10:04 05.08.2023
Օգոստոսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել իր գործընկերոջը, Վրաստանի կառավարությանն ու բարեկամ վրաց ժողովրդին Ռաչայի շրջանում սողանքների հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն առաջարկել է Հայաստանի կառավարության աջակցությունն աղետի դեմ պայքարի և դրա հետևանքների վերացման […]
21:21 04.08.2023
Ռուսաստանի արտգործնախարարության 4-րդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում անրադարձել է Հայաստանին ու Արցախին վերաբերող մի շարք խնդիրների: Ի՞նչն է ուշագրավ Գոնչարի մեկնաբանություններում. Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե պետք է գիտակցենք, որ երբ նման բարձրաստիճան դիվանագետ հարցազրույց է տալիս պետական գործակալությանը, նշանակում է, որ դիվանագիտական գերատեսչությունը ինչ-որ […]
20:21 04.08.2023
ՄԱԿ-ի հիմնադրամները և Հայաստանում հավատարմագրված մասնագիտական ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր՝ Բերձորի (Լաչինի) արգելափակված միջանցքի մոտ գտնվող Հակարի կամրջի անմիջական հարևանությամբ ծանոթացել տեղում տիրող իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այդ մասին թվիթերյան իր էջում գրում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:
14:31 04.08.2023
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Գրեգորի Փայփսին համագործակցության համար և մաղթել հաջողություն հետագա ծառայության ընթացքում: Պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար նախարար Պապիկյանը ՀՀ-ում […]
14:28 04.08.2023
Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։ «Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների […]
13:35 04.08.2023
Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձը ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հապճեպ պատրաստված, կոպիտ խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն հիմք կդնի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե […]
13:06 04.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […]
12:41 04.08.2023
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն […]
12:35 04.08.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Գ-ն ՀՀ քաղաքացիներ Զ.Մ-ի, Ա.Մ-ի, Ա.Մ-ի, Ե.Մ-ի, Ս.Մ-ի անօրինական միգրացիան կազմակերպելու շուրջ նախնական համաձայնության է եկել «ՍՍ թրեվել» տուրիստական գործակալության տնօրեն Ս.Պ-ի և վերջինիս քրոջ՝ Լ.Պ-ի հետ, որից […]
12:30 04.08.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Երևանն ու Բաքուն դեէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն իրենց տնային աշխատանք են ընդունել Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են «տնային ուսումնասիրության համար»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով […]
12:20 04.08.2023
Սիրիական բանակի հակաօդային պաշտպանությունը հինգշաբթի օրը հինգ անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք փորձում էին գրոհել ռազմական օբյեկտները Հալեպի հյուսիսում և արևմուտքում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Ըստ «Ալ Վաթան» թերթի՝ անօդաչու սարքերը գործարկվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների կողմից: Ավելի վաղ հրետանին հարվածներ է հասցրել ծայրահեղականների դիրքերին՝ ի պատասխան հյուսիսային ապաէսկալացիայի գոտում նրանց […]
11:41 04.08.2023
ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել է 2023թ․ ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով կիրառված խափանման միջոցների պրակտիկան՝ հաշվի առնելով նաև 2022թ․ հուլիսի մեկից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով ներդրված նոր խափանման միջոցների գործարկման ազդեցությունը։ Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ 2023թ․ առաջին կիսամյակում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց […]
11:36 04.08.2023
Ռուս զբոսաշրջիկը, ով անտեսել է Թաիլանդի Պհուկետ առողջարանային կղզու Սուրին լողափում գտնվող նախազգուշական կարմիր դրոշները, խեղդվել է՝ կորցնելով ստորգետնյա հսկողությունը, հայտնում է The Phuket News-ը։ Լողափի փրկարարները տղամարդուն ափ են քաշել, երբ նրա մոտ արդեն զարկերակը չի շոշափվել։ Նրան վերակենդանացնելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել, հայտնում է պորտալը։ Հրատարակության տվյալներով՝ մահացած ռուսաստանցին ընտանիքի հետ հանգստի […]
11:12 04.08.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 421 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.08 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.11 դրամը:
10:58 04.08.2023
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիային, որն արգելում է նվաստացուցիչ, վիրավորական, մարդկային արժանապատվության դեմ ոտնձգող «մարդասիրությունը: Իր գրառմանբ մեջ մասնավորապես նշում է. «Ադրեջանը ինչպես նախկինում, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո՝ առ այսօր, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, […]
10:36 04.08.2023
Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանումը՝ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը, շուրջօրյա ռեժիմով հետևել է 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Նշված ժամանակահատվածում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից Պաշտպանի աշխատակազմ ստացվել է 64 գրավոր և բանավոր բողոք: Դրանք հիմնականում վերաբերել են բժշկական հետազոտություններին և առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություններին, ընտանեկան պայմանների […]
23:53 03.08.2023
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի մասնակիցներին է ներկայացվել Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։ Քննարկվել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։
21:57 03.08.2023
Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ճնշում գործադրել ամերիկյան Walt Disney ընկերության վրա: Պատճառն այն է, որ Walt Disney-ը որոշել է չեղարկել ընկերությանը պատկանող հեռուստաալիքով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին պատմող բազմասերիանոց պատմական դրամայի ցուցադրումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի ֆիլմի մասին, և ընկերության ղեկավարությունն ինչո՞վ է բացատրում ֆիլմի ցուցադրման չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Աթաթուրքին փառաբանող այս […]
21:00 03.08.2023
Հայաստանում ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը կհստակեցվի և մատչելի կդառնա քաղաքացիների համար: Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
20:55 03.08.2023
Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նշում է, որ առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: «Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, […]
20:50 03.08.2023
Ստոկհոլմի Ջերվաֆելտետի արվարձանում «Էրիթրեա Սկանդինավիա» մշակույթի փառատոնն ավարտվել է Էրիթրեայի իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների լայնածավալ մարտերով։ Ըստ Aftonbladet և Dagens nyheter թերթերի, ինչպես նաև TV 4 հեռուստաալիքի, դեպքի վայր է ժամանել առնվազն 100 ոստիկան՝ անկարգությունները վերացնելու համար։ Հրապարակումների համաձայն՝ անկարգությունների ժամանակ մասնակիցները քարեր են նետել և օգտագործել դրակոլիներ։ Փառատոնի մասնակիցների և ժամանած ոստիկանների թվում կան […]
20:43 03.08.2023
Օգոստոսի 3-ին Տաշքենդում տնտեսական համագործակցության հարցերով հայաստանա-ուզբեկստանյան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՈւՀ ԱԳ նախարարի տեղակալ Բոբուր Ուսմանովի հետ: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կողմերը քննարկել են ՀՀ և ՈւՀ միջև քաղաքական երկխոսության հետագա խթանմանը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև հումանիտար ու մշակութային նախագծերին […]
20:37 03.08.2023
Վրացի փրկարարներին հաջողվել է 12 մարդու դուրս բերել Ռաչայի բարձրլեռնային շրջանում գտնվող Sunset Shovi հյուրանոցի տարածքից, որտեղ հինգշաբթի օրը սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Քեթեւան Կովզիաշվիլին։ «Աղետի գոտուց արդեն դուրս է բերվել 12 քաղաքացի, որոնցից հինգը երեխաներ են: Փրկարարական միջոցառումներն ակտիվորեն շարունակվում են»,- գրել է նա […]
20:27 03.08.2023
Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ […]
19:18 03.08.2023
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին, նշվում է հաղորդագրությունում:
19:15 03.08.2023
Հայաստանի քաղաքացիների համար կհստակեցվի և մատչելի կդառնա ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացը, կարգելվի բոլոր տեսակի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, կուժեղացվի վերահսկողությունը հանրային սննդի կետերում և կանգառասրահներում ծխելու արգելքի նկատմամբ. այս և այլ որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:04 03.08.2023
Լեհ սահմանապահները ձերբակալել են լեհ-բելառուսական սահմանը հատել փորձող անօրկան միգրանտների, սակայն հակահարված են ստացել. միգրանտները փորձել են ճայթուկներ նետել նրանց վրա, հայտնում է Լեհաստանի սահմանապահ ծառայության կայքը։ «Այսօր առավոտյան լեհ սահմանապահները ձերբակալել են մի խումբ միգրանտների, ովքեր ապօրինի հատել են լեհ-բելառուսական սահմանը, ձերբակալման պահին բելառուսցի օտարերկրացիները հարձակվել են լեհ սահմանապահների վրա և ճայթուկներ նետել նրանց […]
18:38 03.08.2023
ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Նյու Յորքում մասնակցում է UN-GGIM 13-րդ նստաշրջանին։ Օգոստոսի 2-4-ը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի համաշխարհային երկրատարածական տեղեկատվության կառավարման կոմիտեի (UN-GGIM) 13-րդ նստաշրջանը։ Հայաստանյան պատվիրակության կազմում է նաև ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը։ Աշխարհի տարբեր երկրներից ներկա են գերատեսչությունների համապատասխան մասնագետներ ու պատվիրակներ, ովքեր քննարկում են տարածական […]
13:37 03.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Կոռնիձորում գտնվող հումանիտար օգնության ԼՂ տեղափոխելու արգելափակմանը, ինչպես նաև խաղաղ գործընթացը վիժեցնելու Ադրբեջանի գործողություններին: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լեռնային Ղարաբաղում հումանիտար […]