12:35 23.12.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․ «Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։ ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող […]
12:05 23.12.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազի տեղակալներն ու Դատախազության աշխատակիցները դեկտեմբերի 22-ին այցելել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։ Այցի շրջանակում Դատախազության աշխատակիցների և չափահաս «Ճախրուկների» միջև անց է կացվել […]
10:27 23.12.2023
Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ հրամանագիր ստորագրող ու չկա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»,-գրել է նա:
08:52 23.12.2023
Ամերիկացի դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի նախկին դեսպան Անջելինա Ջոլին դատապարտել է այն փաստը, որ արդարությունը գոյություն ունի մարդկանց մի խմբի համար, բայց ոչ այլ խմբերի համար, որոնք, ըստ նրա, առկա են «նույնիսկ ՄԱԿ-ում»: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Սիրիացի լրագրող Վաադ Ալ-Քաթեաբի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ 20 տարի առաջ սկսել է […]
08:46 23.12.2023
Գազայի հատվածում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ իսրայելական հրթիռային և հրետանային հարձակումները բնակելի շենքերի վրա, որոնք շարունակվել են ողջ գիշեր, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան։ Միաժամանակ կրակի տակ գտնվող փրկարարներն ու բուժաշխատողները չեն կարողացել ժամանակին […]
23:30 22.12.2023
Լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի (Christmas market)-ի բացումը: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում շնորհավորեց բոլորին գալիք տոների կապացկությամբ, մաղթեց մեր երկրին կայուն զարգացում, խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարեկեցություն և լավատեսություն. «Տոնածառի լույսերը վառեցինք, այսքան մարդ է հավաքվել, տեսաք, Աստծո կամոք էր, ձյուն եկավ, առատություն է: […]
22:25 22.12.2023
Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Արցախի հայերին պատկանող բնակարաններում բնակեցնել ադրբեջանցիներին՝ տալով նրանց սեփականության իրավունք: Ո՞վ է այս «փայլուն» առաջարկի հեղինակը: Արդյո՞ք դա մասնավոր նախաձեռնություն է, թե՞ իշախության հետ համաձայնեցված առաջարկ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս առաջարկը այսօր մեջլիսի առավոտվա նիստում հնչեցրել է պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևը: Նա առաջարկել է ադրբեջանցի փախստականներին […]
20:46 22.12.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված էներգետիկների մասնագիտական տոնին, հայտնում են ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառմանը մասնակցում էին էլեկտրաէներգետիկական համակարգի ներկայացուցիչներ։ Նախարարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց ամենօրյա նվիրված աշխատանքով է պայմանավորված համակարգի կայուն և անխափան գործառնումը։ Նախարարը նաև նշել է՝ չնայած ունեցած ձեռքբերումներին՝ […]
20:15 22.12.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ։ Քաղաքապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Մեր տարեցներն ունեն հատուկ խնամքի և ուշադրության կարիք: Նորքի տուն-ինտերնատն այսօր ունի 235 բնակիչ: Նրանք հիմնականում տարեցներ են, ինչպես նաև 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Ամանորին ընդառաջ Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում ծանոթացանք պայմաններին, լսեցինք բնակիչների մտահոգություններն ու խնդիրները: Միասին ունկնդրեցինք դիրիժոր […]
20:05 22.12.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
19:55 22.12.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1.Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր […]
16:15 22.12.2023
Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի […]
16:08 22.12.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության Դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը փոխադարձ երախտագիտություն են հայտնել դատապարտյալների փոխանցման ոլորտում սերտ համագործակցության և որդեգրած քաղաքականության համար: Հանդիպմանն արձանագրվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների համագործակցության […]
16:00 22.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սուտ է որակում այն լուրերը, թե իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ցանկանում է նոր ընտրությունների գնալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին խոսեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ կուսակցությունը հաճախակի նիստեր անում, գուցե քննարկում են նոր ընտրությունների գնալու հա՞րց: Սիմոնյանը նոր ընտրությունների գնալու մտադրության վերաբերյալ […]
15:47 22.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։ Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։ […]
15:34 22.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, […]
15:27 22.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն դիրքորոշմանն է, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, քանի որ չի պաշտպանում իր տարածքը, այս դեպքում՝ ՀՀ ինքնիշխան տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի Հայաստանից դուրս գալու վերաբերյալ հնարավոր հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Բնական է՝ իրենք չեն ուզելու դուրս գան: Իրենց դուրս գալն […]
15:20 22.12.2023
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Անուշ Քլոյանը: Հիմնական զեկուցող Արփինե Դավոյանը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: 2021 թվականի մայիսի 7-ին […]
15:04 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար […]
15:00 22.12.2023
Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո մշտապես ներկայացվում են ինչպես հայտնի ստեղծագործողների, այնպես էլ երիտասարդների գործերը: Այս անգամ հերթը «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաներինն էր: Ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստված էին ամանորյա տրամադրությամբ եւ գույներով: Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կազմակերպված ցուցահանդես-վաճառքին ներկա են եղել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, […]
14:43 22.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցը կարող է տարանջատվել խաղաղության հնարավոր պայմանագրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք դիտարկել նման գործելաոճ, որովհետև դա ժամանակային առումով կարող է շատ ավելի երկար տևել, կարող է նույնիսկ տարիներ […]
14:36 22.12.2023
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև: «Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում […]
14:09 22.12.2023
Դուք կարող եք աշխարհի բոլոր զենքերը ուղարկել Ուկրաինա, բայց դա չի օգնի նրան ռազմական ճանապարհով հաղթել Ռուսաստանին, ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես չեմ հավատում ռազմական լուծմանը (Ուկրաինայի հակամարտության – խմբ.): Մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք և ասենք՝ մենք կարող ենք այնտեղ ուղղել աշխարհի բոլոր զենքերը, ամբողջ փողը, բայց Ռուսաստանը երբեք չի պարտվի […]
13:54 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին Փարիզում տեղի են ունեցել հայ-ֆրանսիական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսիական կողմից խորհրդակցությունները վարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության դիրեկտորատի տնօրեն […]
13:20 22.12.2023
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ որոշմամբ որոշ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» […]
12:24 22.12.2023
Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի […]
12:15 22.12.2023
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում շարունակել է նախորդ օրն ընդմիջված «Զբոսաշրջության մասին» եւ կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրենսդրական փաթեթն առանցքային նշանակություն կունենա ոլորտի զարգացման գործում: Ըստ նախարարի` փաթեթն ընդգծում է առաջիկա բնագավառի` 5-10 տարիների զարգացման ուղղություններն ու հեռանկարները: […]
11:18 22.12.2023
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում բնութագրել է ռուս-հայկական հարաբերությունները, նկարագրել, թե ինչպես է զարգանում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը և գնահատել Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից (ՀԱՊԿ) դուրս գալու հնարավորությունը։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ և միջազգային հարցերի […]
23:36 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և նախարար Վահան Քերոբյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։