Սոցապ փոխնախարարը ՄԱԿ համաժողովին խոսել է Ադրբեջանի ագրեսիայից, արցախահայերի բռնի տեղահանումից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Սոցապ փոխնախարարը ՄԱԿ համաժողովին խոսել է Ադրբեջանի ագրեսիայից, արցախահայերի բռնի տեղահանումից

18:34 21.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին։ Հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական թեմաներ՝

1) բնակչության դինամիկայի և կայուն զարգացման,

2) ընտանիքների և վերարտադրողական առողջության պահպանման,

3) սոցիալական ներառման ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Քննարկվել են նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։

Լիագումար նիստի իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ոլորտային ռազմավարությամբ սահմանված գերակայություններին, խոսել առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքների մասին։ Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ակտիվ ծերացման խթանմանը, արտագաղթի պատճառների նվազեցմանը և այլն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Դ․ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները, որը հիմնված է վերջին 120 տարիների ժողովրդագրական միտումների հիմնարար հետազոտությունների վրա:

«Հայաստանի կառավարության ժողովրդագրական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ընտանիքի համար բարենպաստ միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի հիմնական գործոնները, խթանել ակտիվ ծերացումը, նվազեցնել արտագաղթի պատճառները և խթանել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը»,- նշել է նախարարի տեղակալը։

Օրակարգային հարցերից բացի, նախարարի տեղակալը խոսել է Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս Արցախի շրջափակման, մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը չապահովելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 100,000 բնակիչ։ Իր խոսքում կարևորել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման ու նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով ներառական, խաղաղ և կայուն ապագա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

14:31 23.05.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի Ամորիմին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

14:20 23.05.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

14:08 23.05.2025

Հրդեհ բեռնատար ավտոմեքենայում

Մայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։  Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

13:35 23.05.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...

BACK_TO_TOP