Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա

21:55 19.11.2023

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեք այցերը՝ Լոնդոն, Բրյուսել և Մանամա։
«Լոնդոն.
– Նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացավ Միացյալ Թագավորության հետ ՀՀ ռազմավարական երկխոսության մեկնարկային հանդիպումը, որն արձանագրում է երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամությունը։ Հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլնի, ներառվել է Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը:
– ԱԳ նախարարի այցը Լոնդոն նշանավորվեց նաև ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմամբ։ Նախարար Միրզոյանը հանդիպումներ ունեցավ նաև խորհրդարանական շրջանակների հետ և հանգամանալից քննարկում ունեցավ «Chatham House» ինստիտուտում։
Բրյուսել.
– Այցը մեկնարկելով Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ հանդիպումով՝ հաջորդիվ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ գործադիր թևի՝ Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարների հետ՝ քննարկելով ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արձանագրելով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան։
– Բելգիայի ԱԳ նախարարի հետ քննարկվել են հայ-բելգիական և տարածաշրջանային օրակարգի առանցքային բոլոր հարցերը։
– Նախարար Միրզոյանը ելույթ է ունեցել ԱլԳ քաղաքացիական ֆորումի ասամբլեայի տարեկան նիստին՝ շեշտելով ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հարցում ՀՀ հանձնառությունն ու վճռականությունը։
Բահրեյն.
– Արաբական պետությունների լիգայի և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարների, ինչպես նաև Բահրեյնի ԱԳ նախարարի հետ հանդիպումներին, ի թիվս այլնի, քննարկվել են արաբական երկրների հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և ներդրումների, ՀՀ համագործակցության հեռանկարները։
Բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացվել են Հարավային Կովկասում անվտանգային միջավայրը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը, առկա մարտահրավերները, ինչպես նաև տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման ՀՀ տեսլականն ու ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

22:09 20.05.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...

SHANTNEWS

22:00 20.05.2025

SHANTNEWS

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

21:52 20.05.2025

Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված են

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

21:44 20.05.2025

Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

21:33 20.05.2025

Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

21:27 20.05.2025

Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP