TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.66 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար որևէ խոչընդոտ չկա

15:05 22.11.2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա: Մեր երկիրը աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», – չորեքշաբթի […]

̰
Ազգային ժողովը վերսկսել է քննարկել 2023 թ. պետական բյուջեում առաջարկվող լրացումը

13:05 22.11.2023

Խորհրդարանը նոյեմբերի 22-ի արտահերթ նիստում վերսկսել է ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը: Նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում էին գտնվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնց համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր կեցավայրեր՝ հիմնականում հյուրանոցներում, եւ դրա հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Լիբանանի վարչապետի պաշտոնակատարին

11:43 22.11.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթիին ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում ջերմ շնորհավորանքներս և անկեղծ բարեմաղթանքներս Լիբանանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայ-լիբանանյան հարաբերություններն ունեն բարեկամության և համագործակցության` ժամանակի փորձություններով անցած հարուստ պատմություն, որոնք բնորոշվում են […]

̰
Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը

11:30 22.11.2023

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով: Համաձայն հիմնավորման՝ վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և […]

̰
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը. օրակարգի բոլոր հարցերը կքննարկվեն 2-րդ ընթերցմամբ

11:17 22.11.2023

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 22-ին շարունակում է նախօրեին մեկնարկած արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց: Այսօր տեղի են ունենում երկրորդ ընթերցմամբ քննարկումները: Մասնավորապես, ԱԺ-ն կքննարկի հետեւյալ հարցերը. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության […]

̰
Բրյուսելում կայացել է «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը

11:10 22.11.2023

Բրյուսելում կայացել է Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը և ղեկավար կոմիտեի նիստը: Փակման միջոցառմանը և ղեկավար կոմիտեի նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը և միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Անի Խաչատուրյանը: Հայկական պատվիրակության […]

̰
«Դուք մեր մշակութային դեսպաններն եք ԱՄՆ-ում»․ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ֆլեքս» ծրագրի 30-ամյակի միջոցառմանը

10:58 22.11.2023

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանում «Ֆլեքս» ծրագրի հիմնադրման 30-ամյակի և ամերիկյան Գոհունակության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև «Ֆլեքս» ծրագրի նախորդ 30 տարիների շրջանավարտները։ Միջոցառման կարգախոսն էր «Հայաստանի գերազանցությունը՝ արժևորելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտների 30-ամյա ներդրումը Հայաստանի զարգացման և կայունացման գործընթացում»։ Ապագա առաջնորդների փոխանակման […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ նոյեմբերի 21-ի հայտարարության

10:49 22.11.2023

Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք և պատրաստակամ էր […]

̰
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն

10:47 22.11.2023

Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների հետ համագործակցության ընդլայնման և վերջիններիս հարուստ փորձն ուսումնասիրելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի նոյեմբերի 14-ից 18-ն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այցն իրականացվել է Եվրոպական Միության «Թայեքս» (TAIEX) ծրագրի շրջանակներում: Այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Իտալիայի ֆինանսական գվարդիայի, Կարաբինիերների գլխավոր հրամանատարության […]

̰
Իրաքի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

10:22 22.11.2023

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Իրաքի նախագահը Հայաստան է ժամանել նոյեմբերի 21-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն […]

̰
Լիլիթ Մակունցը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման ուղիները

10:17 22.11.2023

Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Համաշխարհային Բանկի Խմբի՝ այլ երկրների թվում նաև Հայաստանի հարցերի համար պատասխանատու նորանշանակ Գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը բարձր է գնահատել Համաշխարհային Բանկի ներդրումը Հայաստանում իրականացվող ծրագրերում։ Դեսպան Մակունցն ու Յ․Ռուգենաաթը քննարկել են Հայաստանի Կառավարության անմիջական և երկարաժամկետ […]

̰
Երևան քաղաքի ավագանու նիստ

09:55 22.11.2023

Երեւանի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 22-ին շարունակում է նախօրիեն մեկնարկած իր 1-ին նստաշրջանի երկրորդ նիստը:  

̰
Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չեն բերում ավագանու անդամի կարգավիճակին․ Փամբուխչյան

22:53 21.11.2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս […]

̰
Հայաստանի պաշտպանության նախարարը չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ հանդիպմանը

22:43 21.11.2023

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ՀԱՊԿ շրջանակներում Մինսկում կայանալիք հանդիպումներին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բելառուսի իր գործընկերոջը հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

21:48 21.11.2023

Նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշվել են Քաղաքական ժողովի անցկացման ձեւաչափը եւ օրակարգը։ Քննարկվել են կուսակցության Քաղաքական դպրոցի հայեցակարգի և մեկնարկի ժամկետների հետ կապված հարցեր։

̰
Բաքուն ագրեսիվ հակաամերիկյան արշավ է սկսում՝ մեղադրելով Վաշինգտոնին հայամետության մեջ

21:19 21.11.2023

Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]

̰
Արարատ Միրզոյանը Բելառուսի գործընկերոջը հայտնել է, որ չի կարողանա մասնակցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

21:06 21.11.2023

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության […]

̰
ՀՀ դեսպանը Հունգարիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

20:27 21.11.2023

Նոյեմբերի 21-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Քրիշտոֆ Ալտուշի (Kristóf Altusz) հետ։ Կողմներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին, վերջին փոխայցելություններին և կարևորել համագործակցության հետագա զարգացումը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և անվտանգային միջավայրի վերաբերյալ, հայտնում է Հունգարիայում ՀՀ դեսպանությունը:

̰
Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի քննարկումների շարքը

19:11 21.11.2023

Նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես […]

̰
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Զեյնա Մինային է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի ավանի էսքիզային նախագիծը

19:06 21.11.2023

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանն օրերս հյուրընկալել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը: Այդ մասին տեղեկացնում են կոմիտեից: Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին Հայաստանում հյուրընկալելու դեպքում անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ հարցեր: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ կոմիտեն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ հաստատված ժամանակացույցի շրջանակում նախատեսվող ենթակառուցվածքները […]

̰
Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններից երբեք չի խուսափել․ Հակոբ Արշակյան

15:55 21.11.2023

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցությունների։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել անցնել ուղիղ բանակցությունների, արդյոք պատրա՞ստ է Երևանը ուղիղ բանակցությունների։ «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների։ Ավելին, փոխանակվում են խաղաղության […]

̰
Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ

15:51 21.11.2023

Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով միաժամանակ նախատեսվում է վերացնել նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի […]

̰
Արարատ Միրզոյանը և Կանադայի Սենատի անդամը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի վերաբերյալ

15:35 21.11.2023

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանում Կանադայի ներգրավվածության ավելացմանն ուղղված դրական զարգացումները՝ այս համատեքստում ընդգծելով Երևանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումն ու Կանադայի մասնակցությունը ԵՄ […]

̰
Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը

15:10 21.11.2023

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։ «Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության […]

̰
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի 6-րդ առաջարկը

15:04 21.11.2023

Որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ հրապարակային հայտարարության շարունակություն՝ հայկական կողմն ադրբեջանական կողմին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում։  

̰
ԵՄ երկրների մեջ Հայաստանի ամենամեծ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը Գերմանիայի հետ է․ Քերոբյան

14:49 21.11.2023

Նոյեմբերի 21-ին Երևանում մեկնարկել են երկօրյա Հայ-գերմանական համագործակցության զարգացման միջկառավարական բանակցությունները, որոնց համանախագահներն են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ Իր ողջույնի խոսքում նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության օրակարգում մշտապես կարևոր տեղ է զբաղեցրել առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության խթանման […]

̰
Ձեռնարկատերերի պետական հաշվառումը և իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար կստեղծվեն իրավական հիմքեր

14:34 21.11.2023

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ՀՀ ԱԺ նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, […]

̰
Առաջարկվում է ստեղծել Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն

14:22 21.11.2023

«ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի պահպանության ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, մանրամասնել է նման […]

̰
Առաջարկվում է ՀՀ ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանել

14:04 21.11.2023

Ջրային օրենսգրքում նոր հասկացություն սահմանելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում եւ ամրագրել «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Այս մասին նոյեմբերի 21-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից. Նարեկ Մկրտչյան

13:58 21.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ եւ նպաստ: Հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի […]

̰
BACK_TO_TOP