TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+13.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարարի տեղակալը Կորեայի դեսպանին է ներկայացրել ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով հումանիտար իրավիճակը

12:18 16.11.2023

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Դոհունին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, մաղթել է նրան ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ հարթակներում ձևավորված ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամությունը […]

̰
Լիտվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրի պատճենն է հանձնել

12:12 16.11.2023

Նոյեմբերի 15-ին Լիտվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի տնօրեն Պետրաս Զապոլսկասին։ Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Դարիուս Վիտկաուսկասի հետ, ով շնորհավորել է դեսպան Ա․ Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Հանդիպման […]

̰
Իսրայելցիներին պաշտպանելն ավելի կարևոր է, քան պաղեստինցիների մահը. Իսրայելի նախագահ

11:51 16.11.2023

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հարցազրույցներից մեկում ասել է, որ պաղեստինցիների մահը «կոտրում է իր սիրտը», սակայն նա առաջնահերթություն է տալիս իր ժողովրդի պաշտպանությանը: «Ես մտածում եմ պաղեստինցիների մահվան մասին. դա կոտրում է իմ սիրտը: Բայց ես երբեք չեմ մոռանում, որ իմ գլխավոր առաջնահերթությունը մեր ժողովրդին պաշտպանելու համար անվտանգության ապահովումն է», – ասել է քաղաքական գործիչը […]

̰
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխատում են Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու ուղղությամբ․ Ջեյմս Օ-Բրայեն

11:39 16.11.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգները սերտորեն աշխատում է Եվրոպական Միության հետ առաջիկա ամիսներին Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։ «Շատ տպավորված եմ Հայաստանի կառավարության նվիրվածությամբ […]

̰
Իսրայելական զորքերը բուլդոզերով հարվածել են Գազայի «Աշ-Շիֆա» կլինիկային

11:26 16.11.2023

Իսրայելական զորքերը բուլդոզային հարվածներ են հասցրել «Աշ-Շիֆա» բժշկական համալիրի տարածքի մեծ տարածքներին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ «Օկուպացիոն (իսրայելական) ուժերը բուլդոզերով հարվածել են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի ծննդատանը հարող մեծ տարածքների», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ: Իսրայելի և Պաղեստինի միջև առճակատման նոր փուլը սկսվել է հոկտեմբերի 7-ին։ Ավելի վաղ i24 հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական բանակը […]

̰
«Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության». ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվել է տեղեկատվական միջոցառում

11:18 16.11.2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ: Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների […]

̰
̰
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

10:59 16.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ […]

̰
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը վաղաժամկետ ազատ է արձակվել

10:31 16.11.2023

Հայ լրագրող Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել. այս մասին հայտնում է BNN Breaking-ը: Նշվում է, որ նա բանտից ազատ է արձակվել «լավ վարքի» համար՝ 16 տարի 10 ամիս ազատազրկումից հետո։ Դինքի սպանության հաջորդ օրը Սամասթը ձերբակալվել է Թուրքիայի հյուսիսարևելյան Սամսուն քաղաքի ավտոբուսային տերմինալում։ Հետագա դատական գործընթացները եղել են բարդ և […]

̰
Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով

10:18 16.11.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Ռաֆայել Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Սաշիկ Ավետիսյանը նշանակվել է […]

̰
Նոյեմբերի 24-ին վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների հարցերին

10:10 16.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: «Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը: Ցանկալի է՝ նաեւ զբաղմունքը եւ աշխատանքի վայրը: Վարչապետն […]

̰
Արարատ Միրզոյանը Մարգարիտիս Սխինասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր

10:05 16.11.2023

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Գոհունակություն է արտահայտվել տարբեր ուղղություններ ներառող երկխոսության խորացման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով նոր նախաձեռնություններով նպաստել դրա հետագա ընդլայնմանը: Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ […]

̰
Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ այսուհետ ևս երաշխավորելու է Հայաստան ուղղվող սպառազինության տարանցումը

22:22 15.11.2023

Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]

̰
Հայաստան-ԵՄ. համատեղ մամուլի հաղորդագրություն երկրորդ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության վերաբերյալ

21:50 15.11.2023

Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը: Հիմք ընդունելով հունվարին Երևանում տեղի ունեցած երկխոսության անդրանիկ նիստը, երկրորդ նիստը հաստատել է Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրությունը՝ ընդլայնելու քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը արտաքին, անվտանգային և պաշտպանական քաղաքականության ոլորտներում:  ԵՄ-ն վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը (29.800 քառ. կմ) […]

̰
Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացմանը

20:41 15.11.2023

Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 15-ին ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Բի-Օն» լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱլԳ Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին

20:23 15.11.2023

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։ Նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։ «Հարգելի գործընկերներ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում […]

̰
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը

20:18 15.11.2023

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Սիրիայի հետ եւ ընդգծել Սիրիայի հայկական համայնքի առանձնահատուկ նշանակությունը՝ որպես բարեկամության կայուն կամուրջ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

16:23 15.11.2023

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ: Ի շարունակություն հոկտեմբերին ՀՀ վարչապետի հետ քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ռոբերտա Մեցոլան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգի հիմնական ուղղությունների, դրա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ: Երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել նախաձեռնել լրացուցիչ քայլեր՝ Եվրոպական խորհրդարանի և ՀՀ […]

̰
Յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի․ Դարչիաշվիլին՝ Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված զրահամեքենաների մասին

15:48 15.11.2023

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Վրաստանի տարածքով Հայաստանին Bastion տեսակի զրահամեքենաների մատակարարմանը, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Դարչիաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին երկու երկրներին էլ թույլատրել է հավասարապես օգտվել իր տրանզիտային երթուղիներից և հավելել, որ ցանկացած երկիր պաշտպանական ուժեր […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտը կարգավորող հերթական օրենսդրական նախաձեռնությանը

15:28 15.11.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել թեթեւ մարդատար մեքենաների ձեռքբերման կամ ներմուծման մասով ԱԱՀ-ի հաշվանցումների համար օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ եւ 10-րդ կետերով սահմանված սահմանափակումները, որոնք վերաբերում […]

̰
2024 թ. պետական բյուջեն ծախսային և եկամտային ծավալներով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան

15:12 15.11.2023

Պետական բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է եւ հետո միայն` ֆինանսական: Ինչու քաղաքակա՞ն, քանի որ պետական բյուջեն առաջին հերթին արտացոլում է այն քաղաքական հանձնառությունները եւ քաղաքականությունները, որոնք ստանձնել է գործող Կառավարությունը եւ վերջինիս քաղաքական հենարան հանդիսացող կառավարող խմբակցությունը. ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում «ՀՀ 2024 […]

̰
2024 թ. պետական բյուջեն կարող ենք դիտարկել որպես անվտանգային բյուջե. Անդրանիկ Քոչարյան

14:51 15.11.2023

2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է երկու ռեժիմով` բաց եւ փակ: Քննարկումների արդյունքում փաստել եմ` 2024 թվականի պետական բյուջեն կարող ենք դիտարկել որպես անվտանգային բյուջե. այս մասին ԱԺ նոյեմբերի 15-ի նիստում ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ […]

̰
Բյուջեն ստեղծում է երկարաժամկետ ու կայուն աճը շարունակելու հիմք. Բաբկեն Թունյան

14:34 15.11.2023

Եկող տարվա բյուջեն նախատեսվում է մոտ 3 տրիլիոն դրամի չափով, եկամուտները՝ մոտավորապես 1,6 տրիլիոն դրամի չափով եւ պակասուրդը՝ մոտավորապես 340 մլրդ դրամ: Պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսը: Ըստ անհրաժեշտության՝ հնարավոր է պակասուրդի ծավալն ավելանա: Գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով բյուջետային հատկացումների ու խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԺ հերթական նիստում խոսելիս նշել է ՀՀ ԱԺ տնտեսական […]

̰
Էրդողանը Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն

14:22 15.11.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»։ «Իսրայելը ահաբեկում է Գազայի հատվածը, Իսրայելը ահաբեկչական պետություն է»,- չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, ասել է Էրդողանը։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

13:04 15.11.2023

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Արարատ Միրզոյանը կմասնակցի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ

12:47 15.11.2023

Ամփոփելով Միացյալ Թագավորություն պաշտոնական այցը, կայացած քննարկումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԹ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ

12:29 15.11.2023

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության […]

̰
2024 թ. ՀՀ-ն ունենալու է զարգացման նոր որակի բարձրանալու մեծ հնարավորություններ. քննարկվում է բյուջեի նախագիծը

12:17 15.11.2023

Չնայած դժվարին մարտահրավերներին՝ հուրախություն բոլորիս, Հայաստանի տնտեսությունը դրսեւորել եւ շարունակում է դրսեւորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության եւ Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների եւ համարժեք գործողությունների: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:06 15.11.2023

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.20-ին, Երևանի Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 14-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար են բախվել «Տեսլա» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 35-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի […]

̰
Գազայի իշխանությունները հայտնել են, որ ինը հազար մարդ գտնվում է «Աշ-Շիֆա» հիվանդանոցում

11:38 15.11.2023

Մոտ ինը հազար մարդ գտնվում է Գազայի հատվածում գտնվող «Աշ-Շիֆա» բժշկական համալիրում, որտեղ չորեքշաբթի գիշերը ներխուժել են իսրայելական զորքերը, հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «ճշգրիտ և նպատակային» գործողություն է իրականացնում «Աշ-Շիֆա» բժշկական կենտրոնում՝ ձգտելով չվնասել խաղաղ բնակիչներին: «Օկուպացնող […]

̰
BACK_TO_TOP