Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, Էրդողանը` քաղաքական աջակցություն ապահովում. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, Էրդողանը` քաղաքական աջակցություն ապահովում. քաղաքագետ

19:35 17.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորումը երկարաձգելու մեջ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Էրդողանն այսկերպ զուտ քաղաքական աջակցություն է ապահովում:

«Քանի որ Իլհամ Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, կարծում եմ՝ Էրդողանը զուտ քաղաքական աջակցություն է ապահովում` այսպես ասած «արդարացնելով» Ալիևին, որ նրա գործողությունները «հասկանալի են», որովհետև Մինսկի խումբը ոչինչ չի անում: Թերևս Էրդողանը առաջին հերթին փորձում է այս վտանգավոր խաղը սպասարկել, որը պետք է կանխվի: Իհարկե, առաջին տարին չէ, որ Էրդողանը ցանկություն ունի Մինսկի խմբի փոխարեն այլ բան տեսնել, այլ ձևաչափ, որտեղ ինքը կա: Դա էլ նրա հաջորդ ցանկությունն է, բայց պիտի նկատի ունենանք, որ այս պարագայում Գերմանիայի կանցլերը, ըստ էության, տարածաշրջանային այցի ընթացքում հասկացրել է, որ պատերազմի թույլտվություն չկա, նույնը՝ աշխարհի այլ պետությունները»,- ասաց նա:

Սաֆարյանը նաև նշեց` սրա կողքին ունենք շիկացում Տավուշում, ըստ էության, հերթականությամբ: Սա, ըստ քաղաքագետի, ձեռագրի առումով բավական նման է 2014թ., որովհետև ամեն օր կարծես մի գյուղի վրա է սևեռված Ադրբեջանի զինուժը և փորձում են առաջին հերթին սահմանամերձ հատվածներում հասարակության շրջանում վախ մտցնել, խուճապ,  գուցե նաև հընթացս պատրաստվելով հարվածի, բնականաբար, ոչ թե Հայաստանի ուղղությամբ, այլ հենց Արցախի: Այս առումով, ըստ Սաֆարյանի, Իլհամ Ալիևի վիճակը դյուրին չէ, որքան էլ նա, այսպես ասած, վերջին մկաններն է ցույց տալիս 20 հազարանոց այդ զորավարժություններում, որին նախորդել էին Հայաստանի «Շանթ» զորավարժությունները:

«Այս պահին դեռևս ունենք էսկալացիա, և Էրդողանը փորձում է Ադրբեջանի կողմից դիրքավորվել այդ էսկալացիայի նկատմամբ` արդարացնելով Էսկալացիայի տանելու նրա փորձերը, որովհետև Մինսկի խումբը չի աշխատում»,- նշեց Սաֆարյանը` հավելելով, որ Ադրբեջանը փորձելու է կազմ-պատրաստ, զգաստ կանգնել և գտնել ժամանակային այն պահը, երբ ինքը այդ խնդիրը կլուծի:

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հնարավոր ռազմական համագործակցությանն անդրադառնալով` քաղաքագետը նշեց, որ առաջին անգամ չէ, նրանք մշտապես փորձում են Վրաստանին ներքաշել նման համագործակցության մեջ, բայց Վրաստանը ձևերը գտնում է Հայաստանին հասցնելու, որ իր համագործակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, թեկուզև ռազմական ոլորտում, ամենևին ուղղված չէ Հայաստանի դեմ:

«Ի վերջո, օրեր առաջ է տեղի ունեցել Վրաստանի վարչապետի այցը, դա կարծեք դրա նշանն էր, այսինքն` մինչ նման համագործակցության մասին խոսելը Վրաստանը պատասխան այց կատարեց Հայաստան` հասկացնելով, որ իր համար Հայաստանը բարեկամական երկիր է և ինքը Հայաստանի դեմ գործողություններին չի միանա»,- ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է Ապրիլյան սցենարի կրկնություն, Սաֆարյանը պատասխանեց, որ դա միշտ հնարավոր է: Նրա գնահատմամբ` շատ կարևոր է, օրինակ՝ այն, որ Ապրիլյան պատերազմի դեպքում բավական գործոններ կային բարենպաստ, որոնք Ադրբեջանը օգտագործեց, իսկ այս պահին ոչ բոլոր գործոններն են այդ բարենպաստությունն ապահովում, բայց այնպես էլ չէ, որ չկան այդպիսի գործոններ:

«Բավական բարդ է, երբ այս պահին ուղղակի մենք տեսնում ենք լիդերության մակարդակում կոշտ հայտարարություններ միմյանց նկատմամբ, տեսնում ենք շիկացում սահմանին, Ադրբեջանի բարեկամ երկրի Թուրքիայի դիրքավորում, այսինքն` մենք ունենք որոշակի նշաններ և կարիք ունենք շատ ավելի ուշադիր լինելու այս ամենին, բայց ասել, որ սա ամբողջն է, և սրանով կարող է պատերազմ սկսել, դա դեռևս այդպես չէ»,- նշեց քաղաքագետը:

Ի վերջո, ըստ Սաֆարյանի, կա Ռուսաստանի գործոնը. որքան էլ հայ-ռուսական հարաբերություններում կան լարվածության տարրեր, դա դեռ այն չէ, որ Իլհամ Ալիևը կարողանա օգտագործել, բացի այդ, ունենք Պուտինի սպասվող այցը տարածաշրջան: Այս կտրվածքով կան նաև այլ գործոններ, Իսրայելի պաշտպանության նախարարի` ոչ ամեն ինչով հայտնի այցը Վրաստան, Ադրբեջան, Իրան-ԱՄՆ հակադրությունը, այսինքն` կան ռիսկային գործոններ, որոնք տարածաշրջանում որոշակիորեն անվտանգության վակուում ստեղծում են, բայց դա, քաղաքագետի գնահատմամբ, դեռևս ամբողջը չի կարող լինել:

Սաֆարյանը, անդրադառնալով հարցին` արդյո՞ք պահն է, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, նշեց.

«Այն, որ Հայաստանի սահմանի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, այս առումով ՀԱՊԿ-ին ծանուցումը պարտադիր է: Իհարկե, իրավիճակն այնպիսին չէ, որ ՀԱՊԿ-ը միջամտի, բայց տվյալ պարագայում եկեք մի ուրիշ բան հասկանանք` ՀԱՊԿ-ի ներքաշումը այդքան ՀԱՊԿ-ի ներքաշում չէ, որքան Ռուսաստանի, և տակավին բարդ է ասել` Ադրբեջանը կցանկանա՞ դա անել, դա տեսնել, կամ Հայաստանը կցանկանա՞ դա անել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP