Իլհամ Ալիևը պատրաստ է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պաշտոնական ճանաչման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+16.77 oC

Իլհամ Ալիևը պատրաստ է սկսել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության պաշտոնական ճանաչման գործընթացը

21:55 12.10.2023

Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու:  Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը:

Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ:  Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի  են ակտիվացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Բաքվում խուսափում են այդ հարցին հստակ պատասխան տալուց: Զուտ ֆորմալ առիթն այս այցի այն է, որ վաղը և վաղը չէ մյուս օրը Բաքվում անցկացվելու է «Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրեր», ինչ-որ փառատոնի պես մի բան:

Նշեմ, որ Բաքու մեկնելուց առաջ թուրքական այդ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը օդանավակայանում լրագրողներին  հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսը զարգացնելու է Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Այս այցը եռօրյա է և, ըստ էության, բոլոր իր ատրիբուտներով պաշտոնական այց է հիշեցնում: Համենային դեպս, օդանավակայանում Էրսին Թաթարին ընդունել են այնպես, ինչպես սովորաբար երկրների, ճանաչված պետությունների ղեկավարների են ընդունում: Շատ մեծ պատվիրակություն է ուղեկցում՝ մոտ 200 հոգի, այդ թվում նաև՝ պետական բարձր պաշտոնյաներ, այդ չճանաչված հանրապետության վարչապետը, նախարարները, պատգամավորները, գործարարների մի մեծ թիմ, այդ թվում՝ նաև ներդրողներ, որոնք պատրաստվում են Արցախում ներդրումներ կատարել:

Էրսին Թաթարն ասել է նաև, որ Բաքվում պաշտոնատար անձանց հետ է հանդիպումներ ունենալու: Ենթադրվում է, որ հանդիպելու է նաև նախագահ Ալիևի հետ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Թուրքիայից հետո Ադրբեջանը դառնալո՞ւ է առաջին պետությունը , որը պաշտոնապես կճանաչի Կիպրոսի օկուպացված հատվածի անկախությունը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP