18:42 21.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ դաշինքը կօգնի Ուկրաինային արդիականացնել իր զինված ուժերը և մոտեցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին։ «Գագաթնաժողովում դաշնակիցները կստանան երկարաժամկետ օգնության փաթեթ, որը կօգնի Ուկրաինային հարմարվել ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում։ Միաժամանակ, Ստոլտենբերգը նշում է, որ դաշինքի օգնությամբ ուկրաինացի զինվորականները կկարողանան խորհրդային մոդելային բանակից անցնել ժամանակակից զինված ուժերի՝ […]
16:23 21.06.2023
Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է […]
15:29 21.06.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը վեհաժողովի ամառային նստաշրջանում հարց է ուղղել Լատվիայի ԱԳ նախարար, Նախարարների խորհրդի նախագահ Էդգար Ռինկեւիչին. «Պարոն նախարար, ԱՄՆ նախագահ Բայդենը երկու անգամ հյուրընկալել է Ժողովրդավարության գագաթնաժողովը, որտեղ որոշ անդամ երկրներ չեն հրավիրվել ժողովրդավարական սկզբունքներից նահանջելու պատճառով: Դրանցից մեկը Ադրբեջանի Հանրապետությունն […]
14:27 21.06.2023
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ Փոխանցում է Radar Armenia-ն։ Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներս հանդիպում կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։ Անդրադառնալով […]
13:40 21.06.2023
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են Սիրիայի հարցով իրենց 21-րդ հանդիպումը անցկացնել 2023 թվականի երկրորդ կեսին, ասվում է երեք երկրների հայտարարությունում` Աստանայում կայացած բանակցություններից հետո։ Ավելի վաղ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունն առաջարկել էր «Աստանայի» վերջին՝ 20-րդ հանդիպումը դարձնել Աստանայի համար եզրափակիչ։ «Պայմանավորվել են Սիրիայի հարցով 21-րդ միջազգային հանդիպումն անցկացնել 2023 թվականի երկրորդ կեսին»,- ասվում է […]
13:17 21.06.2023
Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց դաշնակիցները չպետք է թույլ տան կախվածություն Չինաստանից մի շարք ոլորտներում, ներառյալ հումքի կարևոր մատակարարումները, Tagesspiegel-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Չի խոսվում երկրի տնտեսական անջատման կամ մեկուսացման մասին: Չինաստանը մեր թշնամին չէ, մենք պետք է մտքերի սերտ փոխանակում կատարենք և շարունակենք առևտուրը»,-ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Գերմանիայի […]
11:44 21.06.2023
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է. «Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունում է ԵԽ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին և SEDE-ի պատվիրակությանը, որոնք Սիսիանի օդանավակայանում կմիանան ԵՄ մոնիտորինգային թիմին՝ Լաչինի միջանցքում ծրագրվող պարեկության համար»: Head of EU Mission in Armenia Markus Ritter and @EU_Armenia Ambassador Andrea Wiktorin […]
11:14 21.06.2023
Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի պատվիրակությանը նախագահ Նատալի Լուազոյի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար առաջնային կարևորության հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին իրենց հայանպաստ գործունեության համար: Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև […]
10:49 21.06.2023
Հունիսի 12-ից 16-ը Սերբիայի Նիշ քաղաքում գտնվող Ռուս-սերբիական մարդասիրական կենտրոնում Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ICDO) կողմից անցկացվել է «Պարանային փրկարարական աշխատանքների հիմունքները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Օմանի, Ալժիրի, Պակիստանի, Ադրբեջանի, Կիպրոսի, Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչներ։ 🇦🇲Հայկական կողմից դասընթացին մասնակցել է ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
10:37 21.06.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին դիկտատոր է անվանել՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների երկնքում օդապարիկի հետ կապված միջադեպին, հայտնում է Reuters-ը։ Սպիտակ տան ղեկավարը, ելույթ ունենալով երեքշաբթի օրը Կալիֆորնիայում կայացած միջոցառման ժամանակ, ասել է, որ երբ ԱՄՆ-ը խոցել է «լրտեսական սարքավորումներով այս օդապարիկը», Չինաստանի առաջնորդի «շատ վրդովմունքի» պատճառն այն է, որ նա «չգիտեր, որ […]
10:26 21.06.2023
Խորհրդարանում բաց ռեժիմով կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Հանձնաժողովը քննում է պատերազմի համար հիմք հանդիսացած գործոններն ու պատճառները, մեր ունեցած կորուստները, ստեղծված իրավիճակի քաղաքական ու ռազմական բացթողումները։ Վարչապետը փորձել […]
09:58 21.06.2023
Գրեթե 100 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 ոստիկան, տուժել է երկրի հյուսիսում գտնվող Արգենտինայի Ջուջույ նահանգում բախումների հետևանքով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է շրջանի կառավարությունը։ «Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր դե Ժուժու քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 96 մարդու, այդ […]
09:38 21.06.2023
Կախովկայա հիդրոէլեկտրակայանի ավերման և Խերսոնի շրջանում տարածքների հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտարարել է շրջանային կառավարության նախագահ Անդրեյ Ալեքսեենկոն։ «Նոր Կախովկան աստիճանաբար դուրս է գալիս ջրհեղեղի պատճառով արտակարգ դրությունից… Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է 41-ի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։ Ալեքսեենկոն մանրամասնել է, որ Ալեշկինսկի շրջանում ջուրը գրեթե նահանջել է, Գոլոպրիստանսկի […]
08:50 21.06.2023
«Արարատ» կոնյակի մատակարարումները Ռուսաստան իրականացվում են արտադրողի հետ գործող պայմանագրերով և կշարունակվեն հետագայում, ինչի դեպքում ելք կգտնվի, ասել է Հայաստանի խոշորագույն գինի ներկրող «Լուդինգ գրուպ»-ի գործադիր տնօրեն Էռնեստ Խաչատուրյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Մայիսի վերջին ընկերությունը հայտարարեց, որ Pernod Ricard-ից, որը նախկինում որոշել էր դադարեցնել իր արտադրանքի արտահանումը երկիր, ծանուցումներ չի ստացել «Արարատ» կոնյակի ապրանքանիշի […]
21:26 20.06.2023
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան […]
20:33 20.06.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ: Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես […]
20:12 20.06.2023
Արցախ ՄԻՊ-ը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել հայտարարությամբ․ «Փախստականների համաշխարհային օրն առիթ է նորից խոսելու փախստական և բռնի տեղահանված անձանց իրավունքների մասին։ Թեև տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով փախստականի և բռնի տեղահանվածի կարգավիճակում հայտնված հազարավոր հայերի իրավունքների մասին, սակայն բարձրացված հարցերը միջազգային հանրության կողմից այդպես էլ հասցեական ուշադրության չեն […]
19:45 20.06.2023
Քրդստանի տարածաշրջանային կառավարության (Իրաքյան Քուրդիստան) վարչապետ Մասուր Բարզանին մի շարք պաշտոնական հանդիպումների համար ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ինչպես հայտնում են լրատվականները, վարչապետ Բարզանին հանդիպելու է այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դրանից բացի՝ նախատեսվում են հանդիպումներ նոր ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի և այլ նախարարների հետ։ Քննարկվելու են երկկողմ հարաբերություների […]
19:30 20.06.2023
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: […]
19:03 20.06.2023
Հունիսի 21-22-ը ընկած ժամանակահատվածում Լոնդոնում տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենալու Լոնդոնում Ուկրաինային օգնություն տրամադրելուն նվիրված խորհրդակցության շրջանակներում: Մերձավոր Արևելքի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող «Al-Monitor» լրատվականի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Թուրքիայի առարկությունները կապված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի […]
18:29 20.06.2023
Ֆրանսիայում հունիսի 19-ին 54-րդ անգամ մեկնարկել է ամենահին ավիացուցահանդեսը համարվող «Paris Airshow»-ն, որին մասնակցել է նաև Թուրքիան: Մասնավորապես Ֆրանսիայի մայրաքաղաք փարիզի «Paris-Le Bourget» օդանակավայանում թուրքական ռազմական արտադրանքը ներկայացրել են թուրքական «TUŞAŞ» և «Roketsan» ընկերությունները: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «TUŞAŞ» շարժիչների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել է թուրքական արտադրության տուրբո դիզելային և բենզինային շարժիչներ, իսկ «Roketsan» հրթիռարտադրությամբ զբաղվող ընկերությունը՝ թե՛ օդ-ցամաք, թե՛ ցամաք-օդ կիրառելիություն ունեցող […]
18:21 20.06.2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին: Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի […]
18:17 20.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձևը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել […]
14:00 20.06.2023
2020թ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ դռնբաց նիստը կշարունակի հունիսի 27-ին։ Այդ օրը պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ հարցերը կլինեն անսահմանափակ: «Այսօրվա ելույթից հետո բազմաթիվ հարցեր առաջացան, որը մենք կներառենք հարցուպատասխանի ռեժիմում՝ ստանալով այդ հարցերի պատասխանները հանրային բաց քննարկման միջավայրում, իսկ եթե […]
13:08 20.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակող հայտարարության տեքստի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռևս նոյեմբերի 6-ին։ «Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել, ըստ էության, պայմանով, որ դրանում […]
12:53 20.06.2023
Շանհայի համագործակցության կազմակերպության ազգային դիվանագիտության և քույր քաղաքների համաժողովներին մասնակցելու նպատակով հունիսի 14-16-ը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում էր: Երևանյան պատվիրակության կազմում էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի […]
12:24 20.06.2023
ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և կազմակերպության անդամ երկրների մյուս ԱԳ նախարարներին ողջունել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
11:50 20.06.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երբ է հասկացել, որ միակ հնարավոր տարբերակը մնում է ռազմական գործողությունների դադարեցման զիջումային տարբերակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստում: Վարչապետը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու հայտարարությունը իր կողմից ստորագրելու հարցում շրջադարձային դեր […]
11:14 20.06.2023
Այսօր՝ հունիսի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանունք է ներկայացել Գառնի գյուղի բնակիչ 54-ամյա Սահակ Հ-ն և հայտնել, որ քիչ առաջ իրենց տանը ինքը մուրճով հարվածել է իր եղբոր՝ 52-ամյա Վահան Հ․-ի գլխին և սպանել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության […]