23:52 18.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է մի քանի շաբաթով մաքրել Գազայի հատվածի հյուսիսը և միայն դրանից հետո անցնել անկլավի հարավում ակտիվ գործողությունների։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Ամերիկյան կողմը իսրայելական դաշնակիցներին խորհուրդ է տալիս ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել ռազմական գործողությունների պլանավորման հարցում՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը նվազեցնելու համար։ […]
23:44 18.11.2023
Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, ինչի հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Տուժածներ չկան, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը»,- գրել է նա։
23:38 18.11.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Աշխատանքային այցով 2023 թվականի նոյեմբերի 19-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական […]
23:28 18.11.2023
«Թաթոյան» հիմնադրամն անդրադարձել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությանը` խիստ մտահոգություններին և աջակցությանը: «Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։ Շնորհակալություն […]
22:52 18.11.2023
Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ հղմամբ: ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա […]
22:22 18.11.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանում ունեցած հանդիպումների մասին: «Մտքերի արդյունավետ փոխանակում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետական նախարար Մեենակաշի Լեխրիի հետ՝ մշակութային ոլորտում Հայաստան- Հնդկաստան փոխշահավետ օրակարգով առաջ շարժվելու վերաբերյալ։ Համառոտ ներկայացվել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագիծը»,-նշել է նա: Սաֆարյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ […]
21:51 18.11.2023
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցին: Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային: Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած […]
21:42 18.11.2023
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: ԱԺ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Հարգարժա՛ն տիկին նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Պատահական չէ, որ այսօր […]
21:27 18.11.2023
Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ […]
21:20 18.11.2023
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը ստանում է Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով սպանված մարդկանց «սարսափելի» լուսանկարները, և այդ հարձակումները պետք է դադարեցվեն, հայտարարել է կազմակերպության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին X սոցիալական ցանցում: Ավելի վաղ շաբաթ օրը «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով […]
20:26 18.11.2023
Երեւանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող թեմատիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Նախ թույլ տվեք միանալ Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ ողջունելու բոլորիդ Երեւանում: Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի […]
19:56 18.11.2023
Նոյեմբերի 18-ին Մանամայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիի հետ։ Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ Ալ-Բուդայվիին քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների հետևանքով քաղաքացիական բնակչության համար խիստ բացասական հետևանքներին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ընդամենը […]
19:39 18.11.2023
Կառավարությունն այսօր տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Թե ինչ է այն ենթադրում, անդրադարձել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
18:50 18.11.2023
Շատ երկրներում այժմ ճգնաժամային իրավիճակ է, եւ շատ կարեւոր է, որ այժմ մենք ունենք վայր, որտեղ կարող ենք քննարկել անվտանգային հարցերը: Իմանալով, թե ինչ է տեղի ունեցել եւ ունենում ԼՂ-ում, այդ հարցը շատ կարեւոր է ԵԱՀԿ ԽՎ-ի համար ավելի, քան երբեւէ: Այս մասին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Որո՞նք […]
18:41 18.11.2023
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։ «Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում […]
18:09 18.11.2023
Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Մանամայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ: Հանդիպման ընթացում զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը։ Արարատ Միրզոյանն ԱՊԼ գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով, որ չնայած բազում մարտահրավերներին և […]
17:05 18.11.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին: Զրուցակիցներն անդրադարձել են Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, օրակարգային հարցերին, ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող […]
11:50 18.11.2023
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ, որն ամրապնդվել է Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,-նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:
10:47 18.11.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն, այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի խումբ գործընկերների հետ»,- գրել է Բադալյանը։
08:41 18.11.2023
Առնվազն 23 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում իսրայելական ավիահարվածի հետևանքով, զոհերի մեծ մասը երեխաներ են, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ «Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսում իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, որոնց մեծ մասը երեխաներ են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային […]
23:21 17.11.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Մինսկում, նախատեսված չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռ նախատեսված չէ, բայց բուն գագաթնաժողովը դեռ չի կայացել։ Որքան գիտեմ, Փաշինյանը Մինսկ չի մեկնի»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
22:28 17.11.2023
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկը մերժելու Բաքվի որոշումը: Հիշեցնենք, Հայաստանի ու Ադրբեջանի արտտգործախարարների հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 20-ին՝ Վաշինգնոտում: Ինչպե՞ս են գնահատել դա Պետդեպարտամենտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հնարավոր չի համարում այդպիսի հանդիպմանը իր մասնակցությունը, քանի որ ամերիկյան կողմը, […]
21:29 17.11.2023
Գազայի հատվածում սպանվածների թիվը իսրայելական հարվածների սկզբից հասել է 12 հազարի, որից շուրջ 5 հազարը երեխաներ են, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»: Նոյեմբերի 10-ին գրանցվել է մահվան 11 հազարից մի փոքր ավելի դեպճք։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել […]
21:07 17.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։
20:23 17.11.2023
Երևան քաղաքում որևէ մեկը չպետք է բնակվի 4-րդ կարգի վթարային շենքերում, որովհետև երևանցու անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ շուրջ 40 ընտանիքների փոխանցվել են նոր բնակարանների բանալիներ ու բնակարանների գնման վկայականներ․ «Ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մեր՝ մի քանի ամիս առաջ տեղի […]
16:50 17.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր […]
16:10 17.11.2023
Չզեկուցվող հարցերի փաթեթով, գործադիրի որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ: Առաջարկվում է որոշումների շրջանակներում շահառու չհամարել մինչև 2023 […]
16:06 17.11.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Հանդիպմանը սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մարտինա Շմիդտին կատարված աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և տեղական ինքնակառավարման մարմինների հզորացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել […]
15:58 17.11.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դոհուն Լիին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով դրանց խորացման անհրաժեշտությունը՝ դրա վառ ապացույցը համարելով Հայաստանում եւ Կորեայում դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու երկուստեք մտադրությունը: Դոհուն Լին […]
15:41 17.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․ 2 միլիոն 028,0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման համար 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր […]