19:05 09.08.2023
Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման համար ձևավորվել է 475 տեղամաս, որի համար, հիշեցնենք, Երևանում գործում է 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստն է գումարել: Ըստ այդմ, մայրաքաղաքի 475 տեղամասերում կիրականացվի բաշխում և հանձնաժողովի նախագահի, քարտուղարի տեղերը կբաշխվեն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև: Մանրամասները՝ տեսանյութում:
17:06 09.08.2023
Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն ու դրա ծայրահեղ բացասական հետևանքները ԼՂ ժողովրդի համար: Նախարարն ընդգծել է հունիսի 15-ից ԼՂ լիակատար շրջափակման հետևանքով հատկապես բնակչության […]
16:44 09.08.2023
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ Հայաստան է ժամանած հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինը և Դեմյան Մերֆին օգոստոսի 9-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ […]
16:27 09.08.2023
Համահայկական ամառային 8-րդ խաղերի շրջանակում օգոստոսի 9-13-ը կանցկացվեն գոլֆի մրցումները։ Դրանք անցկացվելու են «Արարատ» գոլֆի ակումբում։ Սկսվում են նաև հեծանվասպորտի, հրաձգության և սեղանի թենիսի մրցումները: Հեծանվասպորտի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 9-10-ը Շորժա–Ծովագյուղ թերակղզի հատվածում։ Հրաձգության մրցումները կկայանան օգոստոսի 9-14-ը Երևանի հրաձգության մարզադպրոցում։ Սեղանի թենիսի առաջնությունը նախատեսված է անցկացնել օգոստոսի 9-14-ը Չարենցավանի Ա․ Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։
16:20 09.08.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է , որ հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ։ «Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել […]
13:45 09.08.2023
Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Առնո Էլիին: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Դըկոտինյիին և փոխգնդապետ Առնո Էլիին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Երևանում […]
13:38 09.08.2023
Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ։ Ի շարունակություն հուլիսին Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա անդառնալի հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Ընդգծվել են հատկապես առավել […]
11:10 09.08.2023
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի […]
11:06 09.08.2023
Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ […]
10:30 09.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը […]
10:26 09.08.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումի հետ և կոչ է արել ապստամբներին ազատ արձակել նրան և նրա ընտանիքին։ «Խոսել ենք Նիգերի նախագահ Բազումի հետ՝ արտահայտելու մեր շարունակական ջանքերը՝ ներկայիս սահմանադրական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար: Միացյալ Նահանգները կրկնում է կոչը՝ անհապաղ ազատ արձակել նրան և նրա ընտանիքին», – ասել է […]
10:15 09.08.2023
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին: Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում: «Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:
09:45 09.08.2023
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր: 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ: Մասնավորապես՝ Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ […]
21:37 08.08.2023
Շոգին քնկոտությունը հաղթահարելու համար կարելի է օրվա ընթացքում քնել, բայց ոչ երկար, ասել է սոմնոլոգ Պավել Կուդինովը։ Նա շոգին առույգ մնալու միջոց է առաջարկել։ Առաջին հերթին, ըստ բժշկի, պետք է բավականաչափ քնել և քնել 6-8 ժամ։ Բացի այդ, երբեմն կարճ ցերեկային քունը կարող է օգնել: «Դուք կարող եք մի փոքր քնել, բայց ոչ ավելի, քան […]
21:00 08.08.2023
Օգոստոսի 1-3-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Երևանում առաջին անգամ անցկացրեց Ազգային երիտասարդական համաժողովը: Համաժողովի արդյունքներն այսօր ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Արցախից, որոնք ցավոք միացան առցանց, և 50 […]
20:51 08.08.2023
Կանադան երեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել յոթ իրանցիների նկատմամբ՝ որպես Թեհրանի դեմ սահմանափակող միջոցառումների տասներեքերորդ փաթեթի մաս, հայտնել է կառավարությունը: Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ԱԱԽ), գեներալ Ալի Աքբար Ահմադիանը, ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աբդոլքարիմ Բանի Թարաֆին և սարքավորումներ արտադրող Imen Sanat Zaman Fara ընկերության գործադիր տնօրեն Ֆաթեմեհ Հաղշենասը։ […]
19:37 08.08.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցին, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) […]
19:14 08.08.2023
Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին 10-օրյա արձակուրդ է տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ստորագրած որոշումներից։ Նարեկ Մկրտչյանին կփոխարիինի տեղակալ Աննա Ժամակոչյանը, իսկ Գրիգոր Մինասյանին տեղակալ Արմենուհի Հարությունյանը:
19:00 08.08.2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ։ «Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է. Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված […]
17:11 08.08.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ հետևողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին […]
13:52 08.08.2023
Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Հայաստանի Հանրապետության Արարարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման» վերաբերյալ Հայաստանին ուղղված Ադրբեջանի նամակը։ Հայաստանը չի համարում, որ Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է […]
12:56 08.08.2023
Լենինգրադի մարզի Վոլոսովո քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զանգվածային գերեզման, որը, ենթադրաբար, կարող է պարունակել Դուլագ-102 ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի մահապատժի ենթարկված 2000 բանտարկյալ։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, իր կայքում հայտնել է ԱԴԾ մարզային քննչական կոմիտեն։ Գերատեսչությունից հայտնում են, որ թաղման վայրի զննությամբ հայտնաբերվել են մոտ 100 քաղաքացու կմախքներ, […]
12:30 08.08.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերլուծությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է Արցախի/Լեռնային Ղարաբաղի պարագայում մշտապես կիրառվող ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Դրանք միջազգային իրավունքի այն երկու սկզբունքներն են, որոնք բազմաթիվ քննարկումների տեղիք են տալիս ենթադրյալ հակասության պատճառով։ Մինչդեռ տարածքային ամբողջականությունը վերաբերում է անկախ պետության տարածքի պաշտպանությանը այլ պետությունների ագրեսիայից, իսկ ինքնորոշումը սահմանվում է որպես ազգերի/ժողովուրդների […]
12:15 08.08.2023
ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշել է. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին […]
11:53 08.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում […]
11:23 08.08.2023
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հանդիպել է «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը պատրաստելու է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասը։ […]
10:16 08.08.2023
ԱՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այսպես՝ Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից […]
09:45 08.08.2023
Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. այսպիսի պահանջով միջազգային ուղերձ է հղել «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը: Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Արցախում տեղի է ունենում զանգվածային աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք […]
22:35 07.08.2023
Ցանկացած կենսական նշանակության որոշում Արցախի ժողովրդի համար պետք է լինի կոնսեսուսային, Արցախի հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսել աղետի գոտու վերածված Արցախից, միջազգային հանրության արձագանքներից և նշել, որ շարունակելու են պայքարել: «Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից է մեր՝ Արցախի ժողովրդին հայտարարելու, երաշխավորելու, հավաստիացնելու, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական […]
20:01 07.08.2023
Սիրիայի Հասեքե նահանգում (գտնվում է Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում) բախումներ են տեղի ունեցել Թուրքիային հավատարիմ սիրիական զինված ընդդիմության և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDF) միջև։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Հասեքեի հյուսիսարևմտյան հատվածում բռնկված փոխհրաձգություններն ուղեկցվել են երկու կողմից հրետակոծություններով։ Հրատարակության համաձայն՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել քրդերի կողմից թուրքամետ […]