13:54 21.10.2023
Միջազգային փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացն ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական կողմի ուժի հնարավոր կիրառումը։ Այս ամենի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանել ամերիկացի բարձրատիճան դիվանագետը։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին «X» սոցհարթակում տեղեկացրած Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկարը։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ, կողմերն անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, մտքեր փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:
Հայտնի է, որ Բաքվից հետո Ջոշուա Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան։
Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները․
«Տակավին առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»:
Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում․
«Կարծում եմ, լայն քաղաքական կայունություն դեպքում, տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»:
Վերլուծաբան Ջերեմի Շապիրոն, սակայն, թերահավատ է, որ Հարավային Կովկասը կարևոր է Վաշինգտոնի համար․
«Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրություն չունի տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի նկատմամբ: Իրականում, նույնիսկ Եվրոպան չունի մեծ հետաքրքրություն և չի ցանկանում մեծ ռեսուրսներ վատնել այդ տարածաշրջանում: Չեմ կարծում, թե սա նորություն է։ Այս առումով իրավիճակը չի փոխվել։ Այդ տարածաշրջանը միշտ եղել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պայքարի դաշտ»:
Շապիրոն չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Հայաստանի հարավային հատվածով տարանցիկ ճանապարհ բացելու ադրբեջանական զինուժի հնարավոր փորձի հետ․
«Կան տարբեր պնդումներ, որոնք ադրբեջանցիները ներկայացնում են Հայաստանի հարավային հատվածների նկատմամբ և պահանջում տարանցիկ երթուղի կամ միջանցք՝ կախված նրանից, թե որ բառապաշարն եք նախընտրում: Ենթադրում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին նրանք կօգտագործեն ռազմական ուժ՝ այն բացելու համար»:
Շապիրոյի խոսքով, ռազմական ներխուժման պարագայում՝ հայկական կողմը ձգտելու է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտմանը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին ու հավելյալ սպառազինության ստացմանը, սակայն դժվար թե միջազգային հանրության կողմից ավելի ուժգին արձագանք լինի, քան եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ․
«Դժվար է հավատալ, որ ի պատասխան ադրբեջանցիների ներխուժմանը, ամերիկացիներն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն։ Նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեն, սակայն, կարծում եմ, արձագանքը կլինի հիմնականում խոսքերով»:
Հեղինակավոր «Stratfor» վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է Հայաստան՝ ադրբեջանական բանակի հնարավոր ներխուժման թեմային՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:
Ըստ կենտրոնի, ներկայացվածի վառ վկայությունն է, որ Ալիևը հրաժարվել է մասնակցել այս հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, իսկ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողով, ուր ներկա էին Ալիևն ու Պուտինը:
«Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև, հավանաբար, կշարունակվի, քանի դեռ կողմերը չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրին։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ խաղաղ կարգավորման իր տեսլականն առաջ մղելու և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ, Հայաստանը, հավանաբար, կփորձի ստանալ ԱՄՆ ու եվրոպական երկրների աջակցությունը: Սա կպահպանի լարվածությունը, հատկապես, եթե Փաշինյանի և Ալիևի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումներ չկայանան»:
18:53 17.05.2025
Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը ԳազայումԲաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...