22:25 22.12.2023
Ադրբեջանի մեջլիսում առաջարկել են Արցախի հայերին պատկանող բնակարաններում բնակեցնել ադրբեջանցիներին՝ տալով նրանց սեփականության իրավունք:
Ո՞վ է այս «փայլուն» առաջարկի հեղինակը: Արդյո՞ք դա մասնավոր նախաձեռնություն է, թե՞ իշախության հետ համաձայնեցված առաջարկ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Այս առաջարկը այսօր մեջլիսի առավոտվա նիստում հնչեցրել է պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևը: Նա առաջարկել է ադրբեջանցի փախստականներին բնակեցնել Արցախում հայերի կողմից լքված տներում և մասնավորապես Ստեփանակերտի բնակարաններում: Մեջբերեմ նրա խոսքերը.
«Որքա՞ն ժամանակ մենք դեռ պետք է շարունակենք ջենտլմենություն ցուցաբերել: Մեր ընտրողները մեզ հարցնում են՝ ե՞րբ ենք սկսելու ադրբեջանցիներով բնակեցնել Ղարաբաղում դատարկ տները, ո՞վ է պատասխանելու այս հարցին»,-ասել է նա:
Այս հայտարարությամբ է հանդես գալիս ոչ թե շարքային քաղաքացի, այլ մի մարդ, որը բարձր պաշտոնյա է Ադրբեջանում և զբաղեցնում է մեջլիսի պետական շինարարության և իրավական քաղաքականության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, մի մարդ, ով 5 անգամ ընտրվել է Մեջլիսի պատգամավոր և 4 անգամ եղել է նախագահի թեկնածու: Ի դեպ, հիմա էլ է նախագահի թեկնածու և առաջադրվել է, որ տպավորություն ստեղծի, թե իբր այս նախագահական արտահերթ ընտրությունները մրցակցային են»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Իսկ առաջարկածը իսկապես հնարավո՞ր է: Ինչպիսի՞ն է այս հարցում պաշտոնական Բաքվի մոտեցումը:
23:23 30.04.2025
ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներ23:23 30.04.2025
ՃՏՊ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ կան տուժածներԱպրիլի 30-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների […] ...
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...