եղբայրները` Լևոն և Սաշիկ Սարգսյանները: Նրանց ընկերակցել է լիբանանահայ, նախկին ռամկավար Հարություն Երկանյանը: Ըստ մեր աղբյուրի՝ խաղատանը Սարգսյան եղբայրներին տեսած հայերը […]
08:40 20.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն կա, որ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով խանդավառությամբ է ընդունել Քոչարյանի վերադարձը, վերականգնել է կապերը նրա շուրջը հավաքվող անձանց հետ, մասնավորապես՝ վաղեմի հակառակորդ Հովիկ Աբրահամյանի։ Նա հաճախ հանդիպում է նաև Իշխան Զաքարյանին։ Ի պատասխան մեր հարցին, նա ասաց, թե վերջերս Հովիկ Աբրահամյանն է իրեն զանգահարել՝ «Ավազահատիկի» թեմայով․ «Եվ վերջ, եթե […]
00:36 20.09.2018
Աֆղանստանում վերջին շրջանում իրավիճակի վատթարացումը պայմանավորված է Միացյալ Նահանգների միջամտությամբ ու երկարատև հակամարտությունից օգուտ քաղելու ցանկությամբ», – «ՌԻԱ նովոսստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Աֆղանստանի Ազգային ժողովի խորհրդարանի Ստորին պալատի ներկայացուցիչ, Պաշտպանության և Անվտանգության հանձնաժողովների նախագահ Շաբազ-խան Նասերին: «Իրավիճակը Աֆղանստանում վեջին շրջանում չի բարելավվել, ընդհակառակը՝ օրըստօրե վատանում է: Դա այն պատճառով, որ Միացյալ Նահանգները միջամտել […]
23:37 19.09.2018
Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է «Շիրակ» օդանավակայանում մեկնարկած վերանորոգման աշխատանքների մասին ՝ նշելով, որ նոր աշխատատեղերի բացման հեռանկարներ են խոստանում նաև օդանավակայանում իրականացվող վերանորոգման աշխատանքները, որի աշխատանքների ավարտից հետո տարբեր ուղղություններով նոր չվերթների մուտք կապահովվի Գյումրիի օդանավակայանից: «Համոզված եմ, որ չվերթները շատ ավելի մեծ քանակով են իրականացվելու, քննարկումներ ու բանակցություններ […]
22:55 19.09.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային առաջին այցն է կատարել Շիրակի մարզ: Հանդիպումը մարզպետարանի վարչության պետերի, մարզի ուժային կառույցների ղեկավարների և համայնքապետերի հետ տեղի է ունեցել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները, որոնք առնչվում են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը , ճանապարհների վերանորոգմանը, ջրամատակարարման համակարգի վիճակին : Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիի փողոցաշինական […]
22:21 19.09.2018
Շիրակի մարզի տնտեսության և զբոսաշրջության ոլորտներն ակտիվացնելու համար նորմալ ենթակառուցվածքներ են պետք, որոնք մարզը չունի: Առաջնայինը մարզի ավտոճանապարհների վերանորոգումն է, այս ուղղությամբ կառավարությունը հստակ ծրագրեր ունի հաջորդ տարվա համար: «Շիրակի մարզի 461 հազար կիլոմետր միջհամայնքային ճանապարհները, մեղմ ասած, գտնվում են շատ վատ վիճակում, այս պահին կառավարությունը կենտրոնացած է միջպետական, միջհանրապետական ճանապարհները հիմնանորոգելու կամ վերանորոգելու վրա, […]
22:00 19.09.2018
1988-ի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի անց Գյումրիում դեռևս 2500 անօթևան ընտանիք կա, որ բնակվում է տնակներում կամ վարձակալությամբ: Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում խոսելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նախկինում անօթևանության վերացման քաղաքականությունը սխալ է կազմակերպվել, և խնդիրը անընդհատ մնացել է անլուծելի: Երեսուն տարիների ընթացքում մարդիկ ավելացել են, սերունդներն ու ընտանիքները մեծացել, […]
21:52 19.09.2018
«Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից պետք է նախ մտածեն, թե ինչ են ասում, որովհետև Հայասանում մարդ կա, որը մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում ու ասում է՝ իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակում եք: Մի ամսում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը կառավարության դեմ հակաքարոզչություն են իրականացնում ու էլի ասում […]
21:24 19.09.2018
«Շատերն ասում են՝ վա՜յ, էս ինչ ընտրություններ են, բա ինչ եղավ սերը և համերաշխությունը: Չհասկացանք, մարդկանց թվում է, թե սիրո և համերաշխության քաղաքական միջավայրում ընտրությունների ժամանակ «զիլինա» են պարում: Սա քաղաքական նորմալ պայքար է, և բոլոր ուժերը այդ պայքարի մեջ ունեն հավասար հնարավորություններ»,- Մալաթիա-Սեբաստիայում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: […]
21:05 19.09.2018
«Սա առաջին ընտրություններն են Հայաստանի, որ ձեր իմացած տրամաբանությունից դուրս են: Այսինքն՝ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն և դավադրություն, ոչ մի կուլիսային կանխորոշվածություն: Ուզում եմ ասել, որ սա Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին դեպքն է, երբ որ գործող կառավարությունը կամ տվյալ դեպքում իշխող քաղաքական ուժը այլ ուժերի հետ չի բանակցում, թե […]