TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+24.77 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը

17:23 20.11.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մալվինա Հարությունյանի, հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վարդգես Ստեփանյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարտին Մանուչարյանի, Արթուր Աղամալյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը […]

̰
Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են

17:11 20.11.2023

Դավիթ Խաչատուրյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում դադարել են. այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում, և Դավիթ Խաչատուրյանի լիազորություններն այսօրվանից դադարել են:  

̰
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին

17:07 20.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը […]

̰
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ

16:45 20.11.2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:

̰
Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

16:33 20.11.2023

Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ […]

̰
Վաղաժամ դադարեցվել են Երևանի ավագանու երկու անդամների լիազորությունները

16:24 20.11.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու 2 անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Դրանք քննարկվել են նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում։ Այսպիսով, Երևանի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանի և Անդրանիկ Թևանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, և մանդատները փոխանցվել են «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ռաֆիկի Ավետիսյանին և Արշակ Աշոտի Սարգսյանին, հայտնում […]

̰
Դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են

16:11 20.11.2023

Բարձրագույն դատական խորհուրդից հայտնում են, որ դադարեցվել են դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները: «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի լիազորությունները դադարեցվել են»,-ասվում է հաղորդագրությունում:

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

15:16 20.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը` սենատոր Լեո Հուսակոսի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կանադայի միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և հավելել, որ երկկողմ հարաբերությունները վերջին շրջանում կրում են դինամիկ բնույթ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կանադայի աջակցությունը ՀՀ կառավարությանը` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական […]

̰
ՀԱՊԿ-ը Հայաստանի խնդրանքով օրակարգից հանել է երկրին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը

14:51 20.11.2023

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։ «Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ […]

̰
Ստորագրվել է Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

14:39 20.11.2023

Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

̰
Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:38 20.11.2023

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է, որը վարում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

̰
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր

22:15 19.11.2023

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Խորհրդարանականները փաստել են, որ կոռուպցիան խաղաղության եւ անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկն է։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա

21:55 19.11.2023

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա։ «Լոնդոն. – Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացավ Միացյալ Թագավորության հետ ՀՀ ռազմավարական երկխոսության մեկնարկային հանդիպումը, որն արձանագրում է երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլնի, […]

̰
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքը

21:16 19.11.2023

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Դանիելա դե Ռիդերը կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը, ինչն ամրագրված է նաև Վանկուվերի հռչակագրում: Զեկուցողն անդրադարձել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը, հակամարտությունների հումանիտար հետևանքներին, էսկալացիայի դեպքերին: Այս համատեքստում […]

̰
Միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան․ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստին

20:53 19.11.2023

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը հիշեցրել է գործընկերներին, որ միջազգային հանրությանն ուղղված մեր կոչերը տեղ չհասան, եւ հնարավոր չեղավ կանխել աղետը Լեռնային Ղարաբաղում: Նա անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին, հիշեցրել Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկիրը Հայաստանն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

19:57 19.11.2023

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի նոյեմբերի 19-ի նիստում քննարկվել են հակամարտությունների գոտիներում մարդկանց, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը: Այս համատեքստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը: «Տիկնայք և պարոնայք, ողջունում եմ բոլորիդ Երևանում: Երբ ամիսներ առաջ Վանկուվերում որոշվում էր, որ հաջորդ վեհաժողովն անցկացվելու է Հայաստանում, չէինք էլ կարող պատկերացնել, որ մենք կքննարկենք […]

̰
Բահրեյնում կայացած բոլոր հանդիպումներին Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

19:18 19.11.2023

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այն. – մաս է կազմում խաղաղության օրակարգի և արդյունավետ իրականացման պարագայում կարող է դառնալ երկարատև խաղաղության երաշխիք, – տնտեսական ծրագիր է, որը […]

̰
Խորհրդարանական պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ տարբեր ձեւաչափերով նիստերին

17:58 19.11.2023

Ազգային ժողովի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի տարբեր ձեւաչափերով նիստերին: Այդ մասին տեղեկացնում են խորհրդարանի լրատվական ծառայությունից։ Ղրղզստանի նախագահի նստավայրում կայացել է վեհաժողովի խորհրդի նիստը: Միաձայն խորհրդի նախագահ է վերընտրվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Բիշքեկում տեղի է ունեցել նաեւ ԱՊՀ ՄԽՎ 56-րդ լիագումար նիստը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայտարարությունները չեն կանգնեցնում ագրեսոր Ադրբեջանի քայլերը․ ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակություն

17:40 19.11.2023

Հայաստանի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը քննարկել է ԵԱՀԿ ԽՎ Ֆինլանդիայի պատվիրակության անդամների հետ՝ Ֆինլանդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վիլհեմ Յունիլլայի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 19-ին՝ Երեւանում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Աննա Մկրտչյանն […]

̰
Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

15:42 19.11.2023

Նոյեմբերի 19-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ […]

̰
ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր

15:28 19.11.2023

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր։ Վեհաժողովականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը՝ աջակցություն հայտնելով ագրեսիայից տուժածներին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին

15:08 19.11.2023

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են՝ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնին: Ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ կոնգրեսականին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները: Ջո Ուիլսոնը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահին ջերմ ընդունելության համար, կարևորել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժը: Կոնգրեսականի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը […]

̰
Մնացական Սաֆարյանը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

14:30 19.11.2023

Նոյեմբերի 18-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական 10-րդ հերթական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար-տեղակալ Սանջայ Վերմայի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և քաղաքակրթական կապերի վրա խարսխված, վերջին շրջանում դինամիկ կերպով զարգացող […]

̰
ՀՀ ԱԺ նախագահի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն

00:05 19.11.2023

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն:

̰
Հայտնի են դարձել Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողության հաջորդ փուլի մանրամասները

23:52 18.11.2023

Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է մի քանի շաբաթով մաքրել Գազայի հատվածի հյուսիսը և միայն դրանից հետո անցնել անկլավի հարավում ակտիվ գործողությունների։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ամերիկյան կողմը իսրայելական դաշնակիցներին խորհուրդ է տալիս ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել ռազմական գործողությունների պլանավորման հարցում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու համար։ […]

̰
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բրյանսկի շրջանի Գրուդսկայա գյուղը

23:44 18.11.2023

Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, ինչի հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Տուժածներ չկան, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը»,- գրել է նա։

̰
ԱԺ պատվիրակությունը կմեկնի Աստանա

23:38 18.11.2023

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Աշխատանքային այցով 2023 թվականի նոյեմբերի 19-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական […]

̰
Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը. «Թաթոյան» հիմնադրամ

23:28 18.11.2023

«Թաթոյան» հիմնադրամն անդրադարձել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությանը` խիստ մտահոգություններին և աջակցությանը: «Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։ Շնորհակալություն […]

̰
Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն բերող լուծումներ առաջարկել

22:52 18.11.2023

Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ  հղմամբ: ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա […]

̰
Հանդիպումներ Հնդկաստանում. բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 10-րդ փուլի շրջանակներում

22:22 18.11.2023

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանում ունեցած հանդիպումների մասին: «Մտքերի արդյունավետ փոխանակում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետական նախարար Մեենակաշի Լեխրիի հետ՝ մշակութային ոլորտում Հայաստան- Հնդկաստան փոխշահավետ օրակարգով առաջ շարժվելու վերաբերյալ։ Համառոտ ներկայացվել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագիծը»,-նշել է նա: Սաֆարյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ […]

̰
BACK_TO_TOP