23:48 22.11.2023
Տասը րոպեն առանց ռմբակոծության փրկում է մեկ պաղեստինցի երեխայի կյանքը Գազայի հատվածում. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստին պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը՝ մեկնաբանելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար զինադադարի մասին համաձայնագիրը։
«Պաղեստին պետությունը ողջունում է նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս համաձայնագրին, հատկապես մեր եղբայրներին Քաթարից և Եգիպտոսից: Առանց ռմբակոծության յուրաքանչյուր 10 րոպեն մեկ փրկվում է մեկ պաղեստինցի երեխայի կյանք: Հարյուրավոր պաղեստինցի երեխաներ չեն սպանվի այս զինադադարի շնորհիվ»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում իրավիճակին։
Դիվանագետն ընդգծել է, որ այժմ բոլոր նրանք, ովքեր «օգնեցին դադարեցնել այս խելագարությունը», պետք է շարունակեն աշխատել՝ «պաշտպանելու խաղաղ բնակիչներին և կանխելու [հակամարտության] տարածումը տարածաշրջանում, օգնելու միլիոնավոր մարդկանց, որոնք տուժել են այս հումանիտար աղետից, որը մենք չկարողացանք կանխել»:
Նոյեմբերի 22-ին ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ համաձայնության է եկել Իսրայելի հետ Գազայի հատվածում չորս օրով մարդասիրական զինադադարի շուրջ։ Շարժումը հաստատել է, որ համաձայնագրերը ներառում են անկլավում պահվող մինչև 19 տարեկան 50 կանանց և երեխաների ազատ արձակումը՝ Իսրայելի բանտերում բանտարկյալների դիմաց։
Եվս տասը պատանդների ազատ արձակման համար Իսրայելը մեկ օրով կդադարեցնի ռազմական գործողությունները, նշել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ Ըստ իսրայելական կողմի՝ գրոհայինների կողմից գերեվարված է ավելի քան 200 մարդ։
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...
22:18 20.05.2025
Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցըԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
22:09 20.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...