13:14 13.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն […]
11:41 13.06.2023
Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանն ու ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանն աշխատանքային այցով գտնվել են Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանի, փոխտնօրեններ Հայկ Կարապետյանի և Սամվել Եղիազարյանի ուղեկցությամբ, պատգամավորները […]
10:44 13.06.2023
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid-19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումների բացահայտումը շարունակում է մնալ ՀՀ քննչական կոմիտեի հիմնական խնդիրներից մեկը՝ ելնելով առաջին հերթին հանրապետությունում առողջապահական անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունից։ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացված և շարունակվող քրեական վարույթների շրջանակներում պարզվել են «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք […]
10:35 13.06.2023
Հունիսի 12-ին Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։ Ա.Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։
10:20 13.06.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Երկուշաբթի օրը նա ստորագրել է գործադիր հրամանը և ծանուցում ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։ Սպիտակ տան հրապարակած որոշման մեջ ասվում է, որ «Բելառուսի կառավարության և այլոց որոշ ներկայացուցիչների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են անսովոր և արտառոց վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին […]
09:52 13.06.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ: Նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի […]
09:44 13.06.2023
Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել՝ ամերիկյան ավիակիրների և B-52 ռմբակոծիչի մասնակցությամբ։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտնել է Ինքնապաշտպանության ուժերի շտաբը։ Զորավարժություններն անցկացվել են հունիսի 7-ից 10-ը Օկինավայի տարածաշրջանում և Արևելաչինական ծովում։ Մարտավարական զորավարժությունների ընթացքում կողմերը մշակել են վերգետնյա նավերի, սուզանավերի դեմ պայքար, ինչպես նաև հակաօդային պաշտպանության […]
09:00 13.06.2023
Վենեսուելան և Իրանը մի շարք հուշագրեր են ստորագրել ագրոարդյունաբերական համալիրի, հանքարդյունաբերության, նավթաքիմիայի և տրանսպորտի ոլորտում, հաղորդում է VTV պետական հեռուստաալիքը։ Փաստաթղթերը ստորագրվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բանակցություններից հետո։ «Ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համագործակցությունը տեխնոլոգիայի և կապի ոլորտում, փոխըմբռնման հուշագիր … սառեցված մսի արտահանման համար […]
08:54 13.06.2023
Հանրապետական կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «դարի հանցագործության» մեջ՝ ուկրաինական Burisma ընկերության ղեկավարության հետ ենթադրյալ կապերի պատճառով։ «Եթե ՀԴԲ-ն ունի Բուրիզմայի ղեկավարի և Ջո Բայդենի խոսակցությունների ձայնագրություններ, դրանք պետք է անհապաղ հրապարակվեն: Սա դարի հանցագործությունն է»,- Twitter-ում գրել է Ջեքսոնը: Նրա խոսքով՝ Բայդենը «ամենամեծ հանցագործն է» ամերիկյան բոլոր նախագահների մեջ։ Ինչպես […]
23:35 12.06.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել և մաղթել եղբայրական Ռուսաստանին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:
23:11 12.06.2023
Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։ Հաստատվել է Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում Սերոբ Սարգսյանի ընտրությունը։ Ամփոփվել են Քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքները։
21:40 12.06.2023
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահ վերնտրվելուց հետո վաղը կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիայի ղեկավարն առաջին այցը կատարում է Ադրբեջան: Ի՞նչ է հայտնի Բաքվի այցի օրակարգի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ընտրություններից առաջ հայտարարվել էր, որ Էրդողանի արտասահմանյան առաջին ուղևորությունը լինելու է հենց Բաքու, սակայն շաբաթ օրը հաստատվեցին տեղեկություններն այն […]
20:34 12.06.2023
Արդարադատոության նախարար Գրիգոր Մինասյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում (Ստրասբուրգ): Աշխատանքային այցի նպատակն է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ քննարկել ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում Արդարադատության նախարարության բարեփոխումային օրակարգը, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, օրենքի գերակայության ոլորտներում գրանցած համատեղ ձեռքբերումները և համագործակցության հեռանկարները: Այցի շրջանակում նախարար Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրի […]
19:56 12.06.2023
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսն անդրադարձել է կիպրական հարցի Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նախագահ Խրիստոդուլիդիսը հունական պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները վերսկելու պատրաստակամություն է հայտնել: Այս առումով նա հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդի (ԵԽ) և Լիտվայում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովից հետո երկու երկրների միջև բանակցությունները կվերսկսվեն: Խնդիրը ծագել […]
18:55 12.06.2023
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգի, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի թեկնածությունը: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել թեկնածուի մասնագիտական և մարդկային հատկանիշները, […]
15:50 12.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին պաշտոնում ընտրվելու առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր […]
15:44 12.06.2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Siemens ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Փոխվարչապետ Խաչատրյանը […]
15:18 12.06.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 5-7-ը Բելառուսում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Դավիթ Դանիելյանը: ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստը […]
15:12 12.06.2023
2022 թվականի պետական բյուջեի կատարողականով արձանագրվել է աճ բոլոր ոլորտներում, գործազրկությունը նվազել է, ստեղծվել են նոր աշխատատեղեր, նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում, որի օրակարգում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցն էր: Նախարարը հանգամանալի ներկայացրել է բոլոր ոլորտների […]
15:06 12.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ երկրում հրդեհի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, Խորը ցավով տեղեկացա Ղազախստանի Աբայ շրջանում տեղի ունեցած լայնամասշտաբ հրդեհի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և վիրավորներ։ Խնդրում եմ ցավակցություններ ու կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, […]
13:51 12.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսական դարավոր պետականության պատմության մեջ այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության դարավոր ավանդույթները, ուժն ու ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, ովքեր հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային: Հայ-ռուսական […]
13:36 12.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առիթով: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին: Հայաստանի և […]
13:17 12.06.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 12-ին մասնակցել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովին` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին, աստղաֆիզիկայի եւ հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ մեր երկիրը պատմականորեն հարուստ […]
13:11 12.06.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին Ֆիլիպինների Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 125-ամյակի կապակցությամբ: Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կանոնավոր ձևով […]
13:02 12.06.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի ժողովրդին:
11:58 12.06.2023
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը իրազեկում է, որ հունիսի 10-ին (շաբաթ օրը) ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ […]
11:49 12.06.2023
2023 թ․ հունիսի 9-11-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 26-րդ Գերագույն ժողովը։ Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված իրավիճակը, նախանշել առաջիկա անելիքները և սահմանել ՀՅԴ Հայաստանի կառույցի գործունեության ուղենիշները։ Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին հետևյալ կազմով. Ավետիսյան Թադևոս Գալստյան Լիլիթ Գևորգյան Արգիշտի Հակոբյան Վարդան Մաթիլյան Հակոբ Մանուկյան […]
11:42 12.06.2023
Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքները խաղաղության պայմանագրի և ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ. այս մասին մանրամասնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը՝ ներկայացված տեսանյութում:
11:33 12.06.2023
էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վահան Պապիկյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության պետ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շնորհավորելով նրան: Պապիկյանը եղել է ՀՀ կառավարության գործերի կառավարիչը:
10:40 12.06.2023
«Եվրոպան հիմա» շարժման հաղթանակը Չեռնոգորիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատմական իրադարձություն է ողջ Եվրոպայի համար։ Այդ մասին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է շարժման ղեկավար, ֆինանսների և սոցիալական ապահովության նախկին նախարար Միլոյկո Սպայիչը։ «Սա «Եվրոպան հիմա» շարժման մեծ հաղթանակն է,- ասել է Սպայիչը:- Մեկ տարուց պակաս արտախորհրդարանական կուսակցության կարգավիճակից մենք դարձանք Չեռնոգորիայի ամենամեծ կուսակցությունը, […]