TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեսողական խնդիրներ ունեցող ընտրողների համար ԿԸՀ-ն մշակել է բրայլյան գրատեսակով ուղեցույցներ

19:47 19.09.2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող քաղաքացիների համար մշակել և հասցեատերերին է փոխանցել բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 տեղամասերում կույր կամ թույլ տեսողությամբ ընտրողներին կտրամադրվեն նաև քվեաթերթիկի բրայլյան գրատեսակով […]

̰
Սեպտեմբերի 23-ին Երևանում հեղափոխությունը կավարտվի. քաղտեխնոլոգ

19:40 19.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու, անհիմն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց` նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, բացարձակապես չեն հասկանում ընտրական գործընթացից: Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների հետ չի կարելի համեմատել: «Հեղափոխական էյֆորիան հիմա շատ արագ ձևով […]

̰
Դունյա Միյատովիչը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ և կենսունակ քաղհասարակության դերը

19:36 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը և Եվրոպայի խորհուրդը միավորում են ընդհանուր՝ համամարդկային արժեքները, և հավելել է, որ  հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է: Զրուցակիցներն արժևորել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի […]

̰
Անկախ քաղաքական հայացքների փոփոխությունից՝ մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն. Դունյա Միյատովիչը՝ Արա Բաբլոյանին

19:20 19.09.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, ինչպես […]

̰
Կոնգոյի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

19:09 19.09.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կոնգոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դավիդ Մադուկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հետագա հաջողություններ մաղթել: Նա համոզմունք է հայտնել, որ Դավիդ Մադուկան՝ որպես Հայաստանում Կոնգոյի առաջին դեսպան, իր նպաստը կբերի երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և […]

̰
Հարավային Կորեայի նախագահը խորհրդանշական ծառ է տնկել Փհենյանում

19:00 19.09.2018

Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում ծառ է տնկել, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ղեկավարն այնտեղ Koelreuteria paniculata անվանումով ծառ է տնկել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահի հետ: Կորեայի նախագահը տնկելուց հետո հայտնել է, որ այս ծառը ոսկեգույն ծաղիկներ է տալիս և բարգավաճում ու հարստություն է խորհրդանշում: Ծառը տնկելուց […]

̰
ՕԵԿ-ի անդամները հիմնականում երիտասարդներ են, բայց լավ փորձ ունեցող. Մհեր Շահգելդյան

18:31 19.09.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Կուսակցության ակտիվիստները քայլել են, շփվել բնակիչների հետ ու բաժանել նախընտրական բուկլետներ: Երևանը զարգացնելու ծրագրերը, կուսակցության թեկնածու Մհեր Շահգելդյանի կարծիքով, նորարարական են և առանձնապես մեծ ներդրումներ չեն պահանջում: Այդ ծրագրերը հստակ սոցիալական ուղղվածություն ունեն՝ անհրաժեշտ է զարգացնել սոցիալական բնակարանաշինությունը և երիտասարդ ընտանիքներին տրամադրել առանց կանխավճարի հիփոթեքային […]

̰
ԱՄՆ-ն ռազմանավերի ևս մեկ խումբ է ուղարկել Միջերկրական ծով

18:16 19.09.2018

Ամերիկյան ռազմածովային ուժերի ռազմանավերի ևս մեկ խումբ, որի կազմում է նաև «Թրուման» ավիակիրը, ժամանել է Միջերկրական ծով՝ «պաշտպանելու ԱՄՆ, եվրոպական ու աֆրիկյան գործընկերների, կոալիցիայի անդամների շահերը»։ Այս մասին նշվում է ամերիկյան ռազմական նավատորմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Ավիակիր նավին (կրում է ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որոնք դրա վրայից թռչում են մարտական առաջադրանքներ կատարելու) ուղեկցում է մի քանի […]

̰
Ռազմական բժշկություն և աղետների հետևանքների վերացում․ քննարկվել է հայ-ճապոնական ռազմական գործակցությունը

18:14 19.09.2018

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդ, գնդապետ Ացուսի Տակացեին (նստավայրը ք. Մոսկվա)` ՀՀ-ում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ: Պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդին և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում: Միաժամանակ, նշվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Որպես համագործակցության […]

̰
Իռլանդիայում թմրամոլները ներարկիչները լվացել են սուրբ ջրով

17:41 19.09.2018

Իռլանդական Լիմերիկ քաղաքի սուրբ Հովհաննես տաճարում թմրամոլներն իրենց ներարկիչները լվացել են սուրբ ջրով: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Եկեղեցու քահանան հաստատել է կատարվածի փաստը ՝ նշելով որ դա հավանաբար արել են մոտակա հիվանդանոցից դեղանյութ ստացող անձինք: Ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել էր մի թմրամոլի, ով փորձել էր սուրբ ջրով լի տարայում լվանալ ներարկիչը: Հիվանդանոցի աշխատակիցներն անհանգստանում […]

̰
Թրամփը սիրում է իր անհեթեթ սանրվածքը․ պոռնոաստղը բացահայտում է արել

17:34 19.09.2018

«Ես գիտեմ, որ դրանք անհեթեթ են, չէ՞ որ հայելի ունեմ»,- Դոնալդ Թրամփի այս խոսքերն իր «Լիակատար բացահայտում» գրքում մեջբերում է նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Կլիֆորդը, ով, իր պնդմամբ, ինտիմ կապի մեջ է եղել ապագա նախագահի հետ ու ժամանակին հարցրել է նրա մազերի, սանրվածքի մասին։ Շատ աստղային ոճաբաններ նախագահին առաջարկել են կարգի բերել սանրվածքը, սակայն նախագահը հրաժարվել […]

̰
Անհիմն ու մտացածին. Yeravan.today-ի խուզարկությունը որևէ առնչություն չունի լրագրողական գործունեության հետ. ՔԿ

17:10 19.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից: «Ստեղծվել է քննչական խումբ, և օպերատիվ-հետախուզական […]

̰
Սփյուռքի նախարարը ցուցահանդես-տոնավաճառում հանդիպել է սիրիահայերի հետ

16:53 19.09.2018

Այսօր Հյուսիսային պողոտայում սիրիահայերը ներկայացնում էին իրենց ձեռքի աշխատանքները՝ արծաթյա զարդեր, աքսեսուարներ, կենցաղային իրեր, քաղցրավենիք և այլն: Ցուցահանդես-վաճառքին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շրջեց տաղավարներով և ծանոթացավ սիրիահայերի ձեռքի աշխատանքներին, ինչպես նաև զրուցեց նրանց հետ ու ծանոթացավ առկա խնդիրներին: Նախարարը նկատեց, որ հիմնականում սիրիահայերի աշխատանքը շուկայում իրացնելու խնդիր կա, և դրա […]

̰
Սեքսը և սեքսուալությունը Աստծո պարգև են. Հռոմի պապ

16:08 19.09.2018

Հռոմի պապ Ֆրանցիոսկոսը Գրենբոլում (Ֆրանսիա) երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նրանց հետ քննարկել է սեքսի և սեքսուալության թեմաներ: Նրա խոսքերով՝ սեքսն ու սեքսուալությունն Աստծո պարգև են, այլ ոչ թե տաբու, որը տրված է մարդուն սիրո ու նոր կյանքի արարման համար: Ելույթի ձայնագրությունը հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքում:  «Սեքսն ու սեքսուալությունը Աստծո պարգև են, այլ ոչ թե […]

̰
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը խիստ քննադատության է արժանացել

15:59 19.09.2018

Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը սուր քննադատության է ենթարկվել Վարշավայում ընթացող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովում: ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հիմքով ձերբակալություններն ու հետապնդումները: «Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հիմնարար ազատությունների իրացման համար ձերբակալված անձանց, ինչպես նաև հանել ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի, Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և լրագրող […]

̰
Մարտի 1-ին մարդկանց զոհվելու համար պատասխանատու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը․ Քոչարյան

15:56 19.09.2018

«10 մարդկանց մահվան պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր սադրել են զանգվածային անկարգություններ։ Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է»,- 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդկանց մահվան պատասխանատվության վերաբերյալ այս կարծիքն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահը՝ ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով՝ […]

̰
Այդ զանգը լուրջ աջակցություն է․ Քոչարյանը՝ Պուտինի շնորհավորանքի մասին

15:46 19.09.2018

«Այդ զանգը լուրջ աջակցություն է։ Բայց ես երբեք այդպիսի հարաբերությունները չեմ հրապարակել»,- ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռախոսազանգին, որի մասին հաղորդագրությունը տեղադրվել էր ՌԴ նախագահի կայքում։ Քոչարյանը պատմել է նաև իրենց ընկերական հարաբերությունների մասին։ Լրագրողի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է հոկտեմբերին Պուտինի ծննդյան […]

̰
Եթե լինեն հետապնդումներ, դա կապված է մեր հասարակական գործունեության հետ. Հայկ Նահապետյան

15:42 19.09.2018

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանը սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով հարուցված քրգործի շրջանակներում իրենց գրասենյակում կատարված խուզարկությանը: Հայկ Նահապետյանը նշեց, որ խուզարկության պատճառը Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած բացահայտումներն են, որոնցով ցույց են տվել նաև, թե ինչ նպատակով է ֆինանսավորում տրամադրում «Բաց […]

̰
Մենք երբեք իրար չենք ստել․ Քոչարյանը՝ Պուտինի հետ ընկերության մասին

15:07 19.09.2018

Հայաստանի երկրորդ նախագահի և Ռուսաստանի գործող նախագահի ընկերության մասին հայտնի է վաղուց։ Եվ այդ ընկերությունը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, սկսվել է 8 տարի տևած համատեղ աշխատանքից։ Այս մասին ինքը՝ Քոչարյանը, հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ այդ հարաբերությունների արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում նույնպես զգալի աճ է գրանցվել՝ ինչպես ներդրումների, այնպես էլ ռազմատեխնիկական ոլորտներում։ «Մենք երբեք […]

̰
Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն և Սերժ Սարգսյանին «քաղաքական դիակ» անվանելու մասին

14:54 19.09.2018

Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «քաղաքական դիակներ են»։ «Այդ դեպքում ինչո՞ւ է նա՝ պարոն Փաշինյանը, այդքան անհանգստացած։ Նրա բոլոր հանրահավաքները կիսով չափ նվիրված են իմ թեմային։ Որտեղի՞ց այդպիսի անհանգստություն, եթե ի դեմս Քոչարյանի՝ քաղաքական գործոն չկա։ Ի՞նչ է կատարվում»,- նշել […]

̰
Ավագանին պետք է զբաղվի կոռուպցիոն սխեմաները կոտրելով ու բացառելով. Թարխանյան

14:49 19.09.2018

Աղբահանության, վերելակների հետ կապված խնդիրների լուծումը մտնում է քաղաքապետի և ավագանու պարտավորությունների մեջ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսել է «Երևանի հանրություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը: «Դրանք այն սկզբունքային հարցերն են, որոնցով պետք է զբաղվի ավագանին: Իսկ ծրագիրը պետք է ընդգրկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են կոռուպցիոն սխեմաների կոտրումը և բացառումը Երևանի կառավարման […]

̰
Պուտինին հանդիպելիս Փաշինյանը փորձում է ուղղել առաջին տպավորությունը և անընդունելի արարքները․ Քոչարյան

14:39 19.09.2018

Աշխարհաքաղաքական ցանկացած շրջադարձ սպառնում է Հայաստանի անվտանգությանը։ Եվ խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ռուսամետ է, թե արևմտամետ։ Այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահը։ Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք անվտանգություն ապահովել անվտանգության այլ համակարգում։ «Եղան քայլեր, որ բացարձակ անընդունելի էին, և հիմա փորձում են ուղղել դա։ Թե […]

̰
Կնախընտրեի, որ ինձ դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ»․ Քոչարյան

14:29 19.09.2018

ՀՀ երկրորդ նախագահը իշխանական որևէ բարձունքի չի ձգտում, քանի որ ժամանակին եղել է և՛ Արցախի, և՛ Հայաստանի նախագահ, անցել է կարիերայի բոլոր աստիճաններով։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը, ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում։ Քոչարյանի խոսքով՝ ինքը կնախընտրեր, որ իրեն դիմեին «պարոն նախագահ», ոչ թե «պարոն վարչապետ», քանի որ, ըստ նրա, առաջինն ավելի լավ է հնչում։ «Բայց […]

̰
Նա երկնաքար կամ գիսաստղ է, որ հանգչում է շատ արագ․ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

13:53 19.09.2018

Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատանքի 4 ու կես ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այն քաոսային բնույթ ունի, չի հասկանում տնտեսությունը, չունի գործողությունների հստակ ծրագիր, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ։ Այս մասին Քոչարյանը հայտնել է ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ։ «Իշխանությունը սկզբից կարող է խնդիրներ ստեղծել, իսկ հետո փորձում է հերոսաբար լուծել դրանք։ […]

̰
Պետք է այնպես անենք, որ Երևանում չլինի անօթևան կամ վթարային շենքում ապրող ընտանիք. Րաֆֆի Հովհաննիսյան

13:48 19.09.2018

Երևանի քաղաքապետի «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչների հետ: Վերջիններս դժգոհում էին, որ երկհարկանի շինության վրա ինչ-որ մեկը ցանկանում է հերթական հարկն ավելացնել, ինչը կարող է շենքը հասցնել վթարայնության բարձր աստիճանի: «Ես ահազանգ ստացա բնակիչներից, որ քաղաքապետի հրաժարականից հետո անցումային այս շրջանն օգտագործվել է քաղաքապետարանից թույլտվություններ վերցնելու համար: […]

̰
Ադրբեջանի բանակը Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացնում

13:43 19.09.2018

Սեպտեմբերի 18-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում մեկնարկել է զորավարժություն, որի սցենարով Նախիջևանում պաշտպանվում են «հակառակորդի» հարձակումից ու դիվերսիոն հարձակումներից։ Այս մասին, Razm.info-ի փոխանցմամբ, հայտնել է Նախիջևանի պետական հեռուստատեսությունը։ Զորավարժության սցենարի համաձայն՝ «հակառակորդը» անսպասելի հարձակվում է Նախիջևանի վրա, ինչպես նաև հետախուզադիվերսիոն գործողություններ է ձեռնարկում։ Պաշտպանություն կազմակերպելու համար ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիկունքից մեկնում են առաջնագիծ ու ներգրավվում մարտական գործողություններին։ […]

̰
Քոչարյանը բացահայտել է մի քանի տարբերակ, որոնցով կարող է վերադառնալ․ հարցազրույց «Կոմերսանտին»

13:32 19.09.2018

Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հեռացել քաղաքականությունից։ 10 տարի եղել է համեմատաբար պասիվ, բայց հիմա լինելու է ավելի ակտիվ։ Մինչ այս ավելի քիչ էր արտահայտում իշխանությունների հետ իր տարակարծությունը, հիմա ավելի շատ է արտահայտելու։ Այս մասին ինքը՝ երկրորդ նախագահը, ասել է ռուսական «Կոմերսանտի» հետ հարցազրույցում։ «Ես ներգրավվելու եմ քաղաքական գործընթացների մեջ։ Ինչպիսի՞ ձևաչափում։ Դա կարող է լինել […]

̰
Փաշինյանը զգաց բողոքի տրամադրությունը և ժամանակին գլխավորեց այն, դա տպավորիչ էր․ Քոչարյան

13:28 19.09.2018

«Դա իշխանափոխություն էր։ Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց բողոքական տրամադրությունները և ժամանակին գլխավորեց դրանք, ինչը վերածվեց իշխանափոխության։ Դա տպավորիչ էր»,- Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման ու դրա արդյունքում եղած հեղափոխության մասին իր կարծիքն այսպես է ձևակերպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Коммерсант»-ին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Հայաստանում մարդիկ հոգնել էին նախկին իշխանություններից, լճացման տրամադրություն կար, հակառակ դեպքում […]

̰
Կաշառքի մշակույթը մտցրին հասարակության մեջ. Մհեր Շահգելդյան

13:24 19.09.2018

«Այս օրերի ընթացքում քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել: Այս ընթացքում մարդկանց հարցերն անընդհատ ուղղված են ապագային՝ հատկապես միջին տարիքի մարդիկ, երիտասարդները ռեալ ուզում են հասկանալ, թե վաղը իրենց օրը ինչպե՞ս է լինելու, փոփոխություններ լինելո՞ւ են: Հեղափոխություն է տեղի ունեցել, շատ բան է փոխվել և մարդկանց մեջ հույս առաջացել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել […]

̰
Ռուսաստանն ու Չինաստանը սպառնում են ԱՄՆ կիբերանվտանգությանը․ Պենտագոնի նոր ռազմավարությունը

13:08 19.09.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մշակել է կիբերանվտանգության նոր ռազմավարություն, որն առաջինն է Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում և որպես սպառնալիք դիտարկում է առաջին հերթին՝ Ռուսաստանը և Չինաստանը, ապա նաև Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան FoxNews հեռուստաալիքին։ «Միացյալ Նահանգները երկարաժամկետ ռազմավարական պայքարի մեջ է ներգրավվել Չինաստանի և Ռուսաստանի հետ»,- նշվում է փաստաթղթում ու […]

̰
BACK_TO_TOP