08:30 24.10.2023
Զինվորականները մտավախություն ունեն, որ Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է հետաձգվել կամ դադարեցվել «միջին ճանապարհին»՝ պատանդների ազատ արձակման պատճառով, գրում է Times of Israel-ը։
«Զինվորականները մտավախություն ունեն, որ ՀԱՄԱՍ-ի պատանդների շարունակական ազատումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքական ղեկավարությունը հետաձգի ցամաքային ներխուժումը կամ նույնիսկ կասեցնի այն կիսով չափ»,- գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ օրը ամերիկուհի մոր և դստեր ազատ արձակումը հանգեցրել է ցամաքային ներխուժման հետաձգմանը։
The New York Times-ը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները բազմիցս հետաձգել են ցամաքային գործողությունը Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ շարունակվող բանակցությունների պատճառով։
Այնուամենայնիվ, ըստ The Times of Israel-ի, զինվորականները «կարծում են, որ ցամաքային հարձակումը կարող է իրականում ստիպել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել պատանդներին»:
Հրատարակությունը հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում կառավարության նպատակներին հասնելու համար «զինվորականները պետք է հնարավորինս շուտ սկսեն ցամաքային հարձակումը Գազայի հատվածում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել երկու ամերիկացի պատանդների՝ մորն ու աղջկան՝ մոր վատառողջության պատճառով։ Դրանք հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Երեքշաբթի օրը Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ երկու տարեց կանայք երկուշաբթի երեկոյան ազատ են արձակվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գերությունից, նրանք արդեն Իսրայելում են և ուղեւորվում են հիվանդանոց, որտեղ նրանց կդիմավորեն հարազատները։ Haaretz-ը հայտնում է, որ Գազայի հատվածից ազատված պատանդներ տեղափոխող ուղղաթիռը ժամանել է Թել Ավիվի հիվանդանոց։
13:00 23.05.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...