TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. նրա մեղադրանքը լրացվել է. փաստաբան

15:48 15.06.2023

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով. այս մասին լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։ Փոխանցում է Radar Armenian-ն։ Աթանեսյանն ասել է, թե որպես ձերբակալման հիմք է նշված՝ բացակայելու […]

̰
ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակի հետ

15:40 15.06.2023

Հունիսի 14-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դունյագոզել Գուլմանովայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը՝ հատկապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպման միջոցով։

̰
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները․ Արցախի ՆԳՆ

15:33 15.06.2023

Երեկ` հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հունիսի 14-ին ժամը 10:00-ին, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքի պետ Ն. Դադասյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով […]

̰
Ավստրիայի նախկին արտգործնախարարը Պուտինին անվանել է լուրջ առաջնորդ

15:25 15.06.2023

Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը ՏԱՍՍ-ին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է լուրջ առաջնորդ և հարգում է նրան դրա համար։ «Կարծում եմ, որ նա ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները շատ լուրջ ղեկավար լինելու համար: Այսպիսի մեծ երկիրը 23 տարի կառավարելու համար մարդը պետք է որոշակի որակներ ունենա: Ես հարգում եմ նրան դրա համար։ […]

̰
Ծեծի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ ՀՀ բացատրական աշխատանքի շնորհիվ

14:48 15.06.2023

Ոստիկանության Վայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 43-ամյա Վահե Լ.-ն, որը ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

̰
Հետախուզվում էր Բելառուսի իրավապահների կողմից

14:40 15.06.2023

Հունիսի 14-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 22-ամյա Իլյա Ց.-ն: Նա ապրիլի 4-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Պահեստազորայինների վարժանքներից խուսափելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Ադրբեջանի նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է․ Արարատի մարզպետ

13:55 15.06.2023

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Երասխ այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված բնապահպանական որևէ խնդիր չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի պնդումները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեն, Ադրբեջանի նպատակն ընդամենը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է։ «Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը։ Նրանք […]

̰
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով. ՔԿ

13:44 15.06.2023

Ձերբակալվել է ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։ «Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Նրա […]

̰
Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան

13:07 15.06.2023

Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը: «Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս […]

̰
Մեքենայում հրացան և փամփուշտներ կային, վարորդը զրկված էր վարելու իրավունքից

13:01 15.06.2023

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ծառայողները հունիսի 14-ին, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենա վարելու համար, ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Բաժնում 38-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է «Վեպր-1 Վ» տեսակի 7,62 տրամաչափի հրացան, փամփշտակալ՝ լիցքավորված 7,62 տրամաչափի 5 փամփուշտներով, և 7,62 տրամաչափի 74 փամփուշտ: […]

̰
Ներկայացվել են 2022 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացությունները

12:55 15.06.2023

Հաշվեքննիչ պալատը 2022 թվականին պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշների արժանահավատության վերաբերյալ կարծիքը ձեւավորել է իր գործունեության ծրագրի առաջին մասում նախատեսված ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների միջոցով: Հաշվեքննությունների ընթացիկ արդյունքները եռամսյակային պարբերականությամբ հրապարակվել են, իսկ դրանց մի մասը դարձել են նաեւ հանրային քննարկումների առարկա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած եւ, ըստ անհրաժեշտության, ոլորտային […]

̰
Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի․ ԿԲ նախագահ

11:55 15.06.2023

Հայաստանի կենտրոնական բանկը ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով Արցախի ֆինանսական համակարգի վերաբերյալ հարցին։ «Մենք ամենօրյա կապի մեջ ենք Արցախի գործընկերների հետ։ Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե հանկարծ ինչ-որ խնդիր լինում է, շատ օպերատիվ արձագանքում ենք։ Այս […]

̰
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

11:34 15.06.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ: Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն […]

̰
Հերթական մշակութային վանդալիզմը Արցախում. ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը

11:30 15.06.2023

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.: Այն Իշխանագետի և նրա վտակների […]

̰
Կանխվել է Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը

10:45 15.06.2023

Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունից։

̰
Լրատվամիջոցները հայտնել են Սուդանի Արեւմտյան Դարֆուրի նահանգապետի սպանության մասին

09:58 15.06.2023

Սուդանի Արեւմտյան Դարֆուր նահանգի նահանգապետ Խամիս Աբաքարը սպանվել է Էլ Ջենեյնա քաղաքում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է AlHadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Միաժամանակ, ըստ Սուդանի բանակի աղբյուրների, Աբաքարը նախկինում ձերբակալվել է արագ արձագանքման ուժերի կողմից, որոնք պատասխանատու են նրա սպանության համար։ Իր հերթին հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ արագ արձագանքման ուժերը կապ չունեն […]

̰
ԱՄՆ-ն և Հնդկաստանը շուտով կարող են պայմանավորվել կործանիչների համար շարժիչների արտադրության շուրջ. Bloomberg

09:49 15.06.2023

Հնդկաստանը շուտով կարող է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ իր տարածքում ամերիկյան կործանիչների շարժիչների համատեղ արտադրության շուրջ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ Ըստ աղբյուրի՝ խոսքը ամերիկյան General Electric ընկերության կողմից հնդկական Hindustan Aeronautics Limited կորպորացիայի հետ ռեակտիվ շարժիչների արտադրության մասին է։ Այս էլեկտրակայանները համալրված են հնդկական Tejas թեթև մարտական ​​ինքնաթիռով, որը նույնպես տեղակայված է որպես […]

̰
Կոտայքի մարզի դատախազն ազատվել է պաշտոնից. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

09:42 15.06.2023

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ 2023 թվականի մայիսի 15-ին հարուցվել է կարգապահական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ 2023 թվականի մայիսի 9-ին՝ ժամը 02:05-ի սահմանում, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում՝ Մելիք Ադամյան փողոցի 1 հասցեի դիմաց՝ Կոտայքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր վարած ավտոմեքենայով բախվել է մեկ այլ […]

̰
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Կուբա

09:21 15.06.2023

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կուբա։ Այս մասին հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան։ «Մենք ջերմորեն ողջունեցինք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիին Կուբա: Նրա պաշտոնական այցը թույլ կտա մեզ շարունակել ամրապնդել գրեթե 44-ամյա երկկողմ հարաբերությունները և ակտիվացնել կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- գրել է նա […]

̰
Ի՞նչ լուծում է առաջարկում ՌԴ փոխվարչապետը Մեղրիով անցող ճանապարհի կարգավիճակի շուրջ անհամաձայնությունները շտկելու համար

22:15 14.06.2023

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և […]

̰
ԱՄՆ Սենատում լսումներ են անցկացվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ

21:53 14.06.2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսումներ է անցկացրել՝ քննարկելու Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։ Լիբբին խոստացել է նոր պաշտոնում նշանակվելու դեպքում աջակցել Վաշինգտոնի ջանքերին՝ նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև արդար և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին հայտնում է «Լուրեր»-ը: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ԱՄՆ-ը պետք է շարունակի […]

̰
Երասխում նախատեսվող գործունեությունը չի կարող բացասական ազդեցություն ունենալ Ադրբեջանի նշած տարածքների վրա. ՇՄՆ-ը պարզաբանում է տարածել

21:48 14.06.2023

 Շրջակա  միջավայրի նախարարությունը պարզաբանել է., թե ինչ ծավալներով ու ինչպիսի գործունեություն է ծավալելու Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետաղաձուլարանը՝ պատասխանելով այս մասին Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։ Նախարարության պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.   «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» […]

̰
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը

20:55 14.06.2023

82 կողմ, 2 դեմ ձայներով Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Ապաօլիգարխացման մասին» օրենքի նախագիծը, որի քննարկմանը նախորդել էր Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն այս օրենքի նախագծի վերաբերյալ։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տրվում հրաժարվել Ապաօլիգարխացման օրենքի նախագծի վերանայված տարբերակից և իրականացնել երկրում օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարի գործող համակարգային միջոցառումները։ […]

̰
Թուրքիան Bayraktar-ներ կվաճառի Քուվեյթին

20:12 14.06.2023

Թուրքիան շարունակում է վաճառել սեփական արտադրության «Bayraktar TB2»  հարվածային ԱԹՍ-ներն աշխարհի տարբեր երկրներին: Հայտնի է դարձել, որ Թուրքիան առաջիկայում «Bayraktar»  տեսակի ԱԹՍ-ներ կվաճառի Քուվեյթին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը: Ըստ նրա՝ Թուրքիան այս պահի դրությամբ վերոհիշյալ ԱԹՍ-ների վաճառքի ու մատակարարման գործարք է կնքել աշխարհի 30 […]

̰
«Երկու երկրների միջև ամրապնդվող կապերը բխում են մեր ժողովուրդների և քաղաքների  շահերից». Տիգրան Ավինյանն ընդունել է  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին

19:43 14.06.2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ Երևանի փոխքաղաքապետն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք թարմացնում ու նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին: Մասնավորապես անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝  Տիգրան […]

̰
Ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հայտնի սկզբունքների հիման վրա. Արարատ Միրզոյան

19:21 14.06.2023

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, հատկապես այն […]

̰
Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են Վրաստանի եվրաանդամակցության գործընթացը

19:15 14.06.2023

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շարունակում է հանդիպումները Բրյուսելում։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետին աշխատանքային ճաշի է հրավիրել, aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը: Նշվում է, որ Ղարիբաշվիլի-Միշել հանդիպման հիմնական թեման եղել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Կողմերը քննարկել են Վրաստանի ձեռք բերած առաջընթացը Եվրահանձնաժողովի 12 առաջնահերթությունների կատարման առումով։ Ընդգծվել է, որ Վրաստանի […]

̰
Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ

19:03 14.06.2023

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում «Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ […]

̰
Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը. Արարատ Միրզոյան

18:55 14.06.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը, եւ ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին եւ վստահ եմ, որ […]

̰
Ասադը շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի տարածքից

18:47 14.06.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իրանից Սիրիա ժամանած պատվիրակությանը, որի ընթացքում անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ասադը, ուշադրություն հրավիրելով Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան քառակողմ հանդիպումների, ինչպես նաև Աստանայի ձևաչափի վրա, նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսից: Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին տարիներին զինյալ քրդերի դեմ […]

̰
BACK_TO_TOP