19:58 03.07.2023
Հունաստանի կարևոր թերթերից մեկը՝ «Kathimerini»-ն «Նեղուցների համար երկու անվանում՝ ամերիկյան բանաձև» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ պատվիրակությունը, որը ցանկանում էր փոխել Ստամբուլի և Դարդանելի նեղուցների անվանումները, Բրյուսել էր եկել ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերում առաջացած խառնաշփոթը լուծելու համար։
Մյուս կողմից, ինչպես գրում է «Kathimerini»-ն, այն կպահպանի Կիպրոսի հույների իրավունքները, իսկ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային զորավարժությունների կրիտիկական կետերն էլ կցուցադրվեն աշխարհագրական կոորդինատներով։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է թուրքական «Aydınlık»-ը, ԱՄՆ-ն ցանկանում է, որ նեղուցներին երկու անվանում տրվի և քարտեզների վրայից հանվեն հիմնական անունները։ Բայց սա դեռ ամենը չէ, ԱՄՆ-ի այդ առաջարկությամբ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անունը ևս պետք է փոխվի քարտեզի վրա և նկարագրվի միայն կոորդինատներով։ Սակայն Թուրքիան սրան դեմ է։
10:19 11.06.2025
Նախնական տվյալներով՝ գազի պայթյուն Ճամբարակ քաղաքում. կա 1 զոհ և 10 վիրավորՀունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։ […] ...
10:16 11.06.2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կրկին հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Կոստա Ռիկայի թիմի հետ ու կրկին հաղթել` 103-90։ Գլենդել քաղաքում կայացած խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը` վաստակելով 19 միավոր։ Սփայթ Մկրտչյանը կողմերի միջև կայացած առաջին խաղում նույնպես ամենաարդյունավետն էր (21 միավոր)։ Հունիսի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականն առավելության էր հասել […] ...
10:11 11.06.2025
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիեւն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության […] ...
10:07 11.06.2025
Հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկՀունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային […] ...
10:03 11.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՏարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...
10:00 11.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...