TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը պատրաստվում էր նոր ագրեսիայի». անցնող շաբաթվա դեպքերը՝ մեկ տեսանյութում

18:58 17.06.2023

Հրադադարի խախտումներ, առաջխաղացման փորձեր, սադրիչ հայտարարություններ. թշնամու ձեռագիրն անփոփոխ էր նաև այս շաբաթ. ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան սահմանին՝ վերջին օրերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար․ՀՀ ՊՆ

18:47 17.06.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 16:00-ին կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել  ՀՀ ՊՆ-ն։ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկատվական հիմք է ստեղծում հերթական սադրանքի համար` օրվա ընթացքում տարածելով երրորդ ապատեղեկատվությունը:

̰
Թուրքիան չի աջակցել Ռուսաստանի դեմ ուղղված ՆԱՏՕ-ի ծրագրերին․ Reuters

18:37 17.06.2023

  Թուրքիան չի աջակցել ՆԱՏՕ-ի ծրագրերին՝ պատասխանելու ռուսական հնարավոր հարձակմանը, հայտնում է Reuters-ը։ Ըստ գորխակալության տվյալների՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում կայացած հանդիպմանը չեն կարողացել համաձայնության գալ պաշտպանական նոր ծրագրերի շուրջ։ Ընդգծվում է, որ դա տեղի է ունեցել «Սառը պատերազմի» ավարտից հետո առաջին անգամ։   Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Բրյուսելում կայացած հանդիպմանը, որտեղ Թուրքիան ներկայացնում էր […]

̰
Սուդանի մայրաքաղաք Խարթումում օդային հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա

18:19 17.06.2023

Սուդանի մայրաքաղաք Խարթումում օդային հարձակման հետևանքով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ գրում է «Reuters»-ը։ «Օդային հարձակման թիրախը Յարմուկ շրջանն է եղել, նախնական հաշվարկներով զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Ավերվել է 25 բնակելի տուն»,- ասված է Սուդանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է սոցցանցում։ Սուդանի բանակի և […]

̰
Թեհրանում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները

18:07 17.06.2023

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը Թեհրանում հանդիպել է Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջը՝ Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ Ֆեյսալ բին Ֆարհանը շաբաթ օրը ժամանել է Թեհրան՝ բանակցություններ վարելու Իրանի պաշտոնյաների հետ Թեհրանի և Էր-Ռիադի հարաբերությունների շուրջ։ Հաղորդում է IRNA գործակալությունը։   Դիմավորման արարողությունից հետո Բեն Ֆարհանն ու Ամիր Աբդոլլահյանը հանդիպել են Իրանի […]

̰
Սոխումիի օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի

17:58 17.06.2023

Ռուսաստանը և Վրաստանից չվերահսկվող Աբխազիան Սոխումիի օդանավակայանի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել: Aliq Media-ի փոխանցմամբ՝ ըստ տեղեկությունների՝ համաձայնագիրը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Համաձայնագրում նշվում է, որ օդանավակայանի գործունեության վերականգնման և հետագա շահագործման ներդրումային նախագիծը կիրականացնի ռուսական իրավաբանական անձը: Վրաստանից չվերահսկվող Աբխազիայից համաձայնագիրը ստորագրել է դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Կրիստինա […]

̰
Երգիծական ամսագիրը ծաղրել է Էրդողանի ղեկավարած երկրի «արդարությունը»

17:30 17.06.2023

Թուրքիայի Մերսին քաղաքում անչափահաս 16-ամյա տղան Էրդողանի նախընտրական պաստառի վրա նկարել էր Հիտլերի բեղերը և հայհոյանքներ գրել, որից հետո  ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ թեմային անդրադարձել է Թուրքիայում հրատարակվող «Le Man» երգիծական ամսագիրը, որը հայտնի է իր ծաղրանկարներով։ Այս անգամ «Le Man»-ը հրապարակել է անչափահասի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու տեսարանը […]

̰
Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ հետ

17:19 17.06.2023

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ 1tv.ge-ի փախանցմամբ՝ այս մասին տեղեկություն է տարածել ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ Իլիա Դարչիաշվիլին ևս մեկ անգամ շնորհավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ «Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները ևս մեկ […]

̰
«Էմալե հավերժություն»․ ցուցադրություն՝ խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում

12:20 17.06.2023

«Էմալե հավերժություն» խորագիրն է կրում խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում ցուցադրված հավաքածուն, որի հեղինակն է ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ-ն կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը․ Փաշինյանը՝ Ռիշի Սունակին

10:42 17.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու […]

̰
ԱՄՆ պետական ​​պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 32 տրիլիոն դոլարը

09:50 17.06.2023

Պետական ​​պարտքն առաջին անգամ գերազանցեց 32 տրիլիոն դոլարը՝ ընդգծելով երկրի անհանգստացնող ֆինանսական հետագիծը, երբ Վաշինգտոնը պատրաստվում է պետական ​​ծախսերի նոր պայքարի: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT): Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ 32 տրիլիոն դոլար պարտքի հասել է ինը տարի ավելի շուտ, քան կանխատեսվում էր մինչ համաճարակային կանխատեսումները։ «Հանրապետականներն ու դեմոկրատները մտահոգություն […]

̰
Մակրոնը Մասկին հրավիրել է միասին աշխատել

09:36 17.06.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ հանդիպել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ և նրան հրավիրել միասին աշխատել։ Այս մասին Մակրոնը գրել է իր Twitter-ում։ «Եկեք աշխատենք միասին»,- մակագրել է Մակրոնը հրապարակված լուսանկարը, որտեղ նա սեղմում է Մասկի ձեռքերը։ Ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն մասնակցել է Մակրոնի և Մասկի հանդիպմանը, հայտնում է BFMTV-ն։ […]

̰
Բայդենը նախատեսում է հուլիսին այցելել Մեծ Բրիտանիա. Լրատվամիջոցներ

09:30 17.06.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հաջորդ ամիս կարճատև պաշտոնական այց կատարել Մեծ Բրիտանիա և հանդիպումներ ունենալ թագավոր Չարլզ III-ի և վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այս մասին, հղում անելով կառավարական շրջանակների աղբյուրներին, ուրբաթ երեկոյան իր կայքում հայտնել է The Independent թերթը։ Հրատարակության տվյալներով՝ Բայդենի այցը Լոնդոն կկայանա հուլիսի 11-ին Վիլնյուսում բացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից անմիջապես առաջ։ […]

̰
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Չինաստան և Մեծ Բրիտանիա

09:26 17.06.2023

Հունիսի 17-ին Պեկին է ժամանում ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը, որը կարող է ցույց տալ, թե արդյոք ԱՄՆ-ն ու Չինաստանը իսկապես մտնում են երկկողմ համագործակցության ակտիվացման փուլ, ինչպես վերջերս հայտարարեց Վաշինգտոնի վարչակազմը։ Պեկինում հանդիպումները տեղի կունենան հունիսի 18-ին և 19-ին: Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հարցերի համակարգող Քուրթ Քեմփբելը հունիսի 14-ին […]

̰
Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով. կառավարության որոշումները

22:42 16.06.2023

Երեք մարզերում կկառուցվեն ևս 23 կրթական հաստատություններ, իսկ մայրաքաղաքում՝ նոր գազատարներ և բաշխիչ կայաններ, դատարաններն էլ կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք Արցախը ստացել է Ադրբեջանի հետ ամերիկյան միջնորդությամբ բանակցելու առաջարկ

22:09 16.06.2023

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներում տարածված աղմկահարույց հրապարակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի արտգործնախարարությունը: Արցախի ԱԳՆ-ն հաստատո՞ւմ է նոր երկխոսություն սկսելու առաջարկի մասին տեղեկությունները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ երեկ Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական շրջանակներում սեփական տեղեկացված աղբյուրին, տեղեկություն էր տարածել այն մասին, […]

̰
Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

21:58 16.06.2023

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

̰
Բժիշկը բացատրել է, թե որ մթերքներն են պաշտպանում ուլտրամանուշակագույն ճառագայթումից

21:54 16.06.2023

Որոշ մթերքներ պարունակում են նյութ, որն օգնում է օրգանիզմին պայքարել ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության դեմ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է սննդաբան Տատյանա Զալետովան։ Ամառվա արևը կարող է վտանգավոր լինել առողջության համար, մասնավորապես, ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելցուկը կարող է առաջացնել օքսիդատիվ սթրես, զգուշացրել է բժիշկը։ Այս գործոնից պաշտպանվելու լավ միջոց է լիկոպենը, որը շատ մրգերի, բանջարեղենի, […]

̰
Ադրբեջանի գործողությունների արդյունքում էլ ավելի է սրվում առկա հումանիտար ճգնաժամն Արցախում՝ առաջացնելով նոր ծանր խնդիրներ ու պայմաններ բնակչության համար

21:40 16.06.2023

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված են Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները՝ Արցախ-Հայաստան սահմանագծին նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած իրավիճակի պատրվակով: Այս մասին ասվում է ԱՀ կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ երեկ ու այսօր տեղի չեն ունեցել ռուս խաղաղապահների […]

̰
Ադրբեջանը դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը

21:18 16.06.2023

Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին միջազգային օդանավակայաններում վիզաների տրամադրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Իրանում Ադրբեջանի դեսպանության տարածած հաղորդագրությանը։ «Ադրբեջան այցելել ցանկացող Իրանի քաղաքացիները պետք է «ASAN» վիզա ստանան կամ այն ստանալու համար դիմեն Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսություն»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

̰
Թբիլիսիի նպատակը հայ-ադրբեջանական երկխոսության զարգացումն է. ԱԳՆ

21:02 16.06.2023

Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ կենտրոնացած է հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության վրա: Հաղորդում է aliq.ge-ն։ ԱԳ նախարարը խոսել է «Խաղաղ հարևանության նախաձեռնության» շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի մասին։ Ըստ նախարարի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի […]

̰
Սյունիքի մարզպետը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձել է հունիսի 15-ին սահմանին գրանցված միջադեպին

20:55 16.06.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի […]

̰
Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցչի հետ Արթիկում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրները

20:36 16.06.2023

Նախօրեին Արթիկի համայնքապետարանը հյուրընկալել էր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/@UNHCR Armenia) իրավաբանական բաժնի աշխատակից Նաիրա Մելիքսեթյանին։ Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում քաղաքացիություն չունեցող անձանց վիճակն ու դժվարությունները և նրանց աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այդ […]

̰
Սաակաշվիլին վերադառնում է վրաստանյան քաղաքականություն

20:29 16.06.2023

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։ Երրորդ նախագահը նշել է՝ չնայած իր առողջական վիճակին, մտադիր է ուկրաինական քաղաքականությանը զուգահեռ շատ ակտիվ ներգրավվել նաև վրացական քաղաքականությունում: «Ոչ թե պետք է ձեռքերը ծալած սպասենք Ուկրաինայի հաղթանակին, այլ պետք է ակտիվորեն մոտենալ հաղթանակին՝ մեր նորարարական և […]

̰
Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության․ Արցախի ՄԻՊ

20:22 16.06.2023

Արդեն երկրորդ օրն է՝ Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը: «Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց […]

̰
ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ ԱԳՆ

20:16 16.06.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ միջադեպի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել Արտաքին գործերի […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

16:55 16.06.2023

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ1+000-կմ17+000 հատվածի (բացառությամբ կմ2+800-կմ5+300, կմ5+750-կմ5+886 և կմ6+850-կմ7+034 հատվածների) հիմնանորոգման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ 13.18կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատում և այլն։

̰
Գործադիրը հավանություն է տվել Երևանը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին

15:39 16.06.2023

Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ […]

̰
Դատարանները բեռնաթափելու նպատակով գումարի բռնագանձման պահանջներով գործերի մի մասը կհանձվի նոտարների քննությանը

15:32 16.06.2023

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։ Ինչպես նշել […]

̰
ՀՀ գլխավոր դատախազի ելույթը՝ ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մասին

15:13 16.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին: Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական ​​երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված […]

̰
BACK_TO_TOP