15:39 16.06.2023
Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ […]
15:32 16.06.2023
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ հիմնավորման՝ դատական պրակտիկայի ամփոփումը, ինչպես նաև քաղաքացիական գործեր քննող դատավորների շրջանում անցկացված հարցումները թույլ են տալիս եզրակացնել, որ ողջամիտ ժամկետներում քաղաքացիական գործերի քննության սկզբունքի խախտմանը հանգեցնող հիմնական պատճառներից է քաղաքացիական գործերի ահռելի քանակը։ Ինչպես նշել […]
15:13 16.06.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 16-ին, Սանկտ Պետերբուրգի XXVI միջազգային տնտեսական համաժողովին, հանդես է եկել ելույթով և անդրադարձել բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ապահովելու հարցում ներդրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմներին: Աննա Վարդապետյանը Համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների պաշտպանության օրենսդրական երաշխիքները, բիզնեսի և ներդրումների ոլորտներում ընթացակարգային պահանջները պարզեցնելուն և բարեփոխումներ իրականացնելուն ուղղված […]
14:37 16.06.2023
Իրանն ու Կուբան ստորագրել են քաղաքական, իրավական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության վեց փաստաթուղթ, հայտնում է Tasnim-ը։ «Իրանի և Կուբայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 6 փաստաթղթերի ստորագրման արարողությունը կայացել է երկու երկրների նախագահների ներկայությամբ»,- ասվում է զեկույցում։ Գործակալության տվյալներով՝ փաստաթղթերը ստորագրել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ով այս շաբաթվա սկզբից մի շարք պաշտոնական այցեր է […]
14:13 16.06.2023
Արցախցի մեր քույրերի եւ եղբայրների անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Ես, ինչպես եւ մեր քաղաքացիների մեծ մասը, հարյուր տոկոսով գոհ չենք ռազմավարական դաշնակցից. ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` հունիսի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Արցախում ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին: Միջազգային հարթակներում Արցախի հարցով քննարկումների առնչությամբ խմբակցության ղեկավարը նշել է. «Ընդդիմությունը` […]
14:05 16.06.2023
Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր: Այնտեղ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է եւ մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` հունիսի 16-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: […]
13:16 16.06.2023
Ադրբեջանի գործողությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Հայաստանի մտավախությունը այն մասին, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականություն է վարում։ Կառավարության այսօրվա նիստին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով […]
13:09 16.06.2023
2022 թվականի բյուջեն չի ապահովել Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերների գոնե մասնակի լուծումը: Այս մասին ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է բյուջեի կատարողականի քննարկմանն ու հայտնել, որ այդ ընթացքում կեղծիքներ են հնչել: Պատգամավորը խոսել է 2000-ականների ԼՂ մասով բանակցությունների, նույն […]
12:03 16.06.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրման մասին, ինչպես նաև անդրադարձել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի քաղաքականությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի […]
11:57 16.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել է Ուկրաինայի մուտքը դաշինք հակամարտության ամենաթեժ պահին, սակայն ևս մեկ անգամ կրկնել է այն պնդումը, որ Կիևի համար դաշինքի դռները բաց են մնում։ «Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցներից ոչ մեկը, նույնիսկ Ուկրաինան, չի պատկերացնում, որ Ուկրաինան կարող է միանալ դաշինքին պատերազմի պայմաններում: Բոլոր դաշնակիցներն […]
11:25 16.06.2023
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության […]
11:19 16.06.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը՝ հունիսի 16-ին, Փարիզում կընդունի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին։ Օրակարգային հարցերի թվում կլինի ուկրաինական ճգնաժամը, որի լուծմանը Ֆրանսիայի ղեկավարը մտադիր է ներգրավել թագաժառանգին, հաղորդում է France24 հեռուստաալիքը։ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Փարիզը մտադիր է թագաժառանգին փոխանցել Ուկրաինայի հակամարտության մասշտաբները, որպեսզի նա «օգնի […]
11:15 16.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների […]
10:46 16.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ Առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել […]
10:13 16.06.2023
Կուբայի հեղափոխության առաջնորդներից Ռաուլ Կաստրոն հինգշաբթի ընդունել է պաշտոնական այցով Կարիբյան ծովում գտնվող Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին։ Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Կաստրոն շնորհակալություն է հայտնել Իրանի կառավարությանը՝ Վաշինգտոնի կողմից սահմանված առևտրատնտեսական էմբարգոյի դեմ Կուբայի պայքարին աջակցելու համար և ընդգծել, որ երկու երկրներն ի վիճակի են պաշտպանել իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը։ […]
10:00 16.06.2023
Իսրայելը շուտով կարող է առաջին անգամ սկսել իր «Մերկավա» տանկերի մատակարարումները Եվրոպա, բանակցություններ են ընթանում եվրոպական երկրներից մեկի հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Yedioth Ahronoth թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը մարտական հերթապահությունից հանված երկրորդ և երրորդ սերնդի մեքենաների մասին է, որոնք արտադրվել են Իսրայելում 1980 և 1990 թվականներին։ Մի քանի տարի առաջ դրանք դուրս են […]
09:55 16.06.2023
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կարծում է, որ Շվեդիան «դժվար թե» դառնա ՆԱՏՕ-ի անդամ մինչև դաշինքի հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը, սակայն խոստովանում է, որ դա կարող է տեղի ունենալ հենց հանդիպման ժամանակ։ Այս կարծիքը նա հայտնել է հինգշաբթի օրը Axios պորտալին տված հարցազրույցում։ «Քիչ հավանական է, որ մենք որևէ առաջընթաց տեսնենք մինչև Վիլնյուս: Դեռ […]
09:49 16.06.2023
Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի […]
09:42 16.06.2023
ԱՄՆ Կոնգրեսի անդամները օրենսդրական ուշադրություն կդարձնեն Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) լսումների ժամանակ, որը տեղի կունենա չորեքշաբթի, հունիսի 21-ին, ժամը 14:15-ին EST, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը( ANCA): Կապիտոլիումի լսումները կազմակերպում են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA): «Մենք ողջունում ենք նախագահ […]
09:27 16.06.2023
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ օրը կհյուրընկալի ամերիկացի միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսին։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գեյթսը, ով Microsoft-ի հիմնադիրն է, իր բարեգործական հիմնադրամի անունից 2019 թվականից ի վեր առաջին անգամ ժամանել էր Չինաստան։
22:45 15.06.2023
Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի նախագահություն, Կառավարության հարգելի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հարգելի անդամներ, «Հայաստան» խմբակցության հարգելի անդամներ, Ես ուշադիր լսեցի բոլոր ելույթները և պիտի ասեմ, որ այդ ելույթների, հարցերի ունկնդրման արդյունքում ինձ զգում եմ հարստացած և լիցքավորված: Շատ հաճելի և օգտակար էր լսել այն քաղաքական գործիչների, պատգամավորների խոսքը, ովքեր Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքին մասնակցել […]
22:27 15.06.2023
Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա […]
21:43 15.06.2023
Հունիսի 12-13-ը երկօրյա աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Նախարարն արդյունավետ հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչի, ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ Օ՛Լիրի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։ Քննարկվել են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, […]
21:30 15.06.2023
Հունիսի 15-ին խորհրդարանը շարունակել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Այդ պաշտոնում ընտրվելու համար «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն առաջադրել էին Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու: Հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ», «Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: Եզրափակիչ ելույթում Անահիտ Սարգսյանն անդրադարձել է իշխող խմբակցության պատգամավորների ելույթներին` նշելով, որ […]
21:09 15.06.2023
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօր անդրադարձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության գործում միջնորդական առաքելություն ստանձնելու ամերիկյան դիվանագիտության փորձերին: Մարիա Զախարովան Վաշինգտոնի այդ ջանքերը մտահոգիչ, վնասակար ու անարդյունավետ է անվանել: Վաշինգտոնի ո՞ր քայլերի մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը. «Այսօր առավոտյան Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել՝ վկայակոչելով Վաշինգտոնում […]
20:42 15.06.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը, հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում մի քանի շեշտադրումներ է արել: Նա իր խոսքում մասնավորապես ասել է. Ժողովրդավարությունը ՀՀ տնտեսական գրավչության ամենակարևոր պայմանն է։ Պատմական Հայաստանի 12 մայրաքաղաքներից 6-ը ՀՀ տարածքում է. վերջին անգամ ե՞րբ եք եղել այդ մայրաքաղաքներում, տեսե՞լ եք դրանց […]
20:33 15.06.2023
ԱԺ-ում շարունակվել է 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը։ Երեկ նիստը ընդմիջվել էր ԿԲ-ի նախագահի ելույթից հետո, հարցուպատասխանի փուլում։ Այսօրվա նիստի սկզբում պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:12 15.06.2023
Հունիսի 14-ին տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար հանդիպում՝ «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետի ներքո, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Հայաստանի դեսպանն անդրադարձել է անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների վտանգներին։ Ողջունելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կողմից ատելության խոսքի դեմ ՄԱԿ ռազմավարության և գործողությունների ծրագիրը՝ դեսպան Մարգարյանը կոչ է արել Ցեղասպանությունների կանխարգելման […]
18:51 15.06.2023
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում և հրապարակել տեսանյութը։ «Սա ադրբեջանական զինուժի նոր սադրանքն է. Տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հայաստանի սահմանապահների գործողություններից […]
18:38 15.06.2023
Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ակցիա է իրականացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ։ Ակցիայի մասնակիցները կախել են արտաքնապես էրդողանին նման խամաճիկ, այնուհետև վառել իսկ, իսկ պաստառներին գրված է եղել «Սպանել Էրդողանին»։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս կապակցությամբ Թուրքիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Դանիել Ռիչը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Դեսպանը նշել է, որ այս քայլը դատապարտելի և անընդունելի […]