TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

̰
Կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը. վարչապետ

11:12 24.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Մեծապես կարևորում եմ Իսպանիայի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումն ու խորացումը: Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր […]

̰
Հրադադարի մեկնարկից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություններով բեռնատարները մուտք են գործել Գազա

10:57 24.11.2023

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները Եգիպտոսից սկսել են Գազայի հատված մտնել Ռաֆահ անցակետով Գազայում զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ, հաղորդում է եգիպտական ​​Al Qahera News հեռուստաալիքը։ Ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 07.00-ին իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադար է սկսվել։ Մինչ այժմ կողմերը միմյանց չեն մեղադրել զինադադարը խախտելու […]

̰
Աճուրդում վաճառվում են Նապոլեոնի նամակները

10:38 24.11.2023

Աճուրդի են հանվել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի 11 նամակ, որտեղ, մասնավորապես, նա գրել է «հրդեհված Մոսկվայի» մասին։ Այս մասին հայտնել է The Bangkok Post-ը։ 1812 թվականի սեպտեմբերի 18-ին թվագրված նամակներից մեկում կայսրը հայտնում է, որ ժամանել է Մոսկվա և տեսել, որ քաղաքը գործնականում ավերվել է հրդեհից։ «Այսօր ես ուսումնասիրեցի հիմնական թաղամասերը: Այս քաղաքը մի ժամանակ […]

̰
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի մեկնարկից 15 րոպե անց օդային հարվածի մասին ահազանգ է հնչել

09:56 24.11.2023

ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարից 15 րոպե հետո Իսրայելում հնչել են օդային հարվածների ազդանշաններ։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) Telegram ալիքում։ «Օդային ռմբակոծման ազդանշանները հնչել են Գազայի հատվածի հարևանությամբ գտնվող բնակավայրերում», – հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը: Մինչ այս Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ կարճատեւ զինադադարից հետո Գազայի հատվածում գործողությունը […]

̰
Իսրայելական բանակի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

09:20 24.11.2023

Իսրայելի բանակի և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը ուժի մեջ է մտնում ուրբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 07։00-ին։ Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ ձեռք են բերել առաջին լայնածավալ պայմանավորվածությունը հոկտեմբերի 7-ին հակամարտությունը սրվելուց հետո. կողմերը պայմանավորվել են չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ փոխանակելու տասնյակ պատանդների և […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ

23:36 23.11.2023

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստին մասնակցել են Գորիս, Քաջարան, Նաիրի, Չարենցավան, Նոր Հաճըն, Կապան, Մեղրի, Ալագյազ, Գյումրի, Վանաձոր, Թումանյան, Ալավերդի, Տաթև, Վարդենիս, Մասիս, Գավառ, Եղեգնաձոր, Ապարան, Բերդ, Փարաքար, Տաշիր, Բյուրեղավան, Աբովյան համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունների ղեկավարները և […]

̰
Ադրբեջանի նախկին վարչապետը անուղղակիորեն հաստատել է, որ Բաքուն Հունգարիային կաշառք է տվել Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու դիմաց

23:00 23.11.2023

Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ  քննարկել արտահանձման այդ […]

̰
Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրի

20:50 23.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիան կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրիի տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին:

̰
Սնանկության ամբողջ վարույթը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

16:00 23.11.2023

Օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2019 թվականի դեկտեմբերին ընդունված եւ 2020 թվականի ապրիլին ուժի մեջ մտած «Սնանկության մասին» օրենքում իրականացված մեծածավալ փոփոխություններով, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներով եւ էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հրամայականով եւ բխում է դատաիրավական ոլորտի 2022-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությունից: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ […]

̰
Ադրբեջանի հետ բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է. ԱԳ փոխնախարար

15:53 23.11.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը պարտադիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը կո՞ղմ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առանց միջնորդների հանդիպմանը: «Մենք բազմիցս նշել ենք, որ կան հարցեր, որտեղ միջնորդների առկայությունը պարտադիր է: Կան հարցեր, որտեղ միջնորդների ներկայությունը շատ […]

̰
Քննարկվել են չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր

15:33 23.11.2023

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։ Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ադամանդների՝ ՀՀ մաքսային […]

̰
Հստակեցվում են հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերների տնօրինման հետ կապված հարցերը

15:16 23.11.2023

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված եւ պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ: Ըստ նրա՝ կսահմանվեն նաեւ նվերները հանրային ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով […]

̰
Հարկային մարմինը կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն

15:10 23.11.2023

Նախագծերի ընդունման հիմնական նպատակը Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների համապատասխանեցումն է գործող «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների հարկային պարտավորությունների առաջացման, հաշվարկման կամ դադարեցման առումով: Խոսքը վերաբերում է սնանկության վարույթի ընթացքում, դրանից առաջ կամ հետո առաջացած պարտավորություններին: Այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը

14:52 23.11.2023

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցությունների 2-րդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իրաքյան պատվիրակությունը՝ Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մուհամմադ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսության մակարդակը, հատկապես՝ Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդի՝ Հայաստան պաշտոնական այցի համատեքստում: […]

̰
Հայաստանի և Եվրոպայի մերձեցումը պետք է լինի շարունակական և ֆունդամենտալ․ Ալեն Սիմոնյան

14:46 23.11.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին: Հանդիպմանը բացման ելույթում ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկեր: Նա շեշտել է, որ ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, եւ մեր համագործակցությունը համալրվել է նոր ուղղություններով, մասնավորապես, […]

̰
Ալեն Սիմոնյանն Իրաքի նախագահի հետ քննարկել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

13:33 23.11.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը եւ Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու շուրջ: Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական […]

̰
Լիբանանում սպանվել է «Հըզբոլլահ» խմբակցության ղեկավարի որդին

13:27 23.11.2023

Լիբանանի «Հըզբոլլահ» շիական կազմակերպության հինգ մարտիկներ, այդ թվում՝ երկրի խորհրդարանում խմբակցության ղեկավար Մուհամեդ Ռաադի որդին, զոհվել են Լիբանանի հարավում ռազմական առաքելության ժամանակ, ասվում է շարժման հաղորդագրության մեջ, որը տրամադրվել է «ՌԻԱ Նովոստիին»։ Ավելի վաղ France-Presse-ը, հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր, որ պատգամավորի որդին զոհվել է չորեքշաբթի օրը, երբ իսրայելական ուժերը հարվածներ են […]

̰
ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Россия 24»-ի լրագրող Բորիս Մաքսուդովը

11:44 23.11.2023

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորված «Россия 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է, Սոլովյովի ուղիղ եթերում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը։ «Քիչ առաջ ողբերգական լուր եկավ՝ մեր գործընկերը մահացել է Ջանկոյի ճանապարհին, առավոտյան ժամը վեցին ստացած վերքերից մահացել է Բորիս Մաքսուդովը, տղաները պայքարել են նրա կյանքի համար, նա երեկ ծանր վիրավորվել է»,- պատմել է լրագրողը։ […]

̰
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար  Անալենա Բերբոքի այցը Հայաստան

11:19 23.11.2023

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը նշում է, որ նոյեմբերին կարևորագույն իրադարձություն էր դաշնային արտգործնախարարի այցը Հայաստան։ Անալենա Բերբոքի ջանքերն ուղղված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքի վերահաստատմանը։ Եվրամիությունն իր միջնորդությունն է առաջարկում հակամարտությունում և փորձում է կամուրջ հաստատել վստահելի խաղաղության համար։ Այդ կամրջի հիմնասյուներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում (EUMA)։ Առաքելությունը […]

̰
Տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը

11:11 23.11.2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը:

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը

11:04 23.11.2023

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից […]

̰
Արտակ Առուստամյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից

10:54 23.11.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Առուստամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նախարարի հրամանագրում ասվում է. «Արտակ Վասիլի Առուստամյանին 2023 թվականի նոյեմբերի 23-ից ազատել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Ամբակում Գրիգորյանին՝ ապահովել Արտակ Առուստամյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը»:

̰
Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի հատվածում Խան Յունիս քաղաքի վրա Իսրայելի հարվածների հետևանքով. Al Jazeera

10:35 23.11.2023

Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքերի վրա։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ հինգ տուն կրակի տակ է ընկել։ Հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։ Նոյեմբերի 22-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց, որ Եգիպտոսի և Կատարի […]

̰
Իրաքի նախագահի հետ արդյունավետ քննարկում ունեցանք գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ. ՀՀ վարչապետ

08:05 23.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում անդրադարձել է Իրաքի նախագահի հետ հանդիպմանը. «Ուրախ էի հյուրընկալել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում: Ընդգծեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ-Իրաք երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները»,-գրել է նա:

̰
Պաղեստինցի դիվանագետն ասել է, որ Գազայում առանց ռմբակոծման 10 րոպեն փրկում է մեկ երեխայի կյանք

23:48 22.11.2023

Տասը րոպեն առանց ռմբակոծության փրկում է մեկ պաղեստինցի երեխայի կյանքը Գազայի հատվածում. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստին պետության մշտական ​​դիտորդ Ռիյադ Մանսուրը՝ մեկնաբանելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար զինադադարի մասին համաձայնագիրը։ «Պաղեստին պետությունը ողջունում է նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համաձայնագրին, […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի Հանրապետության նախագահին

23:00 22.11.2023

Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Ողջունելով Իրաքի նախագահի գլխավորած պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինիս այցելությունը Հայաստան կնպաստի երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել սերտացմանը և միջպետական կապերի […]

̰
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

22:03 22.11.2023

Նոյեմբերի 22-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։ Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ

20:59 22.11.2023

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլնի, […]

̰
Ինչո՞ւ է Ալիևը ցանկանում բանակցել Փաշինյանի հետ առանց միջնորդների

20:37 22.11.2023

Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]

̰
BACK_TO_TOP