17:55 22.07.2023
Անգլիայի Էսեքս կոմսության Հարլոու քաղաքի փողոցներից մեկը պաշտոնապես անվանակոչվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունով։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։ Մասնավորապես, Հարլոուի Հինգերորդ պողոտան պաշտոնապես ստացել է «Հինգերորդ պողոտա-Զելենսկի պողոտա» անվանումը։ Պողոտայի անվանակոչման արարողությանը պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, սակայն միջոցառումից քիչ առաջ Զելենսկին նրան պաշտոնանկ է արել։ […]
17:46 22.07.2023
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կնոջ թեկնածություն է առաջադրել ԱՄՆ ռազմածովային ուժերը գլխավորելու համար։ Ջո Բայդենն ընտրել է ծովակալ Լիզա Ֆրանչետիին։ Ջո Բայդենի ներկայացրած թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Հավանության արժանանալու դեպքում Լիզա Ֆրանչետին կլինի առաջին կինը, որը կդառնա բարձրաստիճան զինվորականների էլիտար խմբի անդամ, որոնք կազմում են Միացյալ շտաբը: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ Լիզա […]
12:41 22.07.2023
Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության (ԻՌՆԱ) գլխավոր տնօրեն Ալի Նադերիի այցը Բաքու և Շուշի կհանգեցնի այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են այս գործակալության ադրբեջանական ծառայության գործարկումը և Բաքվում ու Թեհրանում IRNA և Azertaj գրասենյակների աշխատանքի վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։ «2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո […]
11:38 22.07.2023
Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռք կբերվի, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ընկերների հանդիպման ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ քաղաքական գործիչները նման խելամիտ և պատասխանատու մոտեցում ունեն այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում […]
11:22 22.07.2023
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը ներկայացրել է Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասի տեսքը երեկոյան՝ խավարի մեջ, կից գրել է. Ստեփանակերտի ամենաբնակեցված ու բանուկ թաղամասն այսպիսի տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. The most populated and busy neighborhood in Stepanakert looks like this. No power, no people. pic.twitter.com/pEftV4AoXR — Marut Vanyan (@marutvanian) July […]
11:12 22.07.2023
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին, որը, նշում է նա, փակվեց բանկետով։ «Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են […]
09:42 22.07.2023
Անհայտ անձինք ականապատ մեքենա են պայթեցրել Կոլումբիայի Արաուկա դեպարտամենտի Նարանջիտոս ռազմաբազայի մոտ, նախնական տվյալներով՝ մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, ևս չորս զինվոր վիրավորվել, ասել է Վիլինգթոնի նահանգապետ Ռոդրիգես Բենավիդեսը։ «Պայթուցիկներով մեքենան, որը հեռացել է Թամեի քաղաքապետարանից Սան Սալվադորի ուղղությամբ, պայթել է Նարանջիտոս ռազմաբազա հասնելուց առաջ: Արդյունքում մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, չորս զինվոր […]
08:50 22.07.2023
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հետաձգել է իր այցը Պեկին, որի վրա կարող է ազդել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգի անհետացումը հանրության տեսադաշտից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Քին Գանգը մի քանի շաբաթ է, ինչ չի երևացել հանրությանը, ինչը բազմաթիվ շահարկումների է առաջացրել լրատվամիջոցներում: «Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին հետաձգել է […]
22:43 21.07.2023
Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և […]
22:20 21.07.2023
Արևմտյան երկրներն Ուկրաինային տրամադրել են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջող հակահարձակման համար, ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին, Կոլորադոյում անվտանգության ամենամյա ֆորումում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Կարծում եմ, որ նրանք (Ուկրաինայի իշխանությունները.-Խմբ.) ունեն ամեն ինչ, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար (հակահարձակման մեջ.-Խմբ.)»,- ասել է նա։ ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ վերջին մի […]
22:13 21.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Ֆրանս-պրեսս» գործակալությանը տված հարցազրույցը։
21:56 21.07.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարում մինչև այս տարվա վերջ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Եթե Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային հավակնությունից, ապա մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն հնարավոր է։ Սակայն եթե դա տեղի չունենա, ապա խաղաղություն չի լինի: Եվ սա լավ սցենար չէ տարածաշրջանի համար, այն չի […]
20:28 21.07.2023
ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի […]
19:38 21.07.2023
Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։ Պայմանավորվել են հետագա շփումների մասին։
16:20 21.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է նրա ծրագրված այցը Թուրքիա և հույս ունի այս հանդիպումից հետո շարունակել հացահատիկի գործարքը։ Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին: Ռուսաստանի նախագահը ավելի վաղ նշել էր, […]
15:50 21.07.2023
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է […]
15:47 21.07.2023
Հուլիսի 21-ին հանդիպել եմ ՌԴ ԱԳ նախարարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն: Անդրադառնալով […]
14:18 21.07.2023
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ: Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը ձեւավորվել է բազմադարյա պատմության […]
13:22 21.07.2023
Հուլիսի 20-ին Երևան քաղաքում ծնվել է 94 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
12:28 21.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հուլիսի 25-ին Թուրքիա կմեկնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, իսկ հուլիսի 28-ին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը և նշում, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր կայքը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունում Պաղեստինն անվանվում է եղբայրական և […]
12:21 21.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բելգիացի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Բելգիայի ձեռքբերումները համագործակցության տարբեր բնագավառներում: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները կզարգանան […]
12:11 21.07.2023
Զորակոչային տարիքը բարձրացնելու մասին օրենքի նախագիծն այժմ սահմանում է 18-ից մինչև 30 տարի, համապատասխան փոփոխությունը հաստատվել է երկրորդ ընթերցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։ «Գլխավորն այն է, որ վերին շեմը 30 տարին է, ստորին սահմանը որոշվել է 18-ը, քանի որ շատ տղաներ 18 տարեկանում են ուզում գնալ ծառայության»,- ասել է […]
11:48 21.07.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարար չի համարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առկա ձևաչափը, միևնույն ժամանակ հավաստիացնում է, որ այս ուղղությամբ ջանքեր գործադրվում են, փորձ է արվում փոխել քննության մարտավորությունն ու որակը, սակայն արդյունքների մասին վաղ է խոսել: Դատախազության հիմնադրման 105-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Հարցազրույցի ընթացքում Վարդապետյանը խոսել […]
11:26 21.07.2023
ԱԳ նախարարի Ավստրիա այցի ընթացքում տեղի է ունեցել երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում: Նշվում է, որ քննարկվել են առկա մարտահրավերները։ «Ներկայացվեցին բանակցային գործընթացի մանրամասները։ Հրամայական է անհապաղ միջազգային ջանքեր գործադրել՝ ուղղված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրությունում: During FM’s visit to🇦🇹,meeting […]
11:19 21.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը, նախնական համաձայնությամբ, Տ.Ա.-ից […]
10:57 21.07.2023
Արցախի Հանրապետության ԱԺ-ն ուղերձ է հղել, որում ասվում է. «2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ։ Եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով Արցախի (Լեռնային […]
10:51 21.07.2023
Փետրվարի 20-ին ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշել է 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելության մեկնարկից ի վեր 500-րդ պարեկությունը, այս մասին հայտնել է թվիթերյան միկրոբլոգում: Թե ինչպիսի պարեկություն է իրականացվում, ներկայացրել է տեսանյութում: Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում մեկ այլ հրապարակմամբ տեղեկացրել է, որ Գորիսի օպերատիվ կենտրոնից դիտորդները ժամանել են EUMA 5⃣0⃣0⃣ , որը նախատեսված էր դիտարկել ռազմական […]
10:38 21.07.2023
Արցախի ԱԺ նախագահն ուղերձով դիմել է ՄԱԿ-ի մշտական անդամ երկրների ղեկավարներին, որում ասվում է. «Արցախի Հանրապետությունում ապրող ժողովրդի հիմնական մեղքը նրանում է, որ մենք անմեղ ենք: Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով: Մի […]
10:15 21.07.2023
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է իր խոսքերով՝ մի տպավորիչ խմբի՝ Հայկական հիմնախնդիրների հանրային ըմբռնման և իրազեկման խթանմամբ զբաղվող Ամերիկայի հայկական համագումարի պրակտիկանտների հետ հանդիպմանը: «Մենք խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին՝ Կոնգրեսին և վարչակազմին պատերազմի ռիսկերի մասին տեղեկացնելու և նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին իրազեկելու համար։ Ես հպարտ եմ, որ ճանաչում […]
09:52 21.07.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատցերլ է, որ ՌԴ Իրկուտսկ քաղաքում մասնակցում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին: «Նիստի թեմատիկան երկու երկրների միջև համագործակցությունն է գիտակրթական և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում»,-հայտնել է նա: