Փաշինյանը հայտնեց՝ նախկին նախարարն ասել է, որ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Փաշինյանը հայտնեց՝ նախկին նախարարն ասել է, որ Քոչարյանը և Հեյդար Ալիևը քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը

11:54 27.06.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Վաղարշակ Հարությունյանը, ով 1999-ին եղել է Պաշտպանության նախարար, ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը 1999 թվականի հուլիսին Սադարակում իր ներկայությամբ քննարկել են Մեղրիի փոխանակման տարբերակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի և Հեյդարի Ալիևի հանդիպման վերաբերյալ:

«Քննարկմանը ներկա մարդիկ են եղել, մասնավորապես Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նա հրապարակային հարցազրույցում ասել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի հուլիսին՝ Սադարակում: Հարությունյանը նաև հայտարարել է, որ Քոչարյանն իրեն ասել է, որ «Մեղրիի տարբերակը» լավ տարբերակ է Ղարաբաղյան հակամարտության լուծման համար:

Ըստ նրա՝ այդ ժամանակ «Մեղրիի տարբերակը» եղել է հետևյալը՝ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ տարածքը և Լաչինը՝ որպես ՀՀ և Արցախի միջև միջանցք, փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը 1988 թ սահմաններով, որ Ադրբեջանը ցամաքային կապ ձեռք բերեր Նախիջևանի հետ: Սակայն այդպիսով Հայաստանը կորցնում էր իր ցամաքային կապն Իրանի հետ»,-մեջբերեց Փաշինյանը:

Նա հավելեց՝ այդ վկայությունները կան:

Վարչապետը մեջբերեց նաև «Առավոտ» օրաթերթի 2000թ-ի հրապարակումն այն մասին, որ այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը 2000թ ապրիլի 25-ին Գլենդելի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ոչ պաշտոնական ելույթի ժամանակ հայտարարել է հետևյալ տարբերակի մասին՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին, Մեղրիով Հայաստանին տրվում է մի սուվերեն ճանապարհ, որով Հայաստանը կարող է սուվերեն հաղորդակցության մեջ մտնել Իրանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 14.06.2025

SHANTNEWS

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

11:56 14.06.2025

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Դատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

11:41 14.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

11:35 14.06.2025

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

Իրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ​​ռեժիմին […] ...

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

11:21 14.06.2025

Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Սկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

11:11 14.06.2025

Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Իսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...

BACK_TO_TOP