Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

12:30 04.08.2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Երևանն ու Բաքուն դեէսկալացիայի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներն իրենց տնային աշխատանք են ընդունել

Տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են «տնային ուսումնասիրության համար»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով վերջին շփումները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի ֆոնին։ Առանց զգայուն մանրամասների հրապարակման՝ կարող եմ ասել, որ մեր կողմը փոխզիջման առաջարկ է արել։ Լարվածության թուլացման լուծումները, որոնք կողմերը վերցրել են` որպես «տնային ուսումնասիրություն»: Մենք հույս ունենք, որ մարդասիրական նկատառումները, հասարակ մարդկանց մտահոգությունը կգերազանցի Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունները»,-ասել է նա:

Գոնչարը նաև նշել է, որ ռուսական կողմը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը բոլոր ուղղություններով, ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, երկխոսության զարգացումը:

«Ամեն ինչ չէ, որ այնքան արագ է ընթանում, որքան մենք կցանկանայինք, բայց դա հասկանալի է, հաշվի առնելով այն խնդիրների և հակասությունների շարքը, որոնք կուտակվել են հակամարտության տարիների ընթացքում», – շարունակել է նա:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, նշել է դիվանագետը, այդ հարցերը մանրամասն քննարկվում են Եռակողմ աշխատանքային խմբի (TWG) միջոցով, որը համանախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Նա ասել է, որ TWG-ի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում։

«Արդյունքների համաձայն՝ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուղա երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ շոշափվել է նաև այս թեման, մեր կողմից ցանկություն է հայտնվել. որքան հնարավոր է շուտ այս աշխատանքը տեղափոխել նախագծային փուլ»,-ասել է Գոնչարը:

Նրա խոսքով, Ռուսաստանը ձգտում է ապահովել, որ «այս ուղու վրա բոլոր պայմանավորվածությունները լինեն հավասարաչափ»:

«Կողմերից ոչ մեկը չպետք է ունենա այն զգացումը, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, առաջին հերթին՝ երկաթուղայինները, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի մյուս բոլոր ոլորտներին»,- ասել է դիվանագետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP