13:08 19.09.2018
«Պետք են օրենսդրական որոշակի փոփոխություններ՝ մենաշնորհները վերացնելու համար, քանի որ անհրաժեշտ է ավելացնել որոշումների վրա ավագանու ազդելու միջոցները: Թվում է, թե դրանք ֆորմալ կան, բայց իրականության մեջ դրանք չկան»,- Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ՕԵԿ-ի կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը: Քաղաքական գործիչը նաև նշեց, որ որոշումների կայացման մոնոպոլիա չպիտի լինի: «Այդ […]
12:45 19.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը տևեց մի քանի րոպե: «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, նրան անհրաժեշտ է բուժզննում, և ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին: Դատավորը բավարարեց միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց մեկ […]
12:18 19.09.2018
Հյուրընկալվելով «Հեռանկար»-ի տաղավարում՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Երևանի ավագանու իրենց ցանկում չկա Մարինա Խաչատրյանը, որը հայտնի է նաև քաղաքապետարան կոյուղաջրեր տանելու պատմությամբ: «Նա չի ցանկացել լինել և հեռացել է»,- ասել է Փոստանջյանը: Հարցին՝ նրա նման «մարտական» ընկերներ ունե՞ն, որ կարողանան նույն ձևով աշխատել ավագանիում, «Երկիր […]
12:06 19.09.2018
Թուրքիայի իշխանությունները հեշտացրել են երկրի քաղաքացիության տրամադրումը։ Եթե նախկինում մարդը ավտոմատ կարող էր քաղաքացիություն ստանալ Թուրքիայում առնվազն 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում, ապա հիմա այդ շեմն իջեցվել է մինչև 250 հազար դոլար։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։ Պայմանը՝ գնած անշարժ գույքը 3 տարի չվերավաճառելն է։ «Էժանացել է» նաև ներդրումների միջոցով Թուրքիայի […]
12:03 19.09.2018
«2018 թվականի 8 ամիսների ընթացքում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած՝ փոխհատուցվող 52 916 մլն դրամ գումարի գծով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության 560 ուսումնասիրություն», – այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի […]
11:50 19.09.2018
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առջև մոտ 30 ուսանողներ բողոքի ակցիա են իրականացնում: Վերջիններիս դժգոհության առիթ են դարձել բուհում ստուգումների արդյունքում արված կոռուպցիոն բացահայտումները: Ուսանողները բողոքում են ռեկտորատի դեմ, նրանք պահանջում են, որ օրեր առաջ ոստիկանության արած բացահայտումները մինչև վերջ արվեն ռեկտորատի կողմից: Ակցիային ներկա են «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները` Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Ուսանողներին […]
11:22 19.09.2018
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 18-ին մահացել է կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը։ Կուսակցությունից հայտնում են, որ քաղաքապետի թեկնածուն դադարեցնելու է մասնակցությունը քարոզարշավին։
11:08 19.09.2018
Ընտրությունների օրն Անձնագրային և վիզաների վարչությունն աշխատելու է ամբողջ ռեժիմով՝ առավոտյան 08:00-ից մինչև ուշ երեկո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ ստեղծվելու են բոլոր հնարավորությունները՝ հարցերին օպերատիվ արձագանքելու համար: -Պարո՛ն Բիչախչյան, ընտրողների նախնական հրապարակված ցուցակներում այս ընթացքում ի՞նչ շտկումներ են կատարվել, ի՞նչ վերհանված խնդիրների մասին կարող ենք […]
11:06 19.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն՝ Գևորգ Կոստանյան (նախագահ), Արփինե Հովհաննիսյան, Ռուստամ Մախմուդյան, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյան։ ԲՀԿ-ին 3 տեղ է հասնում՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան։ Ուշագրավ է «Ելք»-ի կազմը։ […]
10:23 19.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, միայն մեկ բանկում ունի 30 մլն դոլար գրավադրված: Իսկ ահա Ալեքսանդր Սարգսյանը վերջերս իր հայտարարության մեջ նշել էր, թե այդ գումարները նա իր հետ Ռուսաստանի Դաշնությունից է Հայաստան բերել այնտեղ աշխատելու տարիներին: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՀ […]
09:24 19.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրությունների «տասովշչիկները»՝ օլիգարխներ, ընտրակեղծարարներ, ձայն բերողներ, թաղային հեղինակություններ, համատիրությունների աշխատողներ, այս անգամ մնացել են «անտեր»։ Նրանք սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալուն, և իրենք մեծ սիրով կաջակցեն՝ ձայներ բերելով «Իմ քայլը» դաշինքին ու շահելով իշխանության բարյացակամությունը, սակայն նրանց չեն դիմել։ Մի կողմից՝ քանի որ […]
09:12 19.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, բոլոր այն քաղաքներում, որոնք առանց ղեկավար են մնացել, տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Էջմիածինը թեկնածուների պակաս չի ունենալու: Այս պահին քաղաքապետի աթոռի համար պայքարն ընթանում է 6 հոգու միջև: Ինչպես տեղեկացավ «Ժամանակ»-ը, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ևս ցանկություն ունի առաջադրվելու: Նա մասնավոր զրույցներում ասել է, […]
09:04 19.09.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ, այդ ընտրությունը, անկասկած, ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է: Բանն այն է, […]
08:57 19.09.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձինք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ […]
08:40 19.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ […]
23:44 18.09.2018
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօրվա նախընտրական քարոզարշավը սկսեց Աջափնյակ համայնքում: Կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը բնակիչների հետ զրուցելով, իրենց կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելով քայլեց մինչև Հանրապետական հիվանդանոց: Զոհրաբյանն ասաց, որ իրենք ունեն 4 ռեալ ներդրումային ծրագիր, որոնց միջոցով հնարավոր է լուծել մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրները: Ներդրումային փաթեթներ կան թե՜ աղբի վերամշակման գործարան հիմնելու, թե՜ էլեկտրական տրանսպորտի հայեցակարգ մշակելու, […]
23:20 18.09.2018
Սեպտեմբերի 17-18-ը այցով Էստոնիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Էստոնիայի նախագահի աշխատակազմի, ինչպես նաև երկրի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Էստոնիայի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Լաուրի Կուսինգի հետ, որի ընթացքում քննարկվեցին առաջիկա երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, այդ թվում Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի Հայաստան այցելության մանրամասները: Հյուրի խնդրանքով […]
22:13 18.09.2018
Երբ ասեցի Գեղարքունիքի մարզում եմ, աչքս կպել էր, կամ շատ արագ են քշել, պարզվեց՝ Կոտայքի մարզում ենք, համենայնդեպս, եթերը երբ ավարտվեց մի քանի րոպե հետո մտանք Երևան ու էդ գայթակղությանը չդիմացա գալ էստեղ ու ձեզ ողջունել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աջափնյակ վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Հետևյալն եմ […]
20:13 18.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով երևանցիներին հորդորել է կարևորել իրենց քվեն, գնալ և մասնակցել Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: Նա հիշեցրեց` որտեղից ու ինչո՞ւ սկսվեց թավշյա հեղափոխությունը: «Սկսվեց նրանից, որ քաղաքացիները համարում էին, թե ընտրատեղամասերում քվեաթերթիկներով իրենց ձայնը արտահայտելու հնարավորություն չունեն. մենք ստեղծեցինք այդ հնարավորությունը: Կարևոր է, որ նրանց հաղթանակը տեղի է ունենում ընտրատեղամասերում, […]
19:35 18.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական և սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Կարևորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է […]
19:32 18.09.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող հիմնական մրցակիցներ է համարում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց, որ տեխնոլոգիական տեսակետից բավական աղքատիկ է այս քարոզարշավը, իսկ բովանդակային տեսակետից` խիստ թերի: «Կան շատ թեկնածուներ, որոնք ունեին բավական մեծ պոտենցիալ, բայց այդպես էլ չկարողացան իրենց […]
19:30 18.09.2018
Երևանը գրագետ ղեկավարելու համար անհրաժեշտ են գրագետ ու կրթված մարդիկ: Նոր արժեհամակարգ ու նոր մոտեցումներ են առաջարկում «Հայք» կուսակցության անդամները, երեք կարգախոսով և նվազագույն ծախսերով էլ գնում ավագանու ընտրություններ: Հազարավոր բուկլետներ չեն տպագրել՝ իրենց ավելորդ շռայլություն թույլ չտալու համար, քանի որ այդ ծախսերը «կարող են ուղղել մայրաքաղաքի համար ավելի կարևոր նպատակների»: Երևանը համայն հայության, մարդկայնություն […]
18:54 18.09.2018
Երևանի բյուջեն առավելագույնս արդյունավետ պետք է ծախսվի: Երևանի ավագանու Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Դավիթ Հակոբյանը կարծում է, որ այդ դեպքում թե՛ աղբահանությունը, թե՛ տրանսպորտի գորդյան հանգույցը, թե՛ տանիքների ու վերելակների խնդիրները հնարավոր է կարգավորել: Նա կարծում է նաև, որ Երևանին անհրաժեշտ են սոցիալական հաստատություններ: Ըստ բանախոսի՝ եթե քաղաքում կան մանկապարտեզներ, ինչո՞ւ չպետք է լինեն ծերապարտեզներ: […]
18:44 18.09.2018
Հայ և քուրդ ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկած Սինան Նարինին Թուրքիայում ընդունել են ինչպես ազգային հերոսի: Խոսքը 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի մասին է, երբ խաղաղ ցույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ և քուրդ ակտիվիստներին: Սինան Նարինը այս հանցագործության համար դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման և պատիժը կրելուց հետո վերադարձել […]
18:29 18.09.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին: Զաքարյանը մասնավորապես գրել է. «Երևանյան օրերի խրոնիկա. Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ երևանցիները լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ՝ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց […]
18:20 18.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 18-ի երեկոյան Հայաստան կժամանեն Հայաստանի Ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի մերձավորագույն բարեկամ, ամերիկահայ հայտնի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին […]
18:07 18.09.2018
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]
18:01 18.09.2018
Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Օզմենի հայտնած տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ: Որ նախկին պատգամավորն այցելել է ձերբակալված Ալիին, Ախոյանն ինքն էլ հաստատեց, ավելին, նշեց, որ շատ հետաքրքիր հանդիպում էր։ «Սովորական պատանի […]
17:37 18.09.2018
Սեպտեմբերի 17-19-ը հայկական զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Դրա նպատակներն են՝ ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրների կատարման ստուգումը, զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման ստուգումը, տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման ստուգումը, վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու կարողությունների ստուգումը, […]