TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

11:00 20.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար, այս կապակցությամբ Վահագն […]

̰
Չնայած Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումներին, Սոթքի բնակիչները պատմել են, որ նրանք երբեք չեն հեռանա. ամերիկացի լրագրողի անդրադարձը

10:39 20.06.2023

Կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը լուսաբանող ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական հարձակումներին ու դրանից չընկճվող հայ բնակիչների ամուր կամքին: Մասնավորապես գրել է. «Ալիևն ուզում է էթնիկ զտումներ անել, բայց Հայաստանը պայքարող ժողովուրդ է, գոյատևման խնդիր է: Սոթքը ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումներից ամենաշատ տուժած շրջաններից էր։ […]

̰
Արդարադատության փոխնախարարը Շվեդիայի փոխդեսպանի հետ քննարկել է դատական համակարգի բեռնաթափման, պրոբացիայի շահառուների վերաինտեգրման և այլ ծրագրերի հետագա քայլերը

10:28 20.06.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) պատասխանատու Կլաս Վալդենստրոմին: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել փոխդեսպանին՝ դատական և իրավական, մարդու իրավունքների պաշտպանության, պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներների բարեփոխումներին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցության համար: Փոխդեսպանը կարևորել է համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝ Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի, Բարձրագույն դատական խորհրդի […]

̰
Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա` օտարել. քրեական վարույթ է նախաձեռնվել

10:21 20.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել առերևույթ հանցագործության այլ դեպքի մասին ևս: Մասնավորապես՝ վարույթի նախաքննության ընթացքում, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ […]

̰
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ

10:13 20.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում այցելել է Ֆրիդրիխ Նաումանի անվան՝ «Հանուն ազատության» հիմնադրամ: Հիմնադրամի նախագահ Հանց Պաքեն ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար և շեշտել, որ երկար տարիներ հիմնադրամը բազմաթիվ կարևոր ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր խոսքում անդրադարձել հիմնադրամի երկարատև գործունեությանը՝ կարևորելով վերջինիս դերը Հայաստանում […]

̰
Մոդին ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենին

10:02 20.06.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի օրը պետական ​​այցով կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Ինչպես երկուշաբթի օրը Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսում նշել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Մոհան Կվատրան, Մոդին նախկինում վեց անգամ այցելել է […]

̰
ԵՄ-ն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ է պատրաստում. Բլումբերգ

09:54 20.06.2023

Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ առաջարկել, երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ նրանց՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև հրապարակայնացումը։ Գործակալությունը հայտնում է, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է օգնություն առաջարկել Ուկրաինային դրամաշնորհների, արտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Փաթեթը ֆինանսավորվելու է ԵՄ անդամ երկրների կողմից, այլ ոչ թե շուկայական վարկերով։ […]

̰
Աստանայում սկսվում են բանակցությունները Սիրիայում կարգավորման շուրջ

08:52 20.06.2023

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել են Սիրիայի կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափով բանակցությունները՝ Ռուսաստանի և Սիրիայի կառավարության պատվիրակությունների հանդիպումով։ Սա այս ձևաչափի բանակցությունների 20-րդ փուլն է։ Ռուսական կողմը ներկայացնում են Ռուսաստանի նախագահի երկու հատուկ ներկայացուցիչներ՝ Ալեքսանդր Լավրենտևը և Միխայիլ Բոգդանովը, ով նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն է։ Աստանայում տեղի կունենա նաև քառակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի […]

̰
Այսօր էլ ինտենսիվ անձրև ու կարկուտ է դիտվել Իջևանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

22:32 19.06.2023

Այսօր էլ ինտենսիվ անձրև ու կարկուտ է դիտվել Իջևանում։ Այս մասին գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից տեսանյութ տեղադրել։

̰
Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է․ ՓԾ

22:12 19.06.2023

Հունիսի 19-ին, ժամը 19:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լաստիվեր-Ենոքավան հատվածում արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել մոտակա հյուրատուն։

̰
ՌԴ փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակ է ունենալու Սյունիքով անցնող երկաթգիծը

21:57 19.06.2023

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է: Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր

21:15 19.06.2023

Հունիսի 19-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ռազմական կցորդ Գևորգ Ղոնյանի ուղեկցությամբ այցելեց Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակիցների, այդ թվում նաև Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի 21 անդամների հիշատակը հավերժացնող Մոն-Վալերիանի հուշահամալիր։ 1944 թ-ի փետրվարի 21-ին՝ երեք ամիս տևած հարցաքննություններից և խոշտանգումներից հետո, այստեղ՝ […]

̰
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը․ Խաչատուրյանը՝ Բեռլինի քաղաքապետին

21:08 19.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բեռլինի քաղաքապետարան և գրառում թողել պատվո հյուրերի մատյանում: Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները շնորհակալություն հայտնելով այցելության համար նշել է, որ քաղաքապետի պաշտոնում Հանրապետության նախագահի այցը իր համար առաջին բարձր մակարդակի ընդունելությունն է: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև Հատուկ օլիմպիական […]

̰
Սուրեն Պապիկյանը և Քրիստիան Կամբոն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

19:54 19.06.2023

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Խաչատուրյանն ու Գունար Շելենբերգերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

19:17 19.06.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու առկա ներուժը՝ մասնավորապես գյուղատնտեսության, առևտրի, մշակույթի ոլորտներում: Լանդթագի նախագահը շեշտել է, որ ներկայումս էլ իրականցվում են մի շարք համատեղ գյուղատնտեսական ծրագրեր՝ մասնավորապես Արմավիրի մարզում և այդ ծրագրերն ընդլայնվելու միտում ունեն: […]

̰
Սուրեն Պապիկյանը «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը

18:57 19.06.2023

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ:

̰
Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ

18:53 19.06.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
ՄԱԿ ՄԻ հանձնակատարը կարևորել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելը

18:41 19.06.2023

Ժնևում հունիսի 19-ին գումարվել է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկներ Թյուրքը։ Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին, նա, մասնավորապես, Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա: Հանձնակատարն […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

18:27 19.06.2023

Հունիսի 19-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Իրվին Դուբեին, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին և թարգմանչուհի Ֆենյա Եփրեմյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՓԾ տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն է եղել քննարկել աղետների ռիսկի կառավարման բնագավառում համագործակցության ուղղությունները, մինչ օրս կատարած […]

̰
Դատախազությունն «Ընդերքի գործակալության» նախկին պետի պաշտոնակատարից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 500 մլն դրամ

18:18 19.06.2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 2-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2017-2018 թվականների ընթացքում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի «Ընդերքի գործակալության» պետի պաշտոնակատար Ա.Ա.-ից և վերջինիս փոխկապակցված 1 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան […]

̰
Զինված ուժերում շարունակվում են մարտական պատրաստականության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները

18:14 19.06.2023

Զինված ուժերում շարունակվում են համազորային, զորատեսակների ու հատուկ զորքերի ուժերի ու միջոցների մարտական պատրաստականության, պատրաստության, մարտունակության, զորքերի կառավարման և ապահովման կազմակերպման համալիր ստուգումները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից: Ստուգումների ընթացքում մշակվում են ինչպես տեսական ու մասնագիտական պատրաստության հարցեր, այնպես էլ անձնակազմի կողմից ուսումնամարտական խնդիրների կատարման գործնական ունակությունները:

̰
ՆԱՏՕ-ի երկրները չեն քննարկում Ուկրաինային պաշտոնապես հրավիրելու հարցը․ Ստոլտենբերգը

15:15 19.06.2023

ՆԱՏՕ-ի երկրները, որոնք պատրաստվում են Վիլնյուսում հուլիսյան գագաթնաժողովին, չեն քննարկում Ուկրաինային՝ դաշինքի անդամի կարգավիճակում պաշտոնական հրավերը, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում։ «Գագաթնաժողովում և գագաթնաժողովին նախապատրաստվելիս մենք չենք քննարկում պաշտոնական հրավերն Ուկրաինային, մենք քննարկում ենք, թե ինչ որոշումներ ենք ընդունելու Ուկրաինային դաշինքին մոտեցնելու համար, մենք խորհրդակցություններ ենք անում, ես չեմ ուզում […]

̰
ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կճամփորդեն. համաձայնագիրը վավերացնելու հարցը քննարկվել է հանձնաժողովի նիստում

14:58 19.06.2023

Անկախությունից ի վեր Վրաստանի հետ բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է: Այս մասին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` հունիսի 19-ին կայացած արտահերթ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյան` «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասինե համաձայնագիրը վավերացնելու մասինե նախագծի […]

̰
Դատարանների ստանդարտացում. Համաշխարհային բանկի հետ նոր համագործակցություն

13:00 19.06.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկա են գտնվել Համաշխարհային բանկի «21-րդ դարի դատական իշխանության ձևավորում և կարևորագույն ակտիվների ամրապնդում. Դատական ծառայությունների համար ՏՀՏ-ներ և ֆիզիկական ենթակառուցվածքներ» խորագրով աշխատաժողովին: Ողջունելով աշխատաժովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալը կարևորել է Արդարադատության նախարարության և Համաշխարհային բանկի միջև իրականացվող համագործակցությունն ու նշել, որ […]

̰
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մեջ ներգրավված անձը բնակվում է ԱՄՆ-ում. ԶԼՄ-ներ

12:51 19.06.2023

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը՝ Թեմել Ալսանչակը, ապրում է ԱՄՆ Տեխաս նահանգում, որտեղ ստեղծել է ֆրոնտային ընկերություններ՝ Թուրքիայում արգելված քարոզիչ Ֆեհթուհալլահ Գյուլենի (FETÖ) կազմակերպության անդամներին վիզաներ տրամադրելու համար, երկուշաբթի գրում է Sabah թերթը՝ վկայակոչելով թուրքական անվտանգության կառույցների սեփական աղբյուրները։ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել սկզբունքային հարցերի շուրջ. Կոստանյան

12:17 19.06.2023

Հայաստանն ու Ադրբեջանը դեռ համաձայնության չեն եկել խաղաղ համաձայնագրի կնքման մի շարք առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ «Ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»,-նշեց […]

̰
Պետքարտուղարությունը հաստատել է հունիսի 19-ին Բլինքենի և Սի Ծինփինի հանդիպումը

12:04 19.06.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ԱԳՆ ներկայացուցչին։ Բլինկենը երկրորդ օրն է Չինաստանում է և բանակցություններ է վարել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության (ԿԿԿ) Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ Վան Յիի հետ և Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին […]

̰
Լրատվամիջոցները հայտնել են Ջենինում իսրայելական զինված ուժերի հետ բախումների ժամանակ երեք պաղեստինցիների զոհվելու մասին

11:58 19.06.2023

Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զորքերի հետ բախումների հետեւանքով երեք պաղեստինցի է զոհվել։ Առնվազն 29 մարդ վիրավորվել է, երկուշաբթի հաղորդում է Wafa-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։ Գործակալության տվյալներով՝ վիրավոր պաղեստինցիները հոսպիտալացվել են։ Նրանցից առնվազն վեցի վիճակը ծանր է։ Իսրայելական զինվորականները, ըստ Wafa-ի, մտել են Ջենին երկուշաբթի առավոտյան։ Իսրայելցի դիպուկահարները տեղադրվել են մի […]

̰
Կուբայի առաջնորդը կայցելի եվրոպական երկրներ

10:33 19.06.2023

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հունիսի 20-ից 24-ը կայցելի եվրոպական երկրներ, հայտնում է կիրակի օրը երկրի ԱԳՆ կայքը։ «Կուբայի նախագահը՝ որպես «77 գումարած Չինաստանի խմբի» նախագահ, կմասնակցի Փարիզում կայանալիք նոր համաշխարհային ֆինանսական պայմանագրի գագաթնաժողովին: Բացի դրանից, նա կայցելի Իտալիա և կլինի Վատիկանում: Ծրագիրը նախատեսում է նաև այց Սերբիայի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կուբայի պատվիրակության կազմում […]

̰
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի իրավիճակը Ուկրաինայում և Սուդանում

09:50 19.06.2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որը բացվում է երկուշաբթի օրը Ժնևում, կքննարկի իրավիճակը Ուկրաինայում, Սուդանում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրանում, Վենեսուելայում, Նիկարագուայում և այլ երկրներում առաջիկա չորս շաբաթվա ընթացքում, ինչպես նաև կրթության իրավունքի, դատավորների անկախության, միգրանտների և տեղահանվածների իրավունքների երաշխիքների ապահովման հարցերը։ Ակնկալվում է, որ Արևմուտքը կփորձի օգտագործել ընթացիկ նստաշրջանը, ինչպես նախորդները, քաղաքական ճնշում գործադրելու համար […]

̰
BACK_TO_TOP