19:14 14.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիին: Վարչապետը ողջունել է հեղինակավոր գործչի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալու առթիվ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պարոն Պրոդիի նման փորձառու գործիչների հետ ԵՊՀ-ի համագործակցության անհրաժեշտությունը և հավելել, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր […]
19:05 14.09.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Միջուկային հետազոտությունների Եվրոպական կազմակերպության («CERN») ավագ խորհրդական Քրիստոֆ Շաֆերին: Ողջունելով հյուրին նախագահը կարևորել է հայաստանյան գիտական շրջանակների ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցությունը: «Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է գիտության զարգացման և գիտատեխնիկական առաջընթացի խթանման քաղաքականություն՝ մասնավորապես ֆիզիկայի և բնական գիտությունների բնագավառում և այս տեսանկյունից բարձր գնահատանքի է արժանի […]
15:35 14.09.2023
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և որևէ կապ չունի Ռուսաստանում ընթացող գործընթացների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։ «Հռոմի ստատուտի ընդունումը միջազգային քրեական պաշտպանության մեխանիզմ է, որը հնարավորություն […]
15:30 14.09.2023
Կրեմլը մտահոգված է, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի թուլանում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի», – հինգշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Պեսկովը հավելել է, որ Բաքվի և […]
14:40 14.09.2023
Կառավարության որոշմամբ, 2024 թ.-ի ձմեռային զորակոչին արդեն կանայք էլ կմասնակցեն: Մեր երկրում իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով ժամկետային 6-ամսյա ծառայության անցնել: Զորակոչվելուց հետո այդ ծառայությունը համարվելու է պարտադիր: Վարչապետը հանձնարարեց ամենայն լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր, և պետք է այս տրամաբանությամբ մոտենալ հարցին։ Անգամներով […]
14:33 14.09.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ նիստի ընթացքում քննարկել է Ռուսաստանի և այլ երկրների հարաբերությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ի հրապարակումից։ «Այսօր քննարկելու մի քանի հարց կա։ Դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև արտասահմանյան հեռավոր պետությունների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովմանը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ […]
14:19 14.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին: Ջերմորեն ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ այս այցը հնարավորություն կընձեռի տեղում ծանոթանալու վերջին զարգացումներին: Այս համատեքստում քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրությանն առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը արձանագրել է, որ երկու ամիս […]
13:37 14.09.2023
Սեպտեմբերի 14-ին տեղի են ունեցել ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից լրագրողը հետաքրքրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններով, որի առնչությամբ երեկ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ կողմերին դեռեւս չի հաջողվում առանցքային հարցերի շուրջ համաձայնության գալ: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք սա, ինչպես նաեւ սահմանին […]
13:30 14.09.2023
Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.16-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.15-ին, Երևանի Օհանովի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
12:36 14.09.2023
Մեր երկիր է այցելել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 14-ին պատվիրակության անդամներն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել […]
11:39 14.09.2023
Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով. կառավարության նիստի սկզբում փաստել է վարչապետ Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրահեղ ծանր է, իսկ նախորդ օրը Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ: Վարչապետը տեղեկացրել է նաև, որ […]
11:10 14.09.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխաններն Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ. Հարց. Կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանին։ Պարո՛ն Միրզոյան, խորհրդարանը նոր է վերադառնում երկամսյա արձակուրդից և մենք առիթ չենք ունեցել այս ամբիոնից Ձեզ հետ խոսելու խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ տարված աշխատանքների մասին։ Խնդրում […]
10:52 14.09.2023
Մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը, հայտարարել է հանրապետության նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան։ «Տխուր է, եղբայրներ, տխուր է… Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, անբուժելի հիվանդությունից մահացել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Միրչա Սնեգուրը»,- գրել է Տամպիզան Facebook-ի իր էջում: Սնեգուրը Մոլդովայի առաջին նախագահը դարձավ 1990 թվականին, պաշտոնը զբաղեցրեց մինչև 1996 թվականի դեկտեմբերը։ 1980-ական թվականներին եղել է […]
10:38 14.09.2023
Սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։ Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանությունը: Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում: Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ […]
10:01 14.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղի կունենան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումները Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ: Այն նախագահում է սենատոր Բոբ Մենենդեսը: «Գնահատական Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին». նշված է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ծանուցման մեջ:
08:55 14.09.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (ՋՈԾԲ) ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։ Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարման բարելավմանն, ինչպես նաև ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված ՀԲ-ի […]
23:40 13.09.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական նոր կոնֆլիկտի հավանականությանը՝ հաշվի առնելով ադրբեջանական զորքերի կուտակումները Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձել է POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում։ Վարչապետը նշել է՝ քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ […]
21:46 13.09.2023
Մեկ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերն իրենց ծավալներով աննախադեպ ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ օկուպացնելով շուրջ 150 կմ քառ տարածք։ Ադրբեջանական այս ագրեսիային նախորդել էին 2021թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումն ու օկուպացիան։ Ադրբեջանական կողմի գործողություններն ուղեկցվել են բնակավայրերի, քաղաքացիական և բնապահպանական ենթակառուցվածքների թիրախավորմամբ, խոշոր […]
20:40 13.09.2023
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները կապի մեջ չեն ստորագրված կամ հայտարարված որևէ ուրիշ պայմանավորվածության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Անդրադառնալով հարցին, որ ՌԴ դիրքորոշմամբ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր՝ Փաշինյանն ասաց, որ այդ առաջարկությունը 2022թ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին տարածաշրջան էր բերել […]
20:28 13.09.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ ծրագրում է քննարկել հացահատիկի գործարքի ապագան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ հաջորդ շաբաթ՝ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։ «Հաջորդ շաբաթ ես կընդունեմ նախագահ Զելենսկիին, նախագահ Էրդողանին, նախարար Լավրովին, և այս հարցը (հացահատիկի գործարքների մասին» – խմբ.) […]
20:19 13.09.2023
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը:
20:15 13.09.2023
Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ սկսած պաշտոնանկության գործընթացը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»: Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդը Հանրային հեռարձակողի եթերում Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել՝ հաղթահարել բևեռացումը և սկսել աշխատել ԵՄ-ի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացման վրա, քանի որ հնարավորությունների պատուհանը դեռ բաց է, […]
19:39 13.09.2023
Եվրոպական խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի 12-ին Աղդամ-Ասկերան երթուղիով ռուսական մարդասիրական առաքումների անցումը «թափ կստեղծի տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական առաքումների վերսկսման համար», հայտնում է euneighbourseast.eu կայքը: ԵՄ-ն ասում է, որ «արձանագրել է» ռուսական մարդասիրական առաքման ընդունումը և «հասկանում է այս զարգացման հետ կապված բոլոր զգայունությունները»: Միևնույն […]
19:16 13.09.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացված բաց աղբյուրների մշտադիտարկումները, ինչպես նաև ստացված ահազանգերի վերլուծությունն ու ուսումնասիրությունը վկայում են, որ ադրբեջանական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծերի երկայնքով՝ առավել վատթարացնելով Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Պաշտպանի աշխատակազմում իրականացված մշտադիտարկումները վկայում են, որ […]
19:12 13.09.2023
Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգող Անդրե դը Բյուսը, բարեկամության շրջանակի անունից, շնորհավորական նամակ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, ներկայացված է ստորև․ Պարոն նախագահ, Տեղեկացանք, որ ընտրվել եք Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, ջերմորեն շնորհավորում ենք։ Ներկա պայմաններում Ձեր ընտրությունն այս պաշտոնում իրական հույս է առաջին հերթին Արցախի բնակիչների, բայց նաև մեզանից յուրաքանչյուրի համար, […]
19:07 13.09.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում է ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, ով վերջերս հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ոչ բարեկամական էր որակել պաշտոնական […]
18:41 13.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանին անդրադարձել է բնակարանների ձեռքբերման, ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհների կառուցման, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու վերաբերյալ հարցերին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:38 13.09.2023
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը: Պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ մեր […]