10:04 24.10.2023
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Թիերի Կովաքսին, որը Հայաստան է ժամանել Օվերնյը-Ռոն-Ալպի և Սյունիքի մարզի միջև հաստատված գործընկերության շրջանակում՝ օժանդակելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների կարիքները հոգալու աշխատանքներին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի՝ Հայաստանի հանդեպ բարեկամությունն ու սատարող նախաձեռնությունները, ինչպիսիք են ռեգիոնալ խորհրդի […]
09:49 24.10.2023
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների տների վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, հայտնում է Al-Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ «53 մարդ, այդ թվում՝ երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ բնակավայրերի տների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով», – ասել է հեռուստաալիքի աղբյուրը: Պաղեստինա-իսրայելական […]
09:32 24.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի նախարարի տեղակալ Միկլոշ Պանյիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, աշխատակազմի ղեկավար Ռայմունդ Վունցը, Հունգարիայի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչ, գլխավոր ռազմավարական խորհրդական Բերտաալն Քիշը, Պազմանի Պետերի կաթոլիկ համալսարանի հայագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչը, ՀՀ արտակարգ և լիազոր […]
09:18 24.10.2023
24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը 51 անգամ գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը՝ արձակելով 172 փամփուշտ, իր Telegram ալիքում հաղորդում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը: «Վերջին 24 ժամվա ընթացքում ներկայացուցչությունը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից կրակոցների 51 դեպքի մասին: Դոնեցկի ուղղությամբ հակառակորդը 33 գրոհ […]
08:45 24.10.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը՝ խոսելով Հայասատանի և Ադրբեջանի ներգրավվածության մասին: «Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը, անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները կամ ով է ընդունում դրանք: Բայց ասվածով […]
08:30 24.10.2023
Զինվորականները մտավախություն ունեն, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է հետաձգվել կամ դադարեցվել «միջին ճանապարհին»՝ պատանդների ազատ արձակման պատճառով, գրում է Times of Israel-ը։ «Զինվորականները մտավախություն ունեն, որ ՀԱՄԱՍ-ի պատանդների շարունակական ազատումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքական ղեկավարությունը հետաձգի ցամաքային ներխուժումը կամ նույնիսկ կասեցնի այն կիսով չափ»,- գրում է թերթը։ Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ […]
07:26 24.10.2023
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: Նախարարները. 1. Հաշվի առնելով […]
23:27 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես […]
21:29 23.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով այսօր Թեհրանում մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Ովքե՞ր են մասնակցելու հանդիպմանը և ի՞նչ է իրենից ներկայացնում «3+3» ձևաչափը. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս հանդիպմանը մասնակցելու հրավերը հայկական կողմը ստացել է իրանական կողմից։ Բանակցություններին, հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի […]
21:22 23.10.2023
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը: Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր: Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:
21:09 23.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 17, 19, 24, 25 շենքեր, Տիչինայի փողոց, Դավթաշեն 2, 6, 7 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղ․ 3, 6, 10, 11, 12, 14, 21, 42 տեղամասեր, Շիրազի […]
20:17 23.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը: Կառավորության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից […]
15:55 23.10.2023
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […]
15:31 23.10.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։
15:05 23.10.2023
Մայրաքաղաքի «Հասարակական կարգի պահպանման ծառայությունը» հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերել է իրավախախտման 61 դեպք: Տնտեսվարողները մինչև հունվարի 1-ը պետք է արտաքին գովազդն իրականացնեն Երևանի ավագանու որոշմամբ սահմանված նոր չափորոշիչներով: Գործակարգավարական նիստին քաղաքապետ Ավինյանն այս և այլ ոլորտների մասով տվել է նոր հանձնարարականներ: «Բոլոր տնտեսվարողները, ովքեր նախկինից ունեին այս գովազդի թույլտվությունները, պետք է գիտակցեն, որ մինչև հունվարի 1-ը […]
14:00 23.10.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական […]
13:36 23.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կարեն Իսրայելյանը նշանակվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
13:24 23.10.2023
Նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանների կատարած արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրելու նպատակով ստեղծել իրավական հիմքեր՝ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով պետական բյուջեից գումար հատկացնելու համար: ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 23-ի նիստում: Այն վարել է […]
11:46 23.10.2023
Ղարաբաղում և Նախիջևանում առաջին անգամ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, դրանք կրել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները մեկնարկել են ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ՝ երկու երկրների տարբեր տիպի զորքերի մինչև 3 հազար անձնակազմի, 130 միավոր զրահատեխնիկայի, մինչև […]
11:39 23.10.2023
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով գիշերը տասնյակ մարդիկ են զոհվել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Գազայի պաղեստինցի բժիշկներին և պաշտոնյաներին։ Ավելի վաղ իսրայելական բանակը (IDF) հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 320 թիրախների, այդ թվում՝ նրանց, որոնք սպառնում էին ցամաքային գործողություններին նախապատրաստվող ուժերին։ Նշվում է, որ Իսրայելը գիշերը […]
11:35 23.10.2023
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,-ասել է փոխնախարարը: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին, Սարգսյանը վստահեցրել է, որ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն […]
11:10 23.10.2023
Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այսօր այցելելու է Հայաստան։ Ըստ իրանական կողմի՝ այցի ընթացքում Հյուսիս-Հարավի մաս կազմող Ագարակ-Վարդանիձոր հատվածի (22կմ) վերակառուցման և Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածի (11կմ) կառուցման մասին պայմանագիր է ստորագրվելու: Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար միջազգային մրցույթը հայտարարվել էր 2022-ի հոկտեմբերին: 2023-ի մարտին ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնել էր, որ նշված […]
10:15 23.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար կառավարությունը սկսում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: «Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր […]
10:03 23.10.2023
Մոտ 200 հազար իսրայելցիներ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել երկրի ներսում՝ հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական իշխանություններին։ «Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ մոտ 200 հազար իսրայելցիներ տեղահանվել են երկրի ներսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության ընթացքում»,- գրում է հրատարակությունը։ Իսրայելի վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով, […]
09:41 23.10.2023
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցություն է, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
18:39 22.10.2023
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
17:45 22.10.2023
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հայաստանյան պատվիրակության կազմում Ժնևում մասնակցել է Բնակչության և զարգացման միջազգային համաժողովի 30-ամյակին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսին, որտեղ ներկայացվել են մարդկանց կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանն ուղղված գործողությունների արդյունքները: «Ընտանիքի վերարտադրողական առողջության խնդիրները անհատի և հասարակության բարեկեցությունը խթանելու մեր հանձնառության հիմքում են, ուստի պահանջում են մեծ ուշադրություն և համատեղ լուծումներ»,-իր ելույթում նշել […]
16:24 22.10.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպմանը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Անի Բադալյանը։ Ըստ նրա՝ այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:
00:02 22.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտնում է, որ Հայ-գերմանական բարեկամական խմբի կազմով աշխատանքային այց են ունեցել Բեռլին: «Գործընկերներիս հետ հանդիպել ենք Գերմանիայի ԱԳ պետնախարար Լինդներին, կանցլերամտի ներկայացուցիչ Վալաուին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին եւ Կնուտ Աբրահամին, ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտին, ՍԴԿ մարդու իրավունքների աշխատանքային խմբի Հայաստանի զեկուցող […]
23:52 21.10.2023
Շաբաթ երեկոյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով 29 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը: «Այս գիշեր՝ շաբաթ օրը, Գազայի հատվածի տարբեր շրջաններում օկուպացիոն ռազմական ինքնաթիռների մի շարք գրոհների հետևանքով զոհվել է 29 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- հայտնում է գործակալության թղթակիցը։ Նրա խոսքով՝ ամբողջ ընտանիքներ են […]