11:02 12.02.2024
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հարցազրույց է տվել «Известия»-ին, որի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացն ավարտին հասցնելու համար: Հարցին, թե որն է այսօր Ռուսաստանի դերն այս վիճելի հարցի վերջնական լուծման գործում, նա պատասխանել է. «Այո, Ղարաբաղի հարցը փակված է։ Այս բոլոր տարիներին Ռուսաստանը ջանքեր է […]
10:43 12.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին: «Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։
08:35 12.02.2024
Հայաստանի Հանրապետությունը Հռոմի ստատուտին (կանոնադրություն) միանալու գործընթացը սկսել է 2022 թվականի դեկտեմբերին, և այդ որոշումը կախված է եղել երկրի անվտանգային միջավայրի փոփոխությունների գնահատումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հռոմի ստատուտին միանալու պատճառների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հարցերի մասին: «Մենք Հռոմի կանոնադրությունը վավերացրել […]
08:16 12.02.2024
Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է և իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր դիմակայունությունը բարձրացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի մտավախության մասին հարցին: «Վերջին տարիներին, կարծում եմ, միջազգային հանրությունը տեսավ, և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք […]
21:11 11.02.2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։ «Ջերմ շնորհավորանքներ մեր հարևան և ուժեղ գործընկեր Իրանին Ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության 45-ամյակի առթիվ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Թող որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական կապերն ամրապնդվեն՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը»։
16:05 11.02.2024
Սախալինի մարզում կարանտին է հայտարարվել բարձր ախտածին թռչնագրիպի հետևանքով, որը հայտնաբերվել է Օստրովնայա թռչնաբուծական ֆերմայում։ Այս մասին հաղորդվում է մարզպետի և մարզային կառավարության կարգավորող ակտերի պորտալում հրապարակված հրամանագրում։ Փաստաթղթում պարզաբանվել է, որ Անիվա քաղաքային թաղամասն ընդգրկվել է արգելված գոտում։ Կարանտինը կտևի 21 օր։ Օստրովնայա թռչնաբուծական ֆերմայում արդեն մի քանի օր է՝ նկատվում է թռչունների զանգվածային […]
14:51 11.02.2024
«Հարցազրույց եմ տվել բրիտանական The Telegraph-ին: Այն եթեր կհեռարձակվի այսօր 21:50-ին՝ իմ ֆեյսբուքյան էջով եւ Հանրային հեռուստաընկերությամբ։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:28 11.02.2024
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է անցնող շաբաթ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հագեցած այցը Հաագա. Միջազգային քրեական դատարանում կայացավ դատարանին ՀՀ անդամակցության պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի կողմից ՄՔԴ մյուս՝ 123 անդամ երկրների դրոշների կողմից բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։ Միջոցառմանը մասնակցեցին շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը հանդիպում ունեցավ նաև Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր […]
11:12 11.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ: «Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան […]
10:36 11.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության […]
22:45 10.02.2024
Հունգարիայի ընդդիմադիր «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունն առաջարկում է երկրի հաջորդ նախագահի ուղիղ ընտրություններ՝ քվեարկությունը համատեղելով հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, ի տարբերություն նախորդ նախագահների նշանակման կարգի, որոնք ընտրվել են խորհրդարանի պատգամավորների կողմից: Այդ մասին հայտարարել է կուսակցության Հունգարիայի վարչապետի նախկին թեկնածու Կլարա Դոբրևը։ Շաբաթ օրը ավելի վաղ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս, […]
21:42 10.02.2024
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ մանկապղծության հանցագործության մեջ ներգրավված տղամարդուն ներում շնորհելու հետ կապված սկանդալի ֆոնին։ Նովակի հրաժարականը պահանջել են Հունգարիայի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները։ «Սա վերջին անգամն է, որ ես դիմում եմ ձեզ որպես պետության ղեկավար, ես հրաժարական եմ տալիս հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասել է Նովակը ազգային հեռուստատեսային ելույթում: 2023 թվականին […]
20:41 10.02.2024
Նիկոլ Փաշինյանը ելույթով է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին: Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:22 10.02.2024
Դոլարն աստիճանաբար կորցնում է միջազգային վճարային միջոցի իր կարգավիճակը։ Ապագայում այն կարող է փոխարինվել BRICS+ երկրների արժույթով, ասել են ՏԱՍՍ-ին հարցազրույց տված ռուս վերլուծաբանները։ Կոլեկտիվ արժույթի առավելությունն այն է, որ դրա կայունության բանալին միանգամից մի քանի խոշոր տնտեսություններն են, այլ ոչ թե առանձին առաջատար պետությունը, բացատրում են փորձագետները։ Վերլուծաբաններն անիրատեսական են համարել դոլարը չինական յուանով […]
18:07 10.02.2024
Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական […]
17:37 10.02.2024
Փետրվարի 10-ին Աշտարակ քաղաքում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության Արագածոտնի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։
17:07 10.02.2024
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում փետրվարի 9-ին հանդիսավոր արարողությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության «ֆեյսբուք» սոցիալականն հարթակում տեղադրված հաղորդագրությունից: Միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ՊՆ Զինված ուժերի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը, ով իր խոսքում նշել է ներկայիս […]
13:24 10.02.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան բանակցություններ են անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությանը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին քաղաքական զարգացումները և անվտանգության իրավիճակը, հատկապես Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»,- ասվում է հրապարակման մեջ։ Բանակցությունները […]
12:53 10.02.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գտնվելով Վաշինգտոնում, քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը, մասնավորապես, չի համաձայնել Ուկրաինայի հակամարտության պատճառների մասին Պուտինի խոսքերի հետ։ ԱՄՆ նախագահ Ջո Բադենի հետ բանակցություններից առաջ Շոլցն ասել է, որ հարցազրույցը «ծիծաղելի» էր և անհամաձայնություն է հայտնել ՌԴ նախագահի փաստարկների հետ։ Սպիտակ տան սղագրության համաձայն՝ կանցլերը խոսել է անգլերենով և օգտագործել […]
11:58 10.02.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ բազմամյա առճակատման հնարավորությանը, որը կարող է տևել տասնամյակներ։ Այս մասին Welt am Sonntag թերթին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ»,- ընդգծել է նա։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ […]
11:27 10.02.2024
Ռուսաստանն աշխատում է ընդլայնել իր հյուպատոսական ներկայությունը Ադրբեջանում և Հայաստանում, նրանք մեզ համար բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ կապում են ընդհանուր պատմությունն ու մշակույթը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք աշխատում ենք Ադրբեջանում և Հայաստանում մեր հյուպատոսական ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ, ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն […]
10:27 10.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության […]
09:56 10.02.2024
Հունգարիան գտնվում է եվրատլանտյան հանրության ուժեղ հարձակման ներքո, քանի որ նա հանդես է գալիս Ուկրաինայի հարցով վաղաժամ խաղաղ բանակցությունների օգտին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով՝ Հունգարիան միշտ վստահ է եղել, որ մարդկանց կյանքերը փրկելու միակ ճանապարհը Ուկրաինայի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելն է։ «Եվ դա անելու միակ […]
09:00 10.02.2024
Իսրայելական բանակը օդային հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սիրիայի պաշտպանության նախարարությանը։ «Այսօր մոտավորապես ժամը 01:05-ին իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի նահանգի մի շարք կետերի։ Մեր ՀՕՊ համակարգերը պատասխանել են հակառակորդի հրթիռներին և խոցել դրանցից մի քանիսը»,- ասվում […]
08:27 10.02.2024
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը շաբաթ գիշեր հայտարարել է Ստամբուլի դատարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հետ կապված 54 կասկածյալի ձերբակալության մասին։ Երեքշաբթի կեսօրին տղամարդն ու կինը կրակել են Ստամբուլի Չաղլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության կետի վրա, փոխհրաձգության արդյունքում նրանք սպանվել են։ Ոստիկանները կարողացել են բերման ենթարկել հարձակման երրորդ մասնակցին, նա վիրավորվել է։ Միջադեպի արդյունքում, […]
00:00 10.02.2024
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված լուրջ խախտումների մասին։ Ինչպես ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, սա անհանգստության տեղիք է տալիս։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեի կողմից փորձագիտական խմբի ստեղծումը, որը պետք է քննարկի ընտրությունների հետ կապված ստացված բողոքները, այն փաստը, թե որքանով են […]
22:41 09.02.2024
Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ: Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]