TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

21:54 09.02.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ուղղությունների շուրջ:

̰
Meta-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի սոցիալական էջերը

21:50 09.02.2024

Meta ընկերությունը արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հաշիվները Facebook և Instagram սոցցանցերում հայտարարությունների, կայքի կանոններին չհամապատասխանելու պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Instagram-ը և Facebook-ը ջնջել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հաշիվները Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին», – նշում է հեռարձակողը: Զեկույցում ասվում է, որ Խամենեին իր սոցիալական ցանցերում հաղորդագրություններ է […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր

21:31 09.02.2024

Փետրվարի 9-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերոջը Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում […]

̰
ՊՆ ռազմական ոստիկանության պետն այցելել է մարտական հենակետեր

21:21 09.02.2024

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։ Շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել […]

̰
Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը. ԱՆ

21:18 09.02.2024

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպմանն անդրադարձել է համատեղ իրականացվող բժշկական օգնության որակի բարելավման մարդկային ներուժի զարգացման, էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների իրականացման ընթացքին: Նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության 2021-2026 […]

̰
Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպումը

20:12 09.02.2024

Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպումը: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ ինչպես երկկողմ գործընկերության, այնպես էլ տարածաշրջանային թեմաների շուրջ:

̰
Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է․ Փաշինյան

19:36 09.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության […]

̰
Ղազախստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ

16:30 09.02.2024

Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր՝ 2023-2025թթ․ երկկողմ համագործակցության միջգերատեսչական ծրագրի հաշվառմամբ, որը միտված է մշակույթի հաստատությունների և ստեղծագործական կոլեկտիվների միջև անմիջական շփումների ընդլայնմանը, ինչպես նաև ցուցահանդեսների, համերգների և ազգային մշակույթների հանրահռչակմանը […]

̰
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում փոխգործակցության խորացման շուրջ

15:18 09.02.2024

Փետրվարի 9-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին առևտրի և զարգացման համագործակցության նախարար Ջոֆրի ֆան Լեուվենի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսությունը և դրան համահունչ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու պատրաստակամությունը։ Քննարկվել են այդ ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ ջրային ռեսուրսների […]

̰
Դա հակասում է ողջախոհությանը․ Պուտինը  համաշխարհային պատերազմի վերաբերյալ հայտարարություն է արել

12:52 09.02.2024

Ռուսաստանի Դաշնությանը գլոբալ պատերազմի մեջ ներքաշելը հակասում է ողջախոհությանը, այն ամբողջ մարդկությանը կդնի կործանման եզրին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Հարցազրույցի ժամանակ Կարլսոնը Պուտինին հարցրել է, թե արդյոք Ռուսաստանը տարածքային պահանջներ ունի ամբողջ մայրցամաքում։ «Դա բացարձակապես անհնար է: Պետք չէ լինել որևէ տեսակի վերլուծաբան. դա հակասում է ողջախոհությանը […]

̰
Հայաստանը կողմ է Բրյուսելում եռակողմ բանակցությունների վերսկսմանը. պատգամավոր

12:47 09.02.2024

Հայաստանը վերահաստատում է՝ կողմ է Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսմանը։ Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, սակայն, նշում է՝ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ այս պահին որևէ հստակություն չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ: «Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, ևս կողմ է այդ ձևաչափերով բանակցությունների վերսկսմանը, քանի որ Հայաստանի օրակարգում առաջնային […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր

12:16 09.02.2024

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայով ամրագրված հանձնառություններին ՀՀ կողմից տրվող կարևորությունը, ինչն իր արտացոլումն է ստացել նաև փաստաթղթին ՀՀ […]

̰
Անհամբեր սպասում ենք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Կոբախիձեին

12:13 09.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում ենք Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների վրա»,-նշված է ուղերձում։

̰
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ

11:05 09.02.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա կարևորագույն դեր ու նշանակություն կունենա հայ-հունգարական հարաբերությունների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը՝ ամփոփելով Հայաստանի նախագահի՝ Հունգարիա պաշտոնական այցի արդյունքները։ Դեսպան Սմբատյանը հիշեցրեց, որ Հունգարիայի հետ տասնմեկ տարուց ավել տևած դիվանագիտական հարաբերությունների դադարից հետո 2022 թվականին երկու երկրների […]

̰
Արարատ Միրզոյանը Պայվի Կաուկորանտայի հետ զրուցել է ՄՔԴ-ին անդամակցության հարցում ՀՀ առաջնահերթությունների ու ակնկալիքների մասին

10:37 09.02.2024

Փետրվարի 8-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Պայվի Կաուկորանտան շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին անդամակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դատարանի հիմնադիր փաստաթղթի՝ Հռոմի Ստատուտի կիրարկման ուղղությամբ իրականացվող և անհրաժեշտ հետագա քայլերի շուրջ՝ կարևորելով վեհաժողովի հետ սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանը […]

̰
Ավելի քան 50 միլիոն մարդ դիտել է X-ում Պուտինի հարցազրույցը Կարլսոնին

10:03 09.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ X սոցիալական ցանցում մոտ հինգ ժամում հավաքել է ավելի քան 50 միլիոն դիտում։ Repost-ների թիվը գերազանցում է 150 հազարը, իսկ ավելի քան 470 հազար մարդ հավանել է այն։ YouTube-ում տեսանյութի դիտումների թիվը նույնպես գերազանցել է մեկ միլիոնը։

̰
Հնդկաստանում ոստիկանության հետ բախումների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 250-ը՝ վիրավորվել

09:49 09.02.2024

Չորս մարդ է զոհվել, ավելի քան 250-ը՝ վիրավորվել Հնդկաստանի հյուսիսային Ուտարախանդ նահանգի Հալդվանի քաղաքում, երբ տեղի բնակիչները բախվել են ոստիկանության հետ՝ մեդրեսեի և մզկիթի քանդման պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ «Բանդհուլպուրում (քաղաքի շրջան) տեղի ունեցած բռնության հետևանքով չորս մարդ է զոհվել, ավելի քան 100 ոստիկան վիրավորվել է», – լրագրողներին ասել է ոստիկանության ներկայացուցիչը։ […]

̰
Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 հաղորդակցություն. ԿԽՄԿ

09:38 09.02.2024

2023 թվականին հակամարտությունների սրման առնչությամբ Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել է 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություն և հեռախոսազանգ։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: «Մենք պարբերաբար այցելում էինք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- նշվում է ԿԽՄԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Բաքվում պահվում են պաշտոնական թվով 23 […]

̰
Պուտինը ԱՄՆ-ին համարել է բարդ երկիր

09:20 09.02.2024

Հասկանալը, թե ով է որոշումներ կայացնում ԱՄՆ-ում, հեշտ չէ, Ամերիկան ​​բարդ երկիր է՝ պահպանողական, բայց միևնույն ժամանակ արագ փոփոխվող, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա կայքում։ Հարցազրույցի ժամանակ Կարլսոնը Պուտինին հարցրել է, թե իր կարծիքով ով է որոշումներ կայացնում ԱՄՆ-ում։ «Ես չգիտեմ, Ամերիկան ​​բարդ երկիր […]

̰
Պուտինը պատասխանել է Կարլսոնի հարցին, թե արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան

08:45 09.02.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021թ-ից ի վեր առաջին անգամ մանրամասն հարցազրույց է տվել ամերիկյան լրատվամիջոցին: Նախագահը զրուցել է Թաքեր Կարլսոնի հետ։ Զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Այն սկսվել է Ուկրաինայի հարցով, թե արդյոք համաձայնության կգան: Պուտինն ասել է, որ համոզված է, որ վաղ թե ուշ Մոսկվան և Կիևը համաձայնության կգան, և եղբայրական ժողովուրդների […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոստովանում է, որ հուսահատված է հակամարտություններին վերջ դնելու անկարողության պատճառով

00:00 09.02.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոստովանել է, որ աշխարհում առկա հակամարտությունները դադարեցնելու անկարողությունն իրեն հուսահատություն է պատճառում։ «Իմ ամենամեծ հուսահատությունն այն է, որ, տեսնելով տառապանքն այդքան մեծ մասշտաբով, ես ուժ չունեմ այն ​​կանգնեցնելու», – հինգշաբթի օրը մամուլի ասուլիսում ասել է Գուտերեշը: Նրա խոսքով, ինքը «բարձրաձայնում է, համոզում», բայց «մարդիկ պետք է պատրաստ լինեն համոզվելու»։

̰
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել Կոբախիձեի՝ վարչապետի պաշտոնում նշանակմանը

23:54 08.02.2024

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած լիագումար նիստում վստահության քվե է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած նոր կառավարությանը՝ ուղիղ հեռարձակմամբ։ «Ութսունչորս կողմ, տասը դեմ․ Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել Իրակլի Կոբախիձեի կառավարությանը»,- հանդիպման ժամանակ ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Վստահություն ստանալու համար վարչապետի թեկնածուն պետք է ստանար պատգամավորների 150 ձայնից առնվազն 76-ը։

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

23:29 08.02.2024

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել կուսակցության զարգացման ռազմավարությունը և պատասխանել նրանց հարցերին։

̰
Իլհամ Ալիևի նոր ռեկորդը․ ընտրություններում նա հավաքել է 46 անգամ ավելի շատ ձայն, քան իր գլխավոր մրցակիցը

22:52 08.02.2024

Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]

̰
ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար․ դիվանագետներ

21:48 08.02.2024

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ անդամակցությունը ոչ միայն ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, այլ նաև կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների […]

̰
Մենք նոր ատոմակայան կառուցելու խնդիր ենք դրել. Նիկոլ Փաշինյան

20:37 08.02.2024

Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին: Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել են Սևանա լճի պահպանման, ինտենսիվ այգիների հիմնման, չարաշահումների բացահայտման մասին նախագծեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարության հունվար ամսվա գործունեության ամփոփումը

20:27 08.02.2024

Կառավարության հունվար ամսվա գործունեության ամփոփումը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանվել են հավելավճարներ

15:56 08.02.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Միջուկային և ճառագայթային վարչությունների, տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ և ավելացնել նրանց վարձատրության չափը: Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետների համար սահմանել հավելավճարներ՝ կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագետի կողմից կոմիտեի լիազորություններից բխող, մասնագետի աշխատանքային պայմանագրերով և պաշտոնի նկարագրերով նախատեսված: […]

̰
Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններին նոր հնարավորություններ են սպասվում․ Սի Ծինփին

15:38 08.02.2024

Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն ապագայում զարգացման նոր հնարավորություններ կունենան, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը նշել է, որ այս տարի լրանում է Չինաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ «Հետ նայելով մեր անցած ճանապարհին՝ մենք տեսնում ենք, որ միասին մենք կրել […]

̰
Սա առաջին անգամ է, որ սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. վարչապետ

15:24 08.02.2024

Ո՞ր կարգի համաձայն պետք է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացվի: Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարարը մանրամասներ է ներկայացրել: «Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք  Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա: 2023թ.-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2024թ.-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տ […]

̰
BACK_TO_TOP