Վարչապետն անդրադարձավ այն հարցին, թե ինչու 2018-2019 թվականներին չէր ներկայացնում բանակցային գործընթացի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Վարչապետն անդրադարձավ այն հարցին, թե ինչու 2018-2019 թվականներին չէր ներկայացնում բանակցային գործընթացի մանրամասները

11:25 27.06.2023

2018-2019 թվականին առաջնային խնդիրն էր հասկանալ բանակցային գործընթացը իր բոլոր մանրամասներով, խնդիրներով և հնարավորություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018-19 թվականներին հանրությանը մանրամասն չէր ներկայացնում բանակցային գործընթացը։
Վարչապետը լեգիտիմ է համարում հարցը, նշելով, որ ինքն իրեն բազմիցս այդ հարցը տվել է։

«Երբ հարց է հնչում, թե ինչո՞ւ ամբողջական չի ասվել 2019 թվականին, առաջանում է ևս մի քանի հարց՝ որո՞նք էին լինելու այդ ասելիքի հետևանքները և արդյունքները, ո՞րն էր լինելու հաջորդ քայլը այդ ասելիքը հրապարակելուց հետո, այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ ես ինքս ինչքանո՞վ էի ներդաշնակ։ Այդ ասելիքի հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, որովհետև այդ ասելիքը ընթացող բանակցային գործընթացի կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացի ամբողջ բովանդակությունը հրապարակային բացելն էր։
Ուրիշ բան է՝ տեսնել, թե ինչ է իրողությունը, ուրիշ բան է ներդաշնակվել այդ իրողության հետ կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Ես համարում եմ, որ այս հարցը լեգիտիմ է, ես ինքս ինձ այդ նույն հարցը շատ հաճախ եմ տալիս։

Այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց նաև ժամանակի ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի»,- ասաց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:10 14.06.2025

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, շաբաթ օրը հաղորդել է հնդկական NDTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ինքնաթիռում զոհվել է 241 մարդ, իսկ 10-ին գտել են գետնին՝ վթարի վայրում։ «Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի», – հաղորդել է հեռուստաալիքը՝ […] ...

Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»

12:05 14.06.2025

Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի իտալական «Ֆիորենտինան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ 59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Իտալացին հավանաբար հուլիսին կվերադառնա հայրենիք և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։ «Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ա Սերիայի վեցերորդ հորիզոնականը և կխաղա Կոնֆերենցիայի […] ...

SHANTNEWS

12:00 14.06.2025

SHANTNEWS

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

11:56 14.06.2025

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Դատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...

ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի

11:48 14.06.2025

ԱՄՆ-ում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի

Տեխասի Սան Անտոնիո քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Սան Անտոնիոյում առնվազն չորս մարդ է մահացել ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։ «Սան Անտոնիոյում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

11:41 14.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...

BACK_TO_TOP