12:41 22.07.2023
Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության (ԻՌՆԱ) գլխավոր տնօրեն Ալի Նադերիի այցը Բաքու և Շուշի կհանգեցնի այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են այս գործակալության ադրբեջանական ծառայության գործարկումը և Բաքվում ու Թեհրանում IRNA և Azertaj գրասենյակների աշխատանքի վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։
«2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երկու հարևան երկրների հարաբերությունները որոշ չափով ընդհատվեցին։ Չնայած դրան, կողմերը փորձել են ողջամտորեն անցնել այս փուլը»,- ասել է Իրանի դեսպանը IRNA-ին տված հարցազրույցում։
Մուսավիի խոսքով՝ այս իրադարձությունից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել որոշ նախաձեռնություններով։ Նրանք քննարկել են այս լարված իրավիճակից դուրս գալու ուղիները՝ շուրջ հինգ փուլով հեռախոսազրույց ունենալով։
Այս կապակցությամբ Իրանի դեսպանը նաև մատնանշել է վերջերս Բաքվում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը և Չմիավորման շարժման միջազգային համաժողովի շրջանակներում նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Մուսավին հայտնել է, որ շուտով իրանական պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեղավորի գործի վերջնական քննարկման համար։
Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցության զարգացման մասին՝ դիվանագետն ասել է.
«ԻՌՆԱ-ի գլխավոր տնօրենը Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է իր գործընկերոջ՝ «Ազերթաջ» լրատվական գործակալության ղեկավարի հետ, որտեղ կողմերը պայմանավորվել են ընդլայնել ԶԼՄ-ների համագործակցությունը»։
18:54 19.05.2025
«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել […] ...
18:49 19.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...
18:42 19.05.2025
Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրելԱնչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...
18:36 19.05.2025
Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնՖրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 4-3 հաշվով: «Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր: Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և […] ...
18:30 19.05.2025
Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքովՇիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...
18:23 19.05.2025
Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...