TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչու  չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ. Փաշինյան

12:37 03.08.2023

«Նախորդ շաբաթ ՀՀ կողմից ԼՂ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը ԼՂ»,-կառավարության այսօրվա նիստին արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը Եվրոնյուզին տված հարցազրույցում […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են Ալմաթիի հռչակագրով․ Փաշինյանը հակադարձում է Ալիևին

12:21 03.08.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։ Փոխանցում է «Արմենպրեսը»։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրների միջև […]

̰
35-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

11:54 03.08.2023

Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 35-ամյա ուղևոր Աղասի Ալոյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

11:46 03.08.2023

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։ Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում, փոխանցում է Արմենպրեսը: Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը […]

̰
Դանակահարել էր և դիմել փախուստի. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

11:39 03.08.2023

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդումը ստացվեց հուլիսի 23-ի ժամը 20.38-ին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, կտրած վերք ախտորոշմամբ, բուժօգնության էր դիմել 27-ամյա մի երիտասարդ։ Արաբկիրի ոստիկանների արձագանքը օպերատիվ էր՝ ինչպես միշտ: Բուժօգնության դիմած երիտասարդը փորձել էր մոլորեցնել բժիշկներին: Ոստիկաններին ներկայացված վարկածը արժանահավատ չթվաց: Դեպքի որոշ հանգամանքներ հնարավոր եղավ ամբողջացնել Արաբկիրի ոստիկանների պրոֆեսիոնալ և […]

̰
Գուտերեշը կոչ է արել կատարել ՄԱԿ-ի դատարանի որոշումները և բացել Լաչինի միջանցքը

11:24 03.08.2023

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հրապարակումների կապակցությամբ, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա անունից տարածված հայտարարությունում ընդգծվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված որոշումների կատարման անհրաժեշտությունը։ «Նա (խմբ․՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը) հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը կողմերի՝ Արդարադատության միջազգային […]

̰
Տանտիրուհու ընկերուհին հարմարեցված բանալիով մտել էր բնակարան և գողություն կատարել

11:20 03.08.2023

Հուլիսի 31-ին, 00.36-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել դիլիջանցի 31-ամյա մի կին և հայտնել, որ հարմարեցված բանալիով մտել են Գետափնյա փողոցի շենքերից մեկի իր բնակարան և գողություն կատարել։ Նաև հայտնել է, որ գիտեն գողությունը կատարողին: Ոստիկանության Դիլիջանի բաժնից Գետափնյա փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ խմբին 31-ամյա կինը հաղորդում է տվել, որ հուլիսի […]

̰
Թուրքիան չի բացառում Պուտինի այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրումը

11:14 03.08.2023

Անկարան չի բացառում Մոսկվայի հետ համագործակցության համաձայնագրերի ստորագրումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա ծրագրված այցի ժամանակ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի ղեկավարի Թուրքիա կատարելիք այցի շուրջ։ Այցի ժամկետը դեռ հստակեցված չէ։ […]

̰
Գնել Սանոսյանը ՉԺՀ-ում հանդիպել է «Sinochem Holdings»ի Քլորալկալիների արդյունաբերության  բիզնես ստորաբաժանման գլխավոր տնօրենի հետ

21:30 02.08.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է «Sinochem Holdings»ի Քլորալկալիների արդյունաբերության բիզնես ստորաբաժանման գլխավոր տնօրեն Ճու Բինի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Շանսի-Նաիրիտ» ՀՁ գլխավոր տնօրենը և այլ ներկայացուցիչներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ ձեռնարկության գործունեության ընթացիկ վիճակը, խնդիրները և զարգացման հեռանկարները, ուղղությունները։ Նախարարը կարևորել է […]

̰
Չի բացառվում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար. Սիրանուշ Սահակյան

21:06 02.08.2023

Ի՞նչ նպատակով է առևանգվել արցախցի Վագիֆ Խաչատրյանը, սրանով ի՞նչ ուղերձ է հղում Ադրբեջանը, և արդյո՞ք Կարմիր խաչը կարող էր կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը, […]

̰
Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 63-ի

20:36 02.08.2023

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ կուսակցության համագումարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, օգոստոսի 2-ին հայտնել է The Express Tribune-ը։ Անցած 24 ժամվա ընթացքում Պակիստանի հիվանդանոցներում բուժվող ևս յոթ մարդ է մահացել։ Ընդհանուր առմամբ հոսպիտալացված է 123 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 30-ին` տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում, Ջամիաթ Ուլեմա-ի-Իսլամ […]

̰
Դոնեցկում ծառը փրկել է բնակելի շենքը արկի ուղիղ հարվածից

20:22 02.08.2023

Երկուշաբթի երեկոյան ուկրաինական զորքերը կրկին գնդակոծել են Դոնեցկի Կույբիշևսկի թաղամասը. հրետանային արկը դիպել է բազմաբնակարան շենքի դիմաց կանգնած ծառին, որն, ըստ էության, փրկել է բազմաթիվ մարդկանց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Վնասվել է բարձրահարկ շենքի ճակատի մեծ տարածք, ինչպես նաև մոտակայքում կայանված մեքենաներ։ Տուժածներ չկան։ «Գազի հոտ զգացի, դուրս եկա, հարևաններն ասացին, որ տան այս կողմում […]

̰
Թրամփին նոր մեղադրանքով սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում

19:31 02.08.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է ավելի քան 50 տարվա ազատազրկում 2020 թվականի ընտրություններին միջամտելու նոր մեղադրանքներով, բայց եթե նա հասնի այնտեղ, գաղտնի ծառայությունը կշարունակի ապահովել նրա անվտանգությունը՝ համաձայն ամերիկյան օրենքների։ Հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ մեծ ատենակալները համաձայնել են նախկին նախագահին մեղադրելու «ԱՄՆ-ին խաբելու դավադրություն», «պաշտոնական ընթացակարգերին միջամտելու դավադրություն», «պաշտոնական ընթացակարգերին միջամտություն և միջամտության […]

̰
ՄԻՊ-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը

13:46 02.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին օգոստոսի 1-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Զվարթնոց օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը։ ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել պետական իրավասու մարմնի գործընկերների հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Փոխանցված տեղեկատվությունը ներկայացվել է քաղաքացուն։ Պաշտպանի աշխատակազմից քաղաքացուն խնդրել են նաև հնարավոր խնդիրների դեպքում կրկին զանգահարել թեժ գծին, սակայն հետադարձ […]

̰
Մեքենան ընկել է ձորակը. 2 ուղևորները մահացել են

13:02 02.08.2023

Օգոստոսի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 21-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորակը. ուղևորներ 30-ամյա Նելլի Մանուկյանը և 60-ամյա Օֆելյա Մանուկյանը մահացել են, իսկ 30-ամյա վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ռուսաստանը ներկա է Լեռնային Ղարաբաղում, ներկա է Հայաստանի Հանրապետությունում, բայց ներկա է նաև Եվրամիությունը. Նիկոլ Փաշինյան

11:18 02.08.2023

Euronewsին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Մոսկվա հրավիրելու մասին հարցին:Լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայիս ազդեցությամբ: Փաշինյանը պատասխանել է. «Նախ հրավերի մասին՝ ես դեռ որևէ հրավեր չեմ ստացել, սա պիտի ընդգծեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի ներկայությանը, գիտեք իհարկե Ուկրաինայի իրադարձությունների բերումով ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս աշխարհաքաղաքական […]

̰
ՄԻ պաշտպանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության անօրինականությունը փաստող հանգամանքներ

11:05 02.08.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման […]

̰
Ի՞նչ ուղերձ է Լուիս Բոնոն ցանկանում փոխանցել տարածաշրջան այցի ընթացքում. Մեթյու Միլլեր

10:55 02.08.2023

Հարավային Կովկասում ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ մեկնում է տարածաշրջան։ Արդյո՞ք պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մեթյու Միլլերը տեղեկություն ունի ուղևորության մանրամասների մասին, և ի՞նչ ուղերձ է քարտուղարը ցանկանում փոխանցել տարածաշրջանի ղեկավարներին. պաշտոնյային հարց է ուղղել լրագրողը ճեպազրույցի ժամանակ: Մեթյու Միլլերն արձագանքել է, որ տեղեկություն չունի: «Ես որևէ մանրամասնություն չունեմ որևէ ուղևորության մասին: Ես […]

̰
ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելության տեղակայման հարցի քննարկմանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

10:27 02.08.2023

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ը կազմող պետությունները երբեք չեն խորշել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ […]

̰
Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնո՞ւմ եք. Euronews-ի հարցը` Փաշինյանին

08:10 02.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանից հատված ներկայացվում է ստորև. Euronews –Ձեր երկրի հետ կատարվածի պատճառով քունը կորցնո՞ւմ եք։ Այդքան զինվորական և քաղաքացիական զոհերի միտքը Ձեզ հանգիստ չի տալիս, այդպես չէ՞։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ակնհայտորեն, և բնականաբար, իհարկե, ոչ թե դրա մասին շատ եմ մտածում, այլ շատ դժվար է այդ մտքերը […]

̰
Նիկոլ Փաշինյանը` ԵՄ միջնորդության մասին

23:59 01.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացվում է ստորև. Euronews – Ի՞նչ կասեք ԵՄ միջնորդության մասին։ Բազմաթիվ միջազգային դերակատարներ փորձել են միջնորդել այս ճգնաժամին լուծում գտնելու համար՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, և հիմա ԵՄ-ն էլ ավելի մեծ դերակատարում է ստանձնել։ Ի՞նչ նոր բան են նրանք բերել բանակցություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, նախ […]

̰
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Եվրոնյուզ» հեռուստաընկերության հարցերին

23:09 01.08.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է իր հարցազրույցը «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը:

̰
Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը Աղավնո գյուղի մոտակայքում մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ և ձերբակալվել

20:42 01.08.2023

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ: […]

̰
Ֆրանսիան դեռ մտադիր չէ տարհանել Նիգերում գտնվող ռազմական կոնտինգենտը

20:32 01.08.2023

Նիգերում ֆրանսիացի զինվորականների տարհանումը դեռ օրակարգում չէ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով բանակի գլխավոր շտաբի հայտարարությունը։ Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից սկսելու է իր քաղաքացիների տարհանումը Նիգերից։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քեթրին Կոլոննան ասել է, որ Ֆրանսիան ակնկալում է մոտ 24 ժամվա ընթացքում Նիգերից տարհանել մոտ հարյուր ֆրանսիացի և ԵՄ մոտ հարյուր […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Բրատիսլավայում Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից Բաքվի հրաժարվելու մասին

15:43 01.08.2023

Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է Բրատիսլավայում նախատեսված Ադրբեջանի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումից առանց պատճառաբանության պաշտոնական Բաքվի հրաժարվելուն։ «Ինչպես բազմիցս ենք նշել, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումն առանցքային է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար: Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարթակներում բարձրացնում է այդ երկխոսության համար միջազգային մեխանիզմի ձևավորման անհրաժեշտությունը և […]

̰
Հայաստանը պատրաստակամ է առավել ընդլայնել Շվեյցարիայի հետ ձևավորված միջպետական քաղաքական երկխոսությունը․ Խաչատուրյան

14:30 01.08.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեին Ազգային տոնի կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամ է առավել ընդլայնել ձևավորված միջպետական քաղաքական երկխոսությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի կողմից դիմագրավվող ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում […]

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի նախագահ Պատրիս Թալոնին

14:05 01.08.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Թալոնին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Բենինի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

̰
Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով

13:07 01.08.2023

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25%։ Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ – իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %, – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.75 %, – Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից […]

̰
Դատախազը Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր վերաբերյալ գործը հանձնել է դատարան

11:51 01.08.2023

Հսկող դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանիի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Յ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելուն կամ […]

̰
Մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի․ դեսպան Բրաունբեք

11:41 01.08.2023

Ամերիկյան քաղաքական գործիչ Սեմ Բրաունբեքը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավունքի խախտումների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան և նախկին սենատոր Բրաունբեքը մտավախություն է հայտնել, որ իրավիճակը կարող է է՛լ ավելի վատթարանալ։ «Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների համար իրավիճակը գնալով ավելի է վատթարանում։ Լաչինի միջանցքը փակ է՝ […]

̰
BACK_TO_TOP