22:52 21.12.2023
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ դասալքության համար մեղադրվող ռուս զինծառայող Դմիտրի Սեդրակովը, ով ձեռբակալվել էր Հայաստաում, հայկական օրենքների ակնհայտ խախտմամբ վերադարձվել է Ռուսաստան: Այդ կապակցությամբ իրավապաշտպանները պատրաստվում են իրավական բնույթի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների դեմ: Ըստ էության, զիվորականը Հայաստանում առևանգվել է: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
21:30 21.12.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրադադարի դիմաց Գազայի հատվածից պատանդներին ազատելու առաջիկա նոր համաձայնագրի շուրջ մամուլում քննարկումների ֆոնին ասել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ մինչև հաղթանակ, իսկ պաղեստինյան շարժման անդամները միայն մեկ ընտրություն ունեն՝ «հանձնվել կամ մեռնել»: «Մենք կռվում ենք մինչև հաղթանակ: Մենք չենք դադարեցնի պատերազմը, մինչև չհասնենք դրա բոլոր նպատակներին՝ ՀԱՄԱՍ-ի լիակատար վերացում […]
14:21 21.12.2023
Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվում է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ին նիստում, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը։ «Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող […]
14:01 21.12.2023
Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Թայվանին զինել և աջակցի կղզու խաղաղ վերամիավորմանը Չինաստանի հետ, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը` մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունները պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, եթե Պեկինը վերականգնի վերահսկողությունը կղզու նկատմամբ։ Ավելի վաղ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը խոստացել էր մշակել Պեկինի դեմ «դժոխային» պատժամիջոցների նախագիծ, եթե վերջինս քայլեր […]
12:11 21.12.2023
Եվրամիությունը կասկածներ ունի Ուկրաինայի ապագայի հարցում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք զգում ենք, որ ԵՄ որոշ երկրներ սկսում են կասկածել, մեր ամերիկացի գործընկերները կարող են կասկածներ ունենալ»,- ասել է նա։ Մակրոնն Ուկրաինային աջակցությունն անվանել է «2024 թվականի հիմնարար խնդիրներից մեկը»։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է շարունակի օգնել Կիևին, […]
11:48 21.12.2023
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի շրջանին, որտեղ գտնվում է Եվրոպական հիվանդանոցը, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 24 խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Իսրայելական հրետանին գնդակոծել է Խան Յունիսի արևելյան հատվածները, իսկ Գազայի հատվածի հյուսիսում Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները արգելված ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել […]
11:40 21.12.2023
Սենատի մեծամասնության դեմոկրատական առաջնորդ Չակ Շումերն ասել է, որ Վերին պալատը չի նախատեսում որևէ քվեարկություն անցկացնել մինչև նոր տարի, սակայն կշարունակի խորհրդակցությունները լրացուցիչ հատկացումների վերաբերյալ, այդ թվում՝ Ուկրաինայի կարիքների համար: «Այս տարի այլևս քվեարկություններ չեն լինի, բայց մի սխալվեք. ձմեռային արձակուրդը կլինի ակտիվ և կարևոր մի քանի շաբաթ ԱՄՆ Սենատի համար: Բանակցությունները կշարունակվեն առանց ընդհատումների՝ […]
11:05 21.12.2023
Իսրայելի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածի հարավում քաղաքացիների տարհանման մասին։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «Դեկտեմբերի 20-ին իսրայելական զինվորականները նշանակել են նոր տարածք, որը ենթակա է անհապաղ տարհանման, այն ընդգրկում է Խան Յունիս քաղաքի կենտրոնական և հարավային հատվածների 20%-ը», – ասվում է հայտարարության մեջ: Ինչպես նշվում է, նշված […]
22:03 20.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված […]
21:55 20.12.2023
Ադրբեջանը սկսել է խոսել այն մասին, որ սահմանազատման հարցը պետք է տարանջատել խաղաղության պայմանագրի քննարկումից: Այդ մասին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում խոսել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիքմեթ Հաջիևը վերահաստատեց այն դժգոհությունը, որը Իլհամ Ալիևն ունի ԱՄՆ-ից և ամերիկացի դիվանագետներից: Ըստ էության, սա հերթական փորձն է՝ տապալել բանակցությունների […]
21:41 20.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:
21:30 20.12.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կ ա ր գ ա դ ր ու մ ե մ. Աշխատանքային այցով 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը Դիլիջան գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով. Ազգային ժողովի նախագահ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ (21-ին) Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆ, Ազգային ժողովի […]
21:26 20.12.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 20-ին կարգադրություն է ստորագրել, որտեղ ասվում է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2023 թվականի դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան) ժամանող՝ Վրաստանի Խորհրդարանի նախագահ Շալվա ՊԱՊՈՒԱՇՎԻԼԻԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը […]
20:53 20.12.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը: Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների լուծման գործում: Փոխվարչապետը հատկապես կարևորել է […]
12:12 20.12.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) գլխամասի Արևելյան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Օգասահարա Կենջիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես ջրային ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ նախանշվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում հնարավոր համագործակցության այլ ուղղություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել […]
11:57 20.12.2023
ՀՀ ՊԵԿ-ը պարբերաբար հսկողական աշխատանքներ է իրականացնում տարբեր ընկերությունների կողմից ներմուծված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ։ Կոմիտեի ներքին անվտանգության վարչության կողմից ձեռք բերած տվյալների համաձայն ՆԱՎ և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցները համատեղ հսկողական միջոցառումներ են իրականացրել Հայաստանում թունաքիմիկատների ներմուծմամբ զբաղվող ընկերության տարածքում, զննվել են պահպանության հանձնված մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները։ Պարզվել […]
23:42 19.12.2023
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպես ասեմ՝ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում: Այսինքն՝ չի եղել մի […]
22:28 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Տարածքային կազմակերպությունների և համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված հարցեր։ Ամփոփվել են կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Սարգիս Ալեքսանյանը […]
21:31 19.12.2023
Ադրբեջանում շարունակում են պատրաստվել արտահերթ նախագահական ընտրություններին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ձևավորել է ընտրատարածքներն ու ընտրատեղամասերը: Դրանք ստեղծվել են նաև օկուպացված Արցախում: Ո՞ւմ անուններն են լինելու Արցախում քվեարկողների ցուցակներում, եթե տեղի ողջ բնակչությունը բռնի տեղահանվել է: Թեմային «Հորիզոնի»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած […]
20:48 19.12.2023
Երևանի և Բաքվի միջև Թբիլիսին կարևոր միջնորդություն է իրականացրել, Վրաստանի կառավարության 2023 թվականի արդյունքների վերաբերյալ զեկույցի արտաքին քաղաքական ձեռքբերումները թվարկելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Ըստ նրա՝ Թբիլիսին տարածաշրջանում սերտ բարեկամական հարաբերություններ ունի գործընկերների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ։ «Ինչպես գիտեք, մենք խաղաղության նախաձեռնությունը սկսել ենք 2 տարի առաջ, […]
20:25 19.12.2023
Տղային, ով 2019 թվականից գտնվել է Ուկրաինայում և չի կարողացել վերադառնալ Ռուսաստան, տուն են բերել Կատարի միջնորդությամբ և ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի օգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ մայրը որդուն դիմավորել է «Վնուկովո» օդանավակայանում։ Տղան ապրում էր Յարոսլավլի մարզում ծնողների հետ։ Երեխայի հոր մահից հետո մայրը որոշել է նրան տանել Ուկրաինայի Վիննիցայի […]
19:50 19.12.2023
Նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32926 ծնունդ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավել է 336-ով: Անցնող տարում կրկնակի նվազել են մայրական մահացության և մեռելածնության ցուցանիշները: Առողջապահության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունն այսօր ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Մշակվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի […]
19:28 19.12.2023
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում դեկտեմբերի 19-ին Երևանում կայացել է հերթական քննարկումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու փորձագետներ։ «Շնորհակալություն, […]
19:16 19.12.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան «Aysor.am» լրատվական կայքից ստացված հարցման Հարց. Վերջերս հայտնի դարձավ, որ Մշակութային իրավունքների ոլորտում ՄԱԿ հատուկ զեկուցողը հաղորդագրություն-հարցում է ուղարկել Ադրբեջանին, որում մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման, ԼՂ պատմության խեղաթյուրման և հայերի հետքերը ջնջելու փորձերի մասին, որոնք մշակութային զտման են հավասար: […]
18:59 19.12.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ […]
15:48 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիին և Հայաստանում խորհրդական Ռուզան Խոջիկյանին։ Փրկարար ծառայության տնօրենը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ երկար տարիների սերտ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել մշտապես ծառայության կողքին լինելու և […]
10:41 19.12.2023
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները Կարբի գյուղում շրջայց կատարելիս նկատել են որսն արգելված ձկներով բեռնված մի մեքենա։ Ըստ 31-ամյա վարորդի՝ մեքենայում 126 սիգ կա՝ ընդհանուր 37 կգ: Նա հայտնել է նաև, որ ձուկը վերավաճառելու նպատակով ձեռք է բերել Սևանա լճի՝ Նորատուսի վարչական տարածքի ափամերձ հատվածում՝ մի անծանոթից: Հայտնաբերված ձուկն առգրավվել և հանձնվել է […]
09:53 19.12.2023
Իսրայելական զորքերը արցունքաբեր գազ են կիրառել խաղաղ բնակիչների դեմ՝ Հորդանան գետի արեւմտյան ափի Աքրաբա քաղաքում հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ռեյդեր են իրականացվում նաև Սուրիֆ, Բանի Նաիմ, Անաբտա, Յաբադ և Քաֆր էլ Լաբադ գյուղերում և քաղաքներում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ […]
09:28 19.12.2023
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ը օգնության հերթական փաթեթը կփոխանցի Ուկրաինային, որից հետո մատակարարումները կդադարեն, քանի դեռ Կոնգրեսում որոշում չի կայացվել։ Ուկրաինային ԱՄՆ օգնության փաթեթը, որը նախատեսված է 2023 թվականի դեկտեմբերի վերջին, կլինի վերջինը, եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ օգնությունը։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, հայտնում է CNN-ը։ Քիրբին նշել է, որ թեև մինչ […]
09:19 19.12.2023
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքին իսրայելական բանակի հարվածների հետեւանքով մոտ 25 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ «Առնվազն 25 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում մի քանի տների վրա Իսրայելի հարվածների հետևանքով», – հեռուստաալիքը մեջբերում է պաղեստինցի լրագրող Իսմայիլ Աբու Օմարի խոսքերը: Պաղեստինի առողջապահության նախարարությունն ավելի վաղ […]