15:15 19.06.2023
ՆԱՏՕ-ի երկրները, որոնք պատրաստվում են Վիլնյուսում հուլիսյան գագաթնաժողովին, չեն քննարկում Ուկրաինային՝ դաշինքի անդամի կարգավիճակում պաշտոնական հրավերը, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում։ «Գագաթնաժողովում և գագաթնաժողովին նախապատրաստվելիս մենք չենք քննարկում պաշտոնական հրավերն Ուկրաինային, մենք քննարկում ենք, թե ինչ որոշումներ ենք ընդունելու Ուկրաինային դաշինքին մոտեցնելու համար, մենք խորհրդակցություններ ենք անում, ես չեմ ուզում […]
14:58 19.06.2023
Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյան` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասինե համաձայնագիրը վավերացնելու մասինե նախագծի […]
13:00 19.06.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են գտնվել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին: Ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ […]
12:51 19.06.2023
Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թեմել Ալսանչակը, ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգում, որտեղ ստեղծել է ֆրոնտային ընկերություններ՝ Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեհթուհալլահ Գյուլենի (FETÖ) կազմակերպության անդամներին վիզաներ տրամադրելու համար, երկուշաբթի գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության կառույցների սեփական աղբյուրները։ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ […]
12:17 19.06.2023
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղ համաձայնագրի կնքման մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»,-նշեց […]
12:04 19.06.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցչին։ Բլինկենը երկրորդ օրն է Չինաստանում է և բանակցություններ է վարել Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Յիի հետ և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին […]
11:58 19.06.2023
Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զորքերի հետ բախումների հետեւանքով երեք պաղեստինցի է զոհվել։ Առնվազն 29 մարդ վիրավորվել է, երկուշաբթի հաղորդում է Wafa-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։ Գործակալության տվյալներով՝ վիրավոր պաղեստինցիները հոսպիտալացվել են։ Նրանցից առնվազն վեցի վիճակը ծանր է։ Իսրայելական զինվորականները, ըստ Wafa-ի, մտել են Ջենին երկուշաբթի առավոտյան։ Իսրայելցի դիպուկահարները տեղադրվել են մի […]
10:33 19.06.2023
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հունիսի 20-ից 24-ը կայցելի եվրոպական երկրներ, հայտնում է կիրակի օրը երկրի ԱԳՆ կայքը։ «Կուբայի նախագահը՝ որպես «77 գումարած Չինաստանի խմբի» նախագահ, կմասնակցի Փարիզում կայանալիք նոր համաշխարհային ֆինանսական պայմանագրի գագաթնաժողովին: Բացի դրանից, նա կայցելի Իտալիա և կլինի Վատիկանում: Ծրագիրը նախատեսում է նաև այց Սերբիայի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կուբայի պատվիրակության կազմում […]
09:50 19.06.2023
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որը բացվում է երկուշաբթի օրը Ժնևում, կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, Սուդանում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրանում, Վենեսուելայում, Նիկարագուայում և այլ երկրներում առաջիկա չորս շաբաթվա ընթացքում, ինչպես նաև կրթության իրավունքի, դատավորների անկախության, միգրանտների և տեղահանվածների իրավունքների երաշխիքների ապահովման հարցերը։ Ակնկալվում է, որ Արևմուտքը կփորձի օգտագործել ընթացիկ նստաշրջանը, ինչպես նախորդները, քաղաքական ճնշում գործադրելու համար […]
09:38 19.06.2023
Ճապոնիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության հուշագիր ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ոլորտում՝ ներառյալ 2011 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո իրենց ձեռք բերած ճապոնացի մասնագետների փորձի օգտագործումը։ Այս մասին երկուշաբթի հաղորդվում է Ճապոնիայի վերակառուցման վարչության կայքում։ Փաստաթուղթը ստորագրել են վերակառուցման նախարար Հիրոմիչի Վատանաբեն և Ուկրաինայի վերակառուցման գծով փոխվարչապետ՝ համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը, ով […]
08:56 19.06.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ երկուշաբթի օրը Չինաստան այցի ժամանակացույցը չի ներառում հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ասվում է պետդեպարտամենտի կողմից հրապարակված պետության ղեկավարի ժամանակացույցի մեջ։ Չինաստանի ղեկավարի հետ հնարավոր հանդիպումը մնում է Բլինկենի այցի գլխավոր ինտրիգը և Պեկին կատարած այցի «հաջողության» ցուցիչը։ Նման հանդիպման հավանականության մասին տեղեկությունը ԶԼՄ-ներում հայտնվեց պետքարտուղարի այցից առաջ, սակայն ոչ […]
20:54 18.06.2023
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները հասել են ամենացածր մակարդակին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա չի բխում Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների շահերից»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը։ Կիրակի օրը՝ […]
18:20 18.06.2023
Եթե ուկրաինական բանակը ձախողվի, Կիևը չի կարողանա նոր հարձակում սկսել մինչև 2024 թվականը։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին նախագահ Պետր Պավելը։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Չեխիայի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան «մեկ հնարավորություն ունի՝ հակահարձակում իրականացնելու այս տարի»։ Ձախողման դեպքում Կիևը չի կարողանա հերթական փորձն անել օբյեկտիվ պատճառներով, հավելել է նա։ […]
17:20 18.06.2023
Ամերիկացի դերասանուհի և սթենդափ-կատակերգու Էմի Շումերը հրաժարվել է նիհարել հոլիվուդյան աստղերի շրջանում տարածված «Ozempic» դեղամիջոցի օգնությամբ։ Այս մասին նա խոսել է Էնդի Քոհենի հետ երեկոյան շոուի նկարահանման հրապարակում, գրում է Page Six-ը։ Էմի Շումերը պատմել է, որ մոտ մեկ տարի առաջ փորձել է արագ քաշի կորստին միտված դեղամիջոցի ներարկումները։ Նրա խոսքով՝ դեղորայքն ընդունելուց հետո այնքան […]
16:53 18.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար ընդունելի պայմաններ պետք է որոշի միայն Կիևը։ Այս մասին նա հայտարարել է Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այս պատերազմն ավարտվի, բայց որպեսզի խաղաղությունը երկարաժամկետ լինի, այն պետք է լինի արդար։ Խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում կամ […]
12:18 18.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով իր պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին հրավերն ընդունելու և Հատուկ օլիմպիական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար: Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հայ-գերմանական բազմաշերտ համագործակցության ոլորտներին և հնարավորություններին […]
11:42 18.06.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՍԵՊԱ-ի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին: Նախագահները մտքեր են փոխանակել հայ […]
23:11 17.06.2023
Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան և Բելառուսը Ստամբուլի պայմանագրում նշված են որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ, պարզ է դառնում այն փաստաթղթից, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել աֆրիկյան երկրների պատվիրակության անդամներին Սանկտ Պետերբուրգի բանակցություններում։ «Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Թուրքիայի Հանրապետությունը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներն են»,- նշված է փաստաթղթի […]
22:43 17.06.2023
Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Ալիևի ռեժիմի կողմից նոր ագրեսիայի նախապատրաստման հավանականության մասին: Մասնավորապես գրել է. «Ըստ տարբեր աղբյուրների, նաև հետախուզության, Ալիևի ռեժիմը նոր ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի և Արցախի դեմ էթնիկ զտման նպատակով՝ կանխելու խաղաղ բանակցությունները պետքարտուղար Բլինկենի և Չարլզ Միշելի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային […]
22:26 17.06.2023
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Կոնգոյի սահմանին մոտ գտնվող դպրոցի դեմ ահաբեկչական հարձակումը. այս մասին նշվում է գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: «Մենք խստորեն դատապարտում ենք Ուգանդայի դպրոցի վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որը խլեց տասնյակ անմեղների կյանքեր, որոնց մեծ մասը երեխաներ էին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրանց ընտանիքներին և մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ […]
22:18 17.06.2023
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության պայմանը ՄԱԿ-ի կանոնադրության պահպանումն է, հայտարարել է Սենեգալի նախագահ Մակի Սալը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ աֆրիկյան պատվիրակության հանդիպմանը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, որը հանդիսանում է այս կազմակերպության հիմնադիրը և նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը, նույնպես ենթարկվում է այս կանոնադրությանը», – ասել […]
21:37 17.06.2023
Այսօր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է, հիշեցնում է Հայաստանի շախմատի ակադեմիան: Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թ. հունիսի 17-ին: Աշխարհի չեմպիոնի կոչումը Տիգրան Պետրոսյանը նվաճեց 1963 թ.՝ հաղթելով Միխայիլ Բոտվիննիկին: 1966 թ․ նա պահպանեց այդ կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։ Իր խաղաոճի շնորհիվ վաստակել է «Երկաթե Տիգրան» անունը: Տիգրան Պետրոսյանը մահացել է […]
21:26 17.06.2023
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ պետեկամուտների կոմիտեից` պատասխանելով լրատվամիջոցի գրավոր հարցմանը։ «2023 թվականի ապրիլի 14-ին սկսվել և շարունակվում են «Մարգարա» մաքսային կետի կառուցման աշխատանքները։ Գոյություն ունեցող շենքերը և շինությունները շահագործման համար ոչ պիտանի և վթարային վիճակում գտնվելու պատճառով չեն օգտագործվելու»,-ասված է հաղորդագրության մեջ։ Նախագծով […]
21:19 17.06.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
20:30 17.06.2023
Իրանը և Սաուդյան Արաբիան որոշել են ստեղծել տարբեր ոլորտներում համագործակցության քաղաքական և տնտեսական կոմիտեներ, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սաուդյան Արաբիայի իր գործընկեր արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո։ «Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում Ամիր Աբդոլլահիանն ասաց, որ Թեհրանը և Էր Ռիադը որոշել են ստեղծել տարբեր ոլորտներում […]
19:54 17.06.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին առաջարկ է ուղարկել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից: Առաջարկի նպատակն է, մասնավորապես, քննարկել ընթացիկ խնդրահարույց հարցերը, որոնք հայ-ադրբեջանական սահմանին առաջացնում են լարվածություն:
19:38 17.06.2023
Հունիսի 17-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2-րդ Քաղաքական ժողովը: Ժողովի ընդլայնված կազմում էին նաև Կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ոչ կուսակցական անդամները։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։ Քննարկվել են կուսակցության գործունեության հայեցակարգային և գաղափարախոսական հարցեր։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել […]
19:35 17.06.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Ուկրաինան կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պարզեցված ճանապարհով, քանի որ Կիևը պետք է համապատասխանի դաշինքին միանալու պարտադիր չափանիշներին։ Ամերիկացի առաջնորդի մեկնաբանությունը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տունը ։ Նախագահին հարցրել են, թե արդյոք նա պատրաստվում է «հեշտացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը»։ «Ոչ, նրանք պետք է համապատասխանեն նույն չափանիշներին, […]
19:19 17.06.2023
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարիող երկրների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է պետությունների հակակոռուպցիոն գործողությունների վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ Թուրքիան հայտնվել է պայքարը ձախողած 10 երկրների շարքում: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես 2022-ի հաշվետվության մեջ նշվում է, որ խմբի կողմից շուրջ 48 երկրի ներկայացվել են պահանջներ, որոնք առնչվել են նախարարների, դատախազների, այլ օրենսդրական մարմինների և քաղաքական գործիչների գործողություններին: Սակայն վերոհիշյալ […]
19:07 17.06.2023
Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն 19 հայտարարություն է տարածել՝ իբր Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների մասին։ Ադրբեջանի ՊՆ բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ պատրաստել տեղեկատվական բազա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Հունիսի […]