Հայաստանում 15 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Հայաստանում 15 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերվել

12:33 18.09.2018

Հայաստանում 1948 թվականից իրականացվել են նավթի ու գազի որոնումներ, որոնց տվյալներն այժմ համադրվել են և ուսումնասիրվել, որպեսզի հաջորդ քայլերը որոշվեն: Կրկնակի հետազոտություններից հետո որոնումներ կատարող ընկերությունը հայտնաբերել է տասներեք հեռանկարային տարածք, որոնք Արագածի հյուսիսային հատվածից մինչև Նախիջևանի սահման ընկած տարածքում են: Այդտեղ հնարավոր է լինեն նավթի պաշարներ: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց որոնող ընկերության ղեկավար Վաչագան Պետրոսյանը:

Նրա խոսքով` Արագածի ու Արարատի միջև ընկած տարածքում իջվածք է, ինչը թույլ է տալիս կարծել, որ այդտեղ կարող է լինել նավթ: Եվ այդ է պատճառը, որ մինչ այս, որոնումները հիմնականում կատարվել են հենց այս հատվածում:

Ընկերության ղեկավարը նշեց, որ 2013 թվականից, երբ իրենք սկսել են որոնումները, նավթի գինն ընկել է, սակայն Հայաստանում գազի գինը մնացել է նույնը: Եվ քանի որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից ավելի կարևոր էր գազը, իրենք կենտրոնացել են գազի որոնումների վրա:

«Կարճ ժամանակում մենք կարողացանք որոշել գազի պաշարի մի տեղ Արմավիրի մարզում: Մենք դա գտանք, կոնտուրները կարողացանք հասկանալ, հաշվեցինք ու գնահատեցինք պաշարները», – նշեց Պետրոսյանը:

Այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են Էներգետիկայի նախարարությանը, ինչից հետո նախարարությունը հղում է արել որոշ պարտադիր պայմանների, որոնք ընկերությունը չի կատարել:

2016 թվականին ընկերությունը հաշվարկել է նվազագույն ապացուցված պաշարները: Ըստ ղեկավարի՝ տասնհինգ միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերվել: Սակայն ընկերության տնօրենի խոսքով` Էներգետիկայի նախարարությունում չեն կիսել ոգևորությունը. պնդել են ցույց տալ արդյունահանված գազը: Սակայն տնօրենի խոսքով` հորատանցք սարքելը գումար է, իսկ միայն գազը ցույց տալու համար իրենք պատրաստ չեն դա անել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP