23:32 21.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտնում է, որ եզդի համայնքի ներկայացուցիչներին մտահոգող խնդիրներ է բարձրաձայնել Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Ռենատա Ալտի և հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում։ «Սինջարի ցեղասպանությունից փրկված եզդիները, ովքեր բնակություն են հաստատել Եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, մտահոգություն ունեն, որ իրենց […]
23:21 21.10.2023
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կձևակերպեն ֆրանսիական զենք գնելու մասին համաձայնագրերը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում։ «Անհրաժեշտ է թույլ տալ Հայաստանին պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը, վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ զենքերի ձեռքբերումը, մասնավորապես՝ ստորագրելով պայմանագիր, որը թույլ կտա երկրին […]
20:27 21.10.2023
Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]
19:02 21.10.2023
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման մասին: «Տարածաշրջանային անվտանգությանը, սահմանային խնդիրներին և Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացմանը նվիրված հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի հետ»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
18:34 21.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել […]
18:12 21.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը` հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում. «Պարոն նախագահ, Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար: Տարածաշրջանային պայմանավորվածությունները […]
14:53 21.10.2023
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետի բացումը մարդասիրական օգնության մատակարարման նպատակով։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցի (նախկին Twitter) ԱԳՆ էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Ռաֆահի անցումը բաց է: Ֆրանսիան ողջունում է այս առաջին քայլը: Այս հատվածը պետք է բաց մնա Գազայի հատվածի բնակիչների բոլոր հումանիտար կարիքները բավարարելու համար», […]
14:44 21.10.2023
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և Գազայի հատվածի շրջափակումը: Ելույթ ունենալով Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի բացման ժամանակ՝ նա ընդգծել է «կանոնավոր մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը պաղեստինյան բնակչությանը, որը տառապում է ռմբակոծություններից»։ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Մերձավոր Արևելքում, խաղաղության ջանքերի ձախողման արդյունքն է, որոնք ձեռնարկվել են կայուն […]
14:19 21.10.2023
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդների ցուցակում հայտնված մարդկանց թիվը հասել է 210-ի, և այդ թիվը վերջնական չէ, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ Դանիել Հագարին։ «Առայժմ մենք ծանուցել ենք ընտանիքներին ծանուցել են 210 առևանգվածի և Իսրայելի պաշտպանության բանակի 307 սպանված զինծառայողների մասին: Մոտ օրերս այդ թիվը կարող է փոխվել», – ասել է Հագարին […]
14:01 21.10.2023
Գազայի հատվածի առնվազն 700 հազար բնակիչ տարհանվել է գոտու հարավ, հայտնում է Haaretz-ը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ներկայացուցչին։ «Գազայի հատվածի յոթ հարյուր հազար բնակիչներ տարհանվել են գոտու հարավ»,- գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության անանուն ներկայացուցչին։ Ինչպես նշել է աղբյուրը, հումանիտար ճգնաժամ չկա։
13:54 21.10.2023
Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում […]
13:38 21.10.2023
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի է ունենում Պաղեստինի հարցով գագաթնաժողովը։ Al Arabiya հեռուստաալիքը հեռարձակելու է հանդիպումը։ «Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է Պաղեստինի հարցով գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 30 պետություններ և մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ»,- հաղորդում է հեռուստաալիքը։
11:52 21.10.2023
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.40-ին, Աշտարակի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շահամիրյանների փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.10-ին, «Տոյոտա» մակնիշի […]
09:00 21.10.2023
ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական երկրների մասնակցությամբ Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ խոսքը այս տարածքներից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դուրս մղումից հետո հեռանկարի մասին է։ «Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները սկսեցին քննարկել հնարավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարության հնարավոր […]
08:37 21.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցնում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման թիրախներին՝ ի պատասխան հանրապետության ուղղությամբ հրթիռների արձակման, հայտնել են զինվորականները Telegram ալիքում։ «Ի պատասխան հրթիռների և հակատանկային հրթիռների, որոնք արձակվել են Իսրայելի ուղղությամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռները հարձակվել են «Հեզբոլլահի» թիրախների վրա», – ասվում է հրատարակության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել […]
08:25 21.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում. «Պարոն նախագահ, Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար: Տարածաշրջանային պայմանավորվածությունները […]
23:12 20.10.2023
Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]
22:50 20.10.2023
Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, քննարկվել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետագա աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր։
22:31 20.10.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00–16:00 Հ․Հովսեփյան փ․ 11, Եղբայրության փ․ 19, Մանանդյան փ․ 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Հովհաննիսյան, Մարկվարտի փողոցների առանձնատներ, Շիրակի փ․ 4/7ա, 21, 21ա շենքեր, Շիրակի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
21:58 20.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) իր Telegram ալիքում հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի «ռազմավարական զենքի մշակման» ստորաբաժանման բարձրաստիճան անդամ Մահմուդ Սաբիհին։ «Իսրայելական բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմավարական սպառազինության ստորաբաժանման բարձրաստիճան անդամին», – հայտնել է բանակը: Նշվում է, որ մահացածը՝ Մահմուդ Սաբիհը, աշխատել է որպես ավագ ինժեներ և ստորաբաժանման ղեկավար նախագծերի և զարգացման բաժնում՝ օգնելով զենքի […]
21:53 20.10.2023
Հոկտեմբերի 18-ին` ժամը 07։00-ից սկսած, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչության և պարետային ծառայության կողմից Երևան քաղաքում իրականացվել է «Կարգազանց-2023» միջոցառումը։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային և համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են ունենալու։
19:48 20.10.2023
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել է Shapoorji Pallonji And Company Private Limited holding-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև հայկական պատվիրակության մյուս անդամները՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։ Այս ընկերությունը 15 խոշոր ընկերությունների […]
18:40 20.10.2023
Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը 101 հազար 848 է: Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը արցախցիներին կոչ է անում հաշվառվել: Հումանիտար կենտրոնից հայտնում են, որ արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ «Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 721, Արագածոտնում […]
15:26 20.10.2023
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Մասնավորապես՝ 1. «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 […]
13:20 20.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 32-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի […]
11:56 20.10.2023
Հայաստանում կայացել է բնության պահպանության ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Վիվեկ Մենոնի «Խոշոր պլանում՝ թռչունները» ցուցահանդեսի բացումը։ Վերջինս նաև բնապահպանական նշանակալի ձեռքբերումների համար միջազգային մի շարք մրցանակներ է ստացել, մի քանի գրքի հեղինակ է, ԲՊՄՄ տարածաշրջանային խորհրդատու, ինչպես նաև՝ Wildlife Trust of India բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրենը: Ցուցահանդեսի բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին Վիվեկ Մենոնը դարձավ նաև Վայրի […]
11:33 20.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությունն անվանել է «խելացի ներդրում», որը շահաբաժիններ կտա ապագա սերունդներին։ «Վաղը ես Կոնգրեսին շտապ բյուջեի հարցում կուղարկեմ՝ ֆինանսավորելու Ամերիկայի ազգային անվտանգության կարիքները: Մեր կարևոր գործընկերներին, այդ թվում՝ Իսրայելին և Ուկրաինային, աջակցությունը խելացի ներդրում է, որը սերունդների համար շահաբաժիններ կտա», – ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում: Բայդենը […]
11:28 20.10.2023
Վրաստանը միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար, գրում է Sputnik Georgia գործակալությունը՝ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլիին հղումով։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչության համար սահմանված է ընթացակարգ։ «Առողջապահության նախարարությունը նախանշել է բնակչությանը դեղերի բաշխումը, բուժումը, այդ թվում՝ շտապ օգնության սխեման, ապաստարանների հատկացում, թեև դա արդիական կդառնա, եթե Աստված մի արասցե […]
11:24 20.10.2023
Երկու շաբաթ առաջ Իսրայելի հարավում հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների խմբի մեջ գտնվում է մոտ 30 երեխա, գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ռազմական տվյալները։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) գնահատում է, որ պատանդների թիվը ներկայումս մոտ 200 է, որոնց խմբում մոտ 30 երեխա կա, ասվում է հրատարակության մեջ: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ […]
11:16 20.10.2023
Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության […]