«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

15:32 18.01.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։ «Ծրագրի արդյունավետ իրագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը պարտավորվել է վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումներից բացի, տրամադրել նաև 7 միլիոն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր 12 ամսյա ժամանակահատվածի համար։

Հուշագրի շրջանակում ընկերությունը պարտավորվել է նաև ՀՀ կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ առանց կառավարության կողմից ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներ կատարելու, առանց կառավարության մասով որևէ պարտավորության»,-ասել է Անի Իսպիրյանը՝ հավելելով, որ որոշմամբ առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը:

Ըստ փոխնախարարի՝ հուշագրի համաձայն ՀՀ-ն «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն՝ 12503 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր կընդունի: Միաժամանակ, նախատեսվում է բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, և նշյալ նվիրատվությունն ընդունելու համար Էկոնոմիկայի նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագիրը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին 6 տարվա ընթացքում անընդհատ առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, և եղել են բազմաթիվ մտահոգություններ: «Այն ժամանակ, երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը: Նաև շատ ողջունելի է, որ ներդրողներն իրենք, թերևս այդ թվում՝ մի օրինակի հետևելով ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը՝ ի դեմս ՀՀ կառավարության, մասնակցություն ունենա և բաժնեմաս ունենա այդ նախագծի մեջ:

Տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի 12.5 տոկոսը պետք է անցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին: Զեկուցողը նշեց, որ բացի օրենքով սահմանված վճարումներից, այդ թվում՝ Տեղական ինքնակառավարման մարմիններին, լրացուցիչ ամեն տարի մուտք է արվելու ազդակիր համայնքների բյուջե, այսինքն՝ ամեն տարի կվճարվի 7 մլն դոլար: Տվյալ դեպքում, ըստ էության, ազդակիր համայնքներն են Սիսիան խոշորացված, Ջերմուկ և Վայք համայնքները: Ես ուզում եմ, որ այս որոշումները շղթայի մեջ նայենք նաև: Մեր համայնքների նաև դոտացիաներն ենք ավելացրել:

Նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք օրենսդրական փոփոխություններ արեցինք, որ հանքարդյունաբերության ոլորտից բյուջեի հավաքագրումներից որոշակի տոկոս վերադարձվում է համայնքներին: Եվ եթե սրան գումարվում են նաև սուբվենցիոն ծրագրերը, ապա այս շղթայով շատ մեծ զարկ ենք տալիս մեր համայնքների զարգացմանը: Եվ ուրախ ենք, որ մեր համայնքներն այդ կոնկրետ որոշումների արդյունքները տեսնում են:

Իսկ Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ՝ բազմաթիվ մտահոգություններ փարատում է: Այն նաև լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար: Եվ մենք հույս ունենք, որ իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Եվ, իհարկե, կառավարությունն արդեն որպես բաժնետեր, այս հարցում կլինի հետևողական»,-ասել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP