Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

11:38 13.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային տարածքում տիրող իրավիճակը:

Առաջին՝ այսօր Եվրոպայի խորհուրդը մեր ժողովուրդներին կանգնեցնում է իրական ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի միջեւ բավականին վտանգավոր ընտրության առաջ: Նման տարօրինակ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մեր կազմակերպությունը լոյալ է մեր ընդհանուր հովանու ներքո այնպիսի քաղաքական ռեժիմների համագոյակցությանը, ինչպիսին Թուրքիայում եւ Ադրբեջանում են:

Ուստի, խնդրում եմ զգոն լինել, որպեսզի մեր կազմակերպությունը ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատարը լինելուց չվերածվի ավտորիտար ռեժիմների ջերմոցի:

Երկրորդ՝ անցած 30 տարիների էքսպերիմենտները դժբախտաբար հանգեցրեցին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների փոխակերպմանն իսկական արժեքներից աշխարհաքաղաքական շահերի առաջմղման մեխանիզմի: Սա ոչ միայն մրցակցություն է ստեղծել այսպես կոչված ազատական արժեքների եւ պահպանողական ավանդույթների միջեւ, այլեւ ստեղծել է ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցներով խթանելու պրակտիկա: Երկակի ստանդարտները, ուժային քաղաքականությունը, նավթն ու գազը միջազգային հարաբերություններում ի հայտ են եկել որպես գերիշխող գործոններ՝ ժողովրդավարական մշակույթի, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության փոխարեն:

Վերոհիշյալի արդյունքում, ըստ իս, Եվրոպայի խորհուրդը, ցավոք, տասնամյակներ շարունակ ձախողում է իր հիմնական առաքելությունը, այն է՝ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական կայունության եւ անվտանգության ամրապնդումը: Մենք դեռ շարունակական հակամարտությունների եւ նոր պատերազմների ականատեսն ենք, արձանագրել ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումները: Եվ այդ հանցագործությունը դեռ պետք է հետապնդվի ու դատապարտվի: Պետք է գիտակցենք, որ որոշ անդամներ իրենք էլ դեռ ամբողջությամբ չեն ընդունել ժողովրդավարության ավանդույթներն ու կանոնները, սակայն այս կազմակերպությանը նրանց անդամակցությամբ Եվրոպայում ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ սկսեց հետընթաց ապրել:

Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք հստակ ասել՝ Եվրոպայի խորհրդի անդամ ցանկացած երկիր լիակատար իրավունք ունի որոշելու իր ազգային շահերը եւ հետամուտ լինելու այդ շահերին, բայց միայն խորհրդի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան: Միայն այս մոտեցումը կօգնի կանխել պատերազմներն ու հակամարտությունները, կանխել մարդկության դեմ հանցագործությունները կամ ծառայել որպես ժողովրդավարական խաղաղության եւ բարգավաճման հենակետ: Խորապես հավատում եմ, որ այս կազմակերպությունն անդամ երկրներում ժողովրդավարությունը պաշտպանելու, ժողովրդավարական անցմանն աջակցելու եւ օրենքի գերակայության իր առաքելությունը շարունակելու ներուժ կունենա, եթե խուսափենք արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընտրովի մոտեցումներից:

Եզրափակեմ խոսքս՝ նկատելով, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP