TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադա և չստորագրեց փաստաթուղթ․ վարչապետի մեկնաբանությունը

00:02 11.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չայցելեց Գրանադա և չստորագրեց այն հայտարարությունը, որը ի վերջո ստորագրեցին Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի ղեկավարները; Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը երկու վարկած առանձնացրեց։ «Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ իրենք խնդիր ունեն, չեն համարում նրան անաչառ դիտորդ: […]

̰
Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղի հարց, մենք էլ 8 գյուղի խնդիր ունենք․ ՀՀ վարչապետ

23:55 10.10.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձավ 8 գյուղերի մասին հարցին, որոնք պահանջում է Ադրբեջանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքանո՞վ է Ադրբեջանի այդ պահանջը տեղավորվում այս բանակցային տրամաբանության մեջ, ՀՀ վարչապետը պատասխանեց․ «Հիմա տեսեք, Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց: Նախ՝ մենք էլ մեր հերթին ասում ենք, որ մենք էլ 8 գյուղերի […]

̰
Դելիմիտացիայի գործընթացում կոնկրետ քարտեզներով կարձանագրվեն սահմանի խախտումները, որոնք պետք է վերացվեն. Նիկոլ Փաշինյան

23:35 10.10.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը չեզոքացրել է Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգները, և արդյոք Ադրբեջանը իր զորքերը դուրս կհանի Հայաստանի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Երբ դելիմիտացիայի հիմքում դրվում են կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, ինչը նշանակում […]

̰
Ի՞նչ կարելի է սպասել Արցախ գործուղված ՄԱԿ-ի նոր առաքելությունից

22:29 10.10.2023

Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]

̰
Իսրայելական ուղղաթիռը հարվածել է «Հեզբոլլահ»-ի դիտակետին

21:00 10.10.2023

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր ուղղաթիռը խոցել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դիտակետը՝ ի պատասխան Լիբանանից հրթիռի արձակման։ «Ի պատասխան լիբանանյան տարածքից Ավիվիմ շրջանում ռազմական մեքենայի ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռի, Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղաթիռը խոցել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դիտակետը», – ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ: Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները չեն […]

̰
Իսրայելի հարավում գտնվող գյուղերից մեկում 200 մարդու դի է հայտնաբերվել

20:29 10.10.2023

Իսրայելի հարավում գտնվող Կիբուց Քֆար Ազայում 200 իսրայելցիների դի է հայտնաբերվել, հայտնում է i24 հեռուստաալիքը։ Իսրայելի պաշտպանության բանակը լրագրողներին թույլ է տվել մտնել ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից ավերված գյուղ, որը գտնվում է Գազայի հատվածից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Իրավապահները շարունակում են դիակները դուրս բերել տներից, ուստի զոհերի թիվը կարող է աճել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զոհվածների թվում […]

̰
Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը քննարկելու մտադրության մասին

20:23 10.10.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Վլադիմիր Պուտինի հետ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու մտադրության մասին, փոխանցում է ТАСС-ը։ «Ես մինչ այս հեռախոսազրույցներ եմ ունեցել Պաղեստինի, Իսրայելի, Եգիպտոսի, Լիբանանի, Կատարի և Մալայզիայի առաջնորդների հետ։ Այսօր ես բանակցություններ կվարեմ պարոն Պուտինի հետ։ Խոսակցություն կլինի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ»,- ասել է Էրդողանը:

̰
Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ Փաշինյան

19:09 10.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի անոնսը և նշել, որ այն կհեռարձակվի այսօր՝ 22:10-ին։ Անոնսում խոսելով ռուսական խաղաղապահ ուժերի Արցախից դուրսբերումից և Հայաստանում հնարավոր տեղակայումից, վարչապետը նշել է․ «Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։  

̰
Ժաննա Անդրեասյանը և ՀԱՀ նախագահը քննարկել են ակադեմիական քաղաքին վերաբերող հարցեր

19:02 10.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: […]

̰
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինաշխատանքները մոտենում են ավարտին. Գրիգոր Մինասյանն ու Արմեն Ղուլարյանը հետևել են նորոգման ընթացքին

18:46 10.10.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, և այս շենքի նորոգումը նպատակ ունի դատավորների համար ստեղծել բարենպաստ աշխատանքային պայմաններ: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը գործելու է […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի հետ

18:36 10.10.2023

Հոկտեմբերի 9-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Վահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։ Քննարկվել է Լեռնային […]

̰
Տիգրան Ավինյանը խոստանում է կյանքի կոչել մայրաքաղաքի զարգացմանը վերաբերող բոլոր դրույթները

15:48 10.10.2023

Երևանի քաղաքապետարանում գումարված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին 32 կողմ, 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ է ընտրվել Տիգրան Ավինյանը։ Բացի նրանից, այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նիստին մասնակցել են ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից 3-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները ստորագրել են համագործակցության հուշագիր

14:35 10.10.2023

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝ հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով գերագույն արժեքներ, նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչելով «Քաղաքացիական պայմանագիր» […]

̰
Իրանի արտգործնախարարը Բորելի հետ քննարկել է պաղեստինաիսրայելական վերջին սրացումը՝ դատապարտելով Արևմուտքի դիրքորոշումը

12:22 10.10.2023

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀԱՄԱՍ-ի վերջին հարձակումները համարել է պատասխան «վերջին ամիսներին պաղեստինի ժողովրդի դեմ» Իսրայելի գործողություններին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այդ մասին Աբդոլլահիանը հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Այն, ինչ (խմբ․՝ պաղեստինյան) դիմադրությունն անում է այսօր, (խմբ․ Իսրայելի վարչապետ Բենյամին) Նեթանյահուի և սիոնիստական ռեժիմի կողմից […]

̰
Երևանի 14-րդ քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը

11:44 10.10.2023

Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5: Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն […]

̰
Միջազգային հանրությունը թույլ է տվել, որ մարդասիրական այս աղետը հասնի իր հանգուցալուծմանը․ հայ համայնքի ներկայացուցիչը՝ Կատալոնիայի խորհրդարանին

11:36 10.10.2023

Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե տասը ամիսների […]

̰
Երևանի քաղաքապետ ընտրելու համար քվեարկել է ավագանու 37 անդամ

11:22 10.10.2023

Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությանը մասնակցել են ավագանու նիստին ներկա 37 անդամները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։ Հաշվի առնելով, որ քվեարկության համար նախատեսված է 1 ժամ, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո, որ ավագանու բացակա անդամները նույնպես հնարավորություն ունենան գալ և քվեարկել։ Երևանի […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը թարմացրել է զոհված զինծառայողների ցուցակը

10:58 10.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) թարմացրել է զոհված զինծառայողների ցուցակը, գրում է Times of Israel-ը։ Հրատարակության տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ցուցակում ավելացրել է ևս 38 անուն։ Այսպիսով իսրայելցի զինվորների զոհերի թիվը հասցնում է 123-ի։ Մինչ այս գրանցվել էր մահվան 85 դեպք։ Ավելի վաղ նշվել էր, որ  ​​ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով ավելի քան 900 իսրայելցի […]

̰
Լավրովը հայտարարել է ռուս խաղաղապահների պատրաստակամության մասին՝ ամրապնդելու խաղաղությունն ու վստահությունը Ղարաբաղում

10:40 10.10.2023

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը. այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն ամբողջությամբ և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» հոդվածում: Դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։ «Այժմ Բրյուսելը, հոգալով […]

̰
Երևանի քաղաքապետի թեկնածու է գրանցվել Տիգրան Ավինյանը

10:26 10.10.2023

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Որպես քաղաքապետի թեկնածու գրանցվել է միայն Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նիստին մասնակցում է ավագանու 37 անդամ. այն իրավազոր է: Ավագանու նիստի օրակարգում հետևյալ հարցերն են․ 1․Քաղաքապետի ընտրություն 2.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում 3.Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների […]

̰
ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ կարևոր բանավեճեր է անցկացնում. Էնդրյու Ֆորդ

10:09 10.10.2023

Իռլանդիայի Մարդու իրավունքների և իրավահավասարության հանձնաժողովի անդամ, ավելի քան 10 տարի Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ-ում հակամարտությունների և հետկոնֆլիկտային համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկած իրավապաշտպան Էնդրյու Ֆորդը հայտնել է, որ ԵԽԽՎ-ն այս շաբաթ կքննարկի ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցը:  X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը այս շաբաթ մի քանի շատ կարևոր բանավեճեր է […]

̰
Գազայի հատվածում Իսրայելի օդուժի հարձակումների հետևանքով զոհվել է 14 հոգանոց ընտանիք

09:48 10.10.2023

Վաղ առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Գազայի հատվածի բնակեցված տարածքներին, Բեյթ Լահիյա քաղաքում տներից մեկի ռմբակոծության հետևանքով զոհվել է 14 հոգանոց ընտանիք։ Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է WAFA գործակալությունը։ «Տեղական աղբյուրները WAFA-ին հայտնել են, որ օկուպացիոն ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են երկու եղբայրների՝ Մուհամմեդ և Ահմեդ Աքրամ Ալ-Մադհունների տունը, ինչի հետևանքով […]

̰
ՄԻ պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ

09:41 10.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների […]

̰
Նշվել է Իսրայելի հետ հակամարտությունում պաղեստինցիների և իսրայելցիների զոհերի թիվը

09:35 10.10.2023

Իսրայելի հետ հակամարտության սրվելուց ի վեր ավելի քան 700 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Al-Yazan գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարությանը։ «Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 704 մարդ, մոտ 3900-ը վիրավորվել է», – ասվում է գործակալության Telegram ալիքում: Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) […]

̰
Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 1,7 հազար թիրախ է ոչնչացրել, ՀԱՄԱՍ-ը՝ Իսրայելի ուղղությամբ արձակել շուրջ 4500 հրթիռ

09:27 10.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից, ինչ սկսվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գործողությունը, հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ավելի քան 1700 թիրախների, հայտնում է Ynet պորտալը։ «Հակամարտության սկզբից այն (բանակը) հարձակվել է 1707 թիրախի վրա Գազայի հատվածում», – ասվում է պորտալում: Այդ թիրախները ներառում են 475 արձակման կայան, 24 ռազմավարական ռազմական ենթակառուցվածքային […]

̰
Մյանմայում ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել է գրեթե 30 մարդ

09:18 10.10.2023

Գրեթե 30 մարդ է զոհվել, ավելի քան 50 մարդ վիրավորվել է Մյանմա-Չինաստան սահմանին տեղահանվածների ճամբարի վրա ռազմական հարվածի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Կաչին նահանգում անջատողական Կաչինի անկախության բանակի (KAN) ներկայացուցչին։ «Մենք գտել ենք 29 դի, այդ թվում՝ երեխաների և տարեցների: 56 մարդ վիրավորվել է»,- ներկայացուցչի խոսքերն է մեջբերում գործակալությունը։ Նա հավելել է, որ հարձակման […]

̰
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել միջնորդ դառնալ Իսրայելի և Պաղեստինի միջև

09:11 10.10.2023

Թուրքիան դիվանագիտական ​​ուղիներով Իսրայելին և Պաղեստինին տեղեկացրել է հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին, այդ թվում՝ երկրների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական ​​աղբյուրը։ «Բառացիորեն երեկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ երկու առաջնորդների (Իսրայելի և Պաղեստինի) հետ, կարող եմ ասել, որ դրանք շատ կառուցողական բանակցություններ էին։ Պարոն նախագահը կողմերին […]

̰
Կանադայի արտգործնախարարը կանխատեսում է Իսրայելում իրավիճակի հետագա վատթարացում

08:44 10.10.2023

Իրավիճակը Իսրայելում կշարունակի վատթարանալ, ասել է արտգործնախարար Մելանի Ժոլին։ «Մենք գիտենք, որ այն ավելի կվատանա»,- ասել է նա CTV News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Իսրայելի ներկայիս իրավիճակը: Ջոլին նշել է, որ իր գնահատականները հիմնված են իր իսրայելցի գործընկերոջ հետ ստեղծված իրավիճակի քննարկումների վրա։ Բացի դրանից, նախարարը հայտնել է, որ Իսրայելում դեսպանատունը ներկայումս գրանցել է 2,5 հազար […]

̰
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի զինված առճակատումը

22:28 09.10.2023

Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս  կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում  հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]

̰
Շոլցը Բայդենին ասել է, որ դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն․ ԶԼՄ

21:17 09.10.2023

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովից առաջ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ասել է, որ ինքը կտրականապես դեմ է գագաթնաժողովից հետո Ուկրաինային ուղղակիորեն դաշինք հրավիրելուն և թերահավատորեն է վերաբերվում նրան միանալու հատուկ պայմանների տրամադրմանը։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Yorker ամսագիրը՝ չորս աղբյուրներին հղումով: «Շոլցը հասկացրել է, որ ինքը կտրականապես դեմ […]

̰
BACK_TO_TOP