TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով  ներկայացուցիչն անդրադարձել է խաղաղության համաձայնագրին

12:17 28.12.2023

Բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով  ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն անդրադարձել է խաղաղության համաձռայնագրի նախագծին։ «Անցյալ շաբաթ հայկական կողմին է փոխանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը, այժմ Բաքուն սպասում է Երևանի պատասխանին, մենք նախանշել ենք հինգ հիմնական սկզբունքներ»,- ասել է նա։ Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են լուծել ընդհանուր […]

̰
Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածում ևս երեք զինվորի մահվան մասին

11:54 28.12.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաստատել է Գազայի հատվածում մարտերի ժամանակ ևս երեք զինծառայողի զոհվելու փաստը։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ Այսպես, նրա տվյալներով, Գազայի հատվածում Պաղեստինի արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 167-ի։ […]

̰
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները ժամանակավոր են

10:44 28.12.2023

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք. այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023թ. «Մենք համոզված ենք, որ բոլոր դժվարությունները Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ժամանակավոր են և կհաղթահարվեն, եթե լինի քաղաքական կամք», – ասել է նա։ Նախարարի խոսքով, «հենց ռուս-հայկական կապերի կայուն […]

̰
Ֆրանսիան «անցանկալի անձ» է հայտարարել Ադրբեջանի դեսպանատան 2 աշխատակցի

10:37 28.12.2023

Ֆրանսիան «անցանկալի անձ» է հռչակել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի քայլի, որն օրերս «անցանկալի անձ» էր հռչակել Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանի կողմից Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական անձնակազմի երկու աշխատակցի «անցանկալի անձ» հայտարարելը։ […]

̰
Արմեն Գրիգորյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր

09:36 28.12.2023

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են […]

̰
Պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»․ Գնել Սանոսյան

22:20 27.12.2023

«Պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։ Պարգևատրման համար հիմք է հանդիսացել վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր […]

̰
Հակոբ Արշակյանն ԱՄԷ դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև կապերի նոր էջ կբացվի

22:10 27.12.2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ զարգացող համագործակցություն՝ հիմնված […]

̰
Ադրբեջանում նախագահի 15 թեկնածու է առաջադրվել․ նրանցից ովքե՞ր կպայքարեն երկրորդ տեղի համար

22:05 27.12.2023

Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է  նախագահի թենածու գրանցելու համար անհրաժեշտ ստորագրությունների փաթեթների ընդունումը: Քանի՞ թեկնածու կա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ստորագրությունների փաթեթների ընդունումը, ինչպես նշվեց, սկսվում է այսօր և կավարտվի դեկտեմբերի 31-ին: Անհատները որպես ապացույց, պետք է առաջադրվելու իրավունք ունենալու համար ներկայացնեն ոչ պակաս, քան 300.000 ստորագրություն, իսկ կուսակցության […]

̰
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

21:51 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին` Ազգային ժողովում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի և Կառավարության համատեղ գործունեությանը և ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր»,- տեղեկացրել է նա:

̰
Ֆիզիկական անձինք եկամուտները պետք է հայտարարագրեն. հարցազրույց Օրի Ալավերդյանի հետ

21:46 27.12.2023

Ֆիզիկական անձինք եկամուտները պետք է հայտարարագրեն. հարցազրույց Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ:

̰
Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզպետին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

21:33 27.12.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։ Այդ մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից։  

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

21:26 27.12.2023

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության […]

̰
«Խաղաղության եւ համերաշխության ճաշ» ունեցա՝ պարերով ու կենացներով․ Աննա Հակոբյան

20:34 27.12.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է․ «Այսօր ամանորյա ճաշի էի հրավիրել մեր երկրում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու Հայաստանում բնակվող 17 երկրի ներկայացուցիչների՝ ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ռուս, ուկրաինացի, ֆիլիպինցի, եզդի, գանացի, նիգերիացի, սիրիացի, ասորի, մոնղոլ, քուրդ, իրաքցի, վրացի, հույն, հրեա, իտալացի, ֆրանսիացի, բելառուս, ամերիկացի, լեհ, […]

̰
Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

20:16 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը […]

̰
Կարևոր է, որ շփումները շարունակվեն բոլոր մակարդակներում․ Խանդանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

20:05 27.12.2023

Հայաստանի նպատակը և մարտավարությունը այն է, որպեսզի որքան հնարավոր է շուտ Ադրբեջանի հետ ստորագրվի խաղաղության պայմանագիր, սակայն դրանում պետք է արտացոլվեն հայկական կողմի բարձրացրած սկզբունքները։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումը Սանկտ Պետերբուրգում, և որքանով […]

̰
Մոսկվան տեսնում և աջակցում է Բաքվի և Երևանի կամքը խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ․ Պեսկով

16:34 27.12.2023

Ռուսաստանը տեսնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու քաղաքական կամք և աջակցում է այդ քայլին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գլխավորն այն է, որ մենք տեսնում ենք քաղաքական կամքի առկայություն երկու կողմից՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի։ Իհարկե, մենք սատարում ենք դրան։ Մենք կարծում ենք, որ նման […]

̰
Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը․ Զախարովա

16:21 27.12.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը բացարձակապես անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ «Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։ Տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակապես անտարբեր հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, նրանց զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքն օգտագործում է բացառապես […]

̰
Պեսկովն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ալիևի և Փաշինյանի հանդիպումն անվանել է «ոտքի վրա կարճ շփում»

16:11 27.12.2023

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, անվանել է «ոտքի վրա կարճ շփում», այլ ոչ թե բանակցություններ։ «Նրանք երեկ բանակցություններ չեն վարել, սակայն նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը

14:22 27.12.2023

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը: Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

̰
ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ

14:15 27.12.2023

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 27-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցը: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ «Պատիվ […]

̰
Նեթանյահուն Գազայի հատվածում հրադադարի պայման է անվանել ապաարմատականացումը

12:26 27.12.2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինի հետ խաղաղությունը հնարավոր է միայն «Գազայի հատվածի ապառազմականացման և ապաարմատականացման» դեպքում։ Նրա կարծիքը հրապարակվել է La Stampa թերթում։ «ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: Գազան պետք է ապառազմականացվի, իսկ պաղեստինյան հասարակությունը պետք է դադարի արմատական ​​լինել: Սրանք երեք պայման են Իսրայելի և նրա պաղեստինյան հարևանների միջև Գազայում խաղաղության հաստատման […]

̰
Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

10:05 27.12.2023

Կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի 2023թ․ ամփոփիչ նիստը՝ խորհրդի նախագահ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, Արմեն Ղուլարյանն արձանագրեց տարվա ընթացքում համալսարանի ակտիվ գործունեությունը․ «Կարևոր է, որ բարձր նշաձողին համապատասխան կրթական ծրագրի մատուցման արդյունքը տեսնենք գործնականում՝ քաղաքաշինական ծրագրերն իրագործելիս։ Այսօր հանրապետությունում ակտիվորեն իրականացվում են քաղաքաշինական տարբեր ծրագրեր, […]

̰
Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

08:17 27.12.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ -Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։ -ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի […]

̰
Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը

23:18 26.12.2023

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համատեղ մամուլի ասուլիսը:

̰
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

21:30 26.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Նախ տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մինչ այդ ԱՊՀ պետությունների ղեկավարներն այցելել են «Պավլովսկ» պետական գեղարվեստա-ճարտարապետական պարկ-թանգարան արգելոց, Եկատերինյան պալատ, Պետերգոֆի պալատների և […]

̰
Մենք պետք է պայքարենք, որ ռուս զինվորները դուրս գան Լեռնային Ղարաբաղից. Ստեփան Գրիգորյան

16:40 26.12.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, միջազգային հարաբերությունների փորձագետ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին: Փորձագետը ամփոփել է անցնող քաղաքական տարին: 2023-ի ամենամեծ կորուստը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն էր, իսկ ձեռբերումը այն, որ Հայաստանը վերջապես սկսեց աշխատել այլ անվտանգային համակարգերի հետ: Դրական է նաև պառազինության ոլորտում Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ համագործակցությունը: Գրիգորյանը խոսել է […]

̰
Պուտինը Պավլովսկի պալատում շրջայցի ժամանակ զրուցել է Փաշինյանի հետ

16:00 26.12.2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավլովսկի թանգարան-արգելոցում շրջայցի ընթացքում զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող պալատ դեկտեմբերի 26-ին այցելել են ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները։ Նրանք հավաքվել են Սանկտ Պետերբուրգում՝ ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար։ Հանդիպումը սկսվել է մշակութային ծրագրով, հետո պետությունների ղեկավարները կտեսնեն հարակից տարածքում գտնվող մի քանի պալատական ​​համալիրներ։ ՏԱՍՍ-ը նշում […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածում հարյուրավոր թիրախների հարվածելու մասին

11:57 26.12.2023

Իսրայելի պաշտպանության բանակը երեքշաբթի Telegram-ում հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ավելի քան 100 թիրախ է խոցել։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերը շարունակել են հարվածները: Օդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ավելի քան 100 ահաբեկիչների թիրախներին, այդ թվում՝ թունելի հանքերին, ենթակառուցվածքին և ահաբեկչական կազմակերպության կողմից օգտագործվող ռազմական […]

̰
Իրանի նախագահը հունվարի 4-ին կայցելի Թուրքիա

11:46 26.12.2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 4-ին կարող է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը։ Ըստ աղբյուրի՝ այցը կկայանա նշանակված օրը, եթե փոփոխություններ չլինեն։ Ռաիսիի Թուրքիա այցն արդեն հետաձգվել էր։ Եթե ​​նա գա, ինչպես նշում է թերթը, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կլինի ահաբեկչության դեմ պայքարը։ Այս հարցը վերջին օրերին բուռն քննարկվում է Թուրքիայում՝ կապված […]

̰
Երևանի ավագանին գումարել է հերթական նիստը

09:59 26.12.2023

Տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց: Ավագանու քննարկման օրակարգում ընդգրկված են «Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին»,  «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» հարցերը:

̰
BACK_TO_TOP