16:15 22.12.2023
Լեռնային Ղարաբաղի կառավարության եւ վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել: Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ եւ ֆինանսական կայունության խաթարում. ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստաշրջանում:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ` համապատասխանաբար 70 տոկոս եւ 30 տոկոս համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70 տոկոս չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր? ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Ընդ որում, առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր` առավելագույնը 225 մլրդ ՀՀ դրամ:
«Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել ՀՀ ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը եւ դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը: Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը եւ հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանը` առաջարկելով հավանության արժանացնել ներկայացված նախագիծը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակում բանկային համակարգի պատասխանատվությունն ինչպես է արձանագրվում տվյալ օրենսգրքում եւ որոնք են այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնում են:
«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը, որի հետեւանքով զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը Կառավարությանը, որի փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր: Մենք մեղմում ենք այն ռիսկերը, որոնք բանկերն այլ պայմաններում պետք է կրեին»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Ֆինանսների նախարարը պարզաբանումներ է ներկայացրել «պահանջի զիջման իրավունքին», պարտատոմսերի ժամկետներին, հնարավոր կեղծ գործարքների բացահայտմանը, բանկային գաղտնիքին վերաբերող հարցերի առնչությամբ:
«Սա փաստացի մեր հերթական աջակցությունն է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին»,- ելույթում նշել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ընդգծելով, որ բավականին հավասարակշռված նախագիծ է, որտեղ հանրությունը, հասարակությունը, պետությունը, բանկերը, որոշակիորեն իրենց վրա վերցնելով բեռը, օգնում են ԼՂ մեր հայրենակիցներին` դրանով աջակցելով նաեւ մեր պետականությանը, տնտեսությանը, ֆինանսական կայունությանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, չափազանց կարեւորելով ֆինանսական, բանկային համակարգին ցուցաբերվող աջակցությունը, նշել է, որ հարցը պետք է ամբողջական լուծում ունենա` ներառյալ քաղաքացիների, տնտեսավարող այլ սուբյեկտների, ինչպես նաեւ` Ադրբեջանի հանդեպ գույքային պահանջների թղթածրարը պատրաստելու տեսակետից` ամբողջական բազավորման համար:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Գեւորգ Պապոյանը նշել է, որ սա քաղաքական որոշում է, որի շահառուն ԼՂ հայերն են, Հայաստանի ֆինանսական կազմակերպություններն ու ՀՀ քաղաքացիները: Նրա խոսքով եթե այսօր չկայացվի այդ քաղաքական որոշումը, ապա հնարավոր է խնդիրներ ունենանք ֆինանսական կայունության հետ կապված: Հետեւաբար, օրենքի ընդունմամբ? նմանատիպ ռիսկերը կվերանան:
Եզրափակիչ ելույթում Ֆինանսների նախարարն անդրադարձել է բարձրացրած հարցադրումներին` նշելով, որ առաջարկվող նախագիծն արդյունավետ բալանսավորված որոշում է, որի նպատակը բանկային համակարգի կայունությունն ապահովելն է:
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...
08:30 15.08.2025
Լավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...
08:20 15.08.2025
Չինաստանը հունվար-հուլիս ամիսներին նավթի արտադրությունն ավելացրել է 1.3%-ովՉինաստանի էներգետիկ հատվածում հունվար-հուլիս ամիսներին տարեկան կտրվածքով նավթի և գազի արտադրության աճ է գրանցվել համապատասխանաբար 1.3 տոկոսով և 6 տոկոսով, հայտնում է Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն։ Ինչպես նշվում է, նշված ժամանակահատվածում երկրի նավթագազային ընկերությունները արդյունահանել են 126,6 միլիոն տոննա նավթ և 152,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հուլիսին նավթի միջին օրական արտադրությունը հասել […] ...
08:10 15.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:00 15.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՕգոստոսի 15-ին, ժամը 01:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իտալիայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները: […] ...