14:49 21.11.2023
Նոյեմբերի 21-ին Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Իր ողջույնի խոսքում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման […]
14:34 21.11.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, […]
14:22 21.11.2023
«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման […]
14:04 21.11.2023
Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ […]
13:58 21.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ եւ նպաստ: Հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի […]
13:52 21.11.2023
2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է ավելի քան հարյուր հազար քաղաքացի: Մինչ այդ, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ԼՂ-ի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում` հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը: Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել եւ շարունակվելու են իրականացվել մեծածավալ […]
13:23 21.11.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,-նշել է Ֆուկուսիմա Մասանորին: «Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման […]
12:44 21.11.2023
Գործադիրն առաջարկում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ նպատակն է մեծացնել համայնքային իշխանությունների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով համայնքային բյուջեն կառավարելու հնարավորությունները: «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» […]
12:12 21.11.2023
Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջեւ՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ: Այս մասին ասել է […]
11:53 21.11.2023
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման պարագայում անհրաժեշտ է մանրազնին դիտարկել մեր տնտեսության կառուցվածքը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ հավելելով, որ պետք է իրատեսորեն գնահատել առկա ներուժն ու ներկայացնել սցենարային հստակ կանխատեսումներ ու բալանսավորված նախագծեր։ Խոսելով նշված ծրագրի իրականացումից բխող դրական կողմերի մասին՝ Մարգարյանն ընդգծեց, որ եթե ապաշրջափակվեն Ադրբեջանից Աղստևով անցնող ճանապարհը, […]
11:23 21.11.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է գերազանց առողջությամբ. քաղաքական գործչի անձնական բժիշկը վստահեցրել է, որ նրա թեստերը նորմալ են եղել, իսկ սննդակարգն ու ակտիվությունն օգնել են Թրամփին նիհարել։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի դարձավ 81 տարեկան։ Truth Social սոցիալական ցանցում Թրամփը հրապարակել է իր անձնական բժշկի նամակը։ Բժիշկը նշում է, որ նախկին նախագահի […]
10:34 21.11.2023
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի բարձրաստիճան դիվանագետները, որոնք պատասխանատու են ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերի համար, երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Հյուսիսային Կորեայի՝ ռազմական լրտեսական արբանյակ արձակելու մտադրության հետ և կոչ են արել Փհենյանին հրաժարվել արձակումից, հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Չոնգ Պակը, Կորեական թերակղզում Հարավային Կորեայի ԱԳՆ խաղաղության և անվտանգության հարցերով […]
10:19 21.11.2023
Յոթ երկրների արտաքին գործերի նախարարները ստեղծել են Գազայի հատվածի հետ կապված կոնտակտային խումբ և մտադիր են դիվանագիտական շրջագայության շրջանակներում այցելել Մոսկվա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Ստեղծվել է կոնտակտային խումբ՝ բաղկացած յոթ երկրներից (Թուրքիա, Ինդոնեզիա, Նիգերիա, Հորդանան, Եգիպտոս, Կատար և Սաուդյան Արաբիա), այդ երկրների թվում է Թուրքիան, որը սկսել է իր գործունեությունը, այսօր Չինաստանում […]
10:08 21.11.2023
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորների թիվը հասել է 68-ի, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերին (IDF): Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 66-ի։ «Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարել են Գազայի հատվածի հյուսիսում մարտերի ընթացքում զոհված ևս […]
09:25 21.11.2023
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա – Գլինկայի փողոցի խաչմերուկում: Մասնավորապես, Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ ու աջ և «ուղիղ ու ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, […]
09:15 21.11.2023
ԱՄՆ-ը շարունակում է ներգրավել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը բանակցություններում և առաջարկում նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի: Մենք կողջունենք այդ բանակցությունները: Մենք տեսել ենք, որ այլ […]
23:39 20.11.2023
Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարեւանների հետ համագործակցելով, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Արևմտյան որոշ տերություններ դեռ չեն գիտակցում, որ ղարաբաղյան պատերազմով մեր տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել, հայ ժողովուրդը և նրա ղեկավարները պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ հարևանների հետ խաղաղության […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
21:00 20.11.2023
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, որում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը․ «Արդյունավետ քննարկում այսօր Երևանում` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ` տարածաշրջանային անվտանգության շուրջ համագործակցության մասին»:
20:50 20.11.2023
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին: […]
20:44 20.11.2023
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին թվիթերյան (X) միկրոբլոգում գրառում է արել վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումից։ Հայտնում են Մեծ Բրիտանիայի դեսպանությունից․ «Ուրախ եմ մեկնարկել իմ այցը Հարավային Կովկաս` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելով Հայաստանի բարեփոխումների օրակարգը»,- գրել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը։
19:37 20.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի կնքման կապակցությամբ և արդյունավետ համագործակցություն է մաղթել: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ որպես պատվիրակության ղեկավար իր բոլոր ջանքերն ուղղում է Հայաստան-ԵՄ […]
18:38 20.11.2023
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պատասխանատու Նինա Չանթուրիային: Մերի Գալստյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակներին, շնորհակալություն է հայտնել խորհրդարանական մակարդակում Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածության […]
18:34 20.11.2023
Իսրայելի արտակարգ կառավարության նախարար և պատերազմական կաբինետի անդամ Բենի Գանցն ասել է, որ նույնիսկ ժամանակավոր զինադադարից և պատանդներին ազատ արձակելուց հետո Իսրայելը կշարունակի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ոչնչացման գործողությունը։ «Նույնիսկ եթե պատանդների վերադարձի համար դադար լինի, մենք կվերադառնանք և ամբողջ ուժով կհարվածենք հակառակորդին: Ներկայումս գործողությունն ընդլայնվում, ինտենսիվանում և խորանում է»,- ասել է Գանցը, որի խոսքերը մեջբերում […]
18:27 20.11.2023
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նրա խոսքով՝ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, թե իբր Սամվել Ղուկասյանը ձերբակալվել է, իբր նրան եկել ու տարել են ԱԱԾ-ից: «Վերջին շրջանում Կենտրոն վարչական շրջանից երկու աշխատակցի են […]
18:08 20.11.2023
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Նիկիտա Ռուսլանովիչին: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակն ու ընդգծել կայուն խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները տարածաշրջանային որոշ խնդիրների շուրջ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:02 20.11.2023
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ քաղաքացիական մասնագիտացմամբ երկու դատավորների՝ Հայարփի Զարգարյանի և Հովիկ Շահնազարյանի, թեկնածությունն առաջադրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակվելու համար: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
17:57 20.11.2023
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, ով Հայաստան է ժամանել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու տեխնիկական գնահատման առաքելության շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Կոմիտեի տնօրենին, բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունը, ինչի օրինակներից է Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի […]
17:46 20.11.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. hիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նախատեսվում է Պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայում, սոցիալական երաշխիքների ապահովում՝ օրինակ Պրոբացիայի ծառայությունում հաշտարարության իրականացման օրենսդրական հիմքերի նախատեսում, ինչպես նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայում՝ ապահովության, անվտանգության և սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է վերանայել և փոփոխել օրենսդրությունը՝ ապահովելով ՔԿՀ-ների […]
17:39 20.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երևանում նոյեմբերի 18-20 տեղի ունեցող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները: «Այս տարի հայ-կանադական հարաբերություններն առանձնացան յուրահատուկ կերպով և նոր […]