TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում. Տոյվո Կլաարը` Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ

19:03 14.06.2023

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածության վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին Կլաարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում «Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Պետք է դադարեցնել կրակոցները բոլոր հատվածներում։ Կարևոր է պահպանել հանդիպումների դրական դինամիկան և բանակցությունների սեղանի շուրջ […]

̰
Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը. Արարատ Միրզոյան

18:55 14.06.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարից հետաքրքրվել է խաղաղության բանակցության գործընթացով: «Խաղաղության պայմանագրի շուրջ եւ բոլոր հնարավոր ուղղություններով ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել, խաթարել բանակցությունների ընթացքը, եւ ի վերջո Հայաստանին պարտադրել այն լուծումները, որոնք իր համար են ցանկալի: Սա առաջին եւ վստահ եմ, որ […]

̰
Ասադը շարունակում է պահանջել, որ Թուրքիան դուրս գա Սիրիայի տարածքից

18:47 14.06.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել է Իրանից Սիրիա ժամանած պատվիրակությանը, որի ընթացքում անդրադարձել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ասադը, ուշադրություն հրավիրելով Թուրքիա-Սիրիա-Իրան-Ռուսաստան քառակողմ հանդիպումների, ինչպես նաև Աստանայի ձևաչափի վրա, նշել է, որ թուրք-սիրիական հարաբերությունները կկարգավորվեն այն դեպքում, երբ Թուրքիայի զինված ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսից: Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին տարիներին զինյալ քրդերի դեմ […]

̰
ՀՀ դեսպանը և Հունգարիայի ԱԳ նախարարության պետքարտուղարի տեղակալն ընդգծել են 2  երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման կարևորությունը

16:23 14.06.2023

Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։ Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց առևտրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։

̰
Հայաստանը սպասում է Երասխում Ադրբեջանի ագրեսիայի միանշանակ դատապարտմանը միջազգային հանրության կողմից․ Մարուքյան

15:49 14.06.2023

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի հերթական ագրեսիային, որի հետևանքով վիրավորվել է գործարանի կառուցման շինաշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացի։ Նա «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառմամբ նշել է, որ հունիսի 14-ի առավոտյան ադրբեջանական զինուժը շարունակել է հունիսի 13-ի հարձակումները հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա՝ վիրավորելով շինարարական աշխատանքներ իրականացնող օտարերկրյա երկու քաղաքացու։ Մարուքյանն ընդգծել […]

̰
Ներկայացվել է երկրների համար «COVID-19» համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը

11:27 14.06.2023

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «‎Impact of the international health crisis on legal infrastructure for trade»‎ խորագրով հիբրիդային միջոցառումը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը: Հանդիմպանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ

11:17 14.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Իտալիայի բարեկամ ժողովրդին, Բեռլուսկոնիի ընտանիքին […]

̰
Սուդանի հակամարտությունը խլել է 958 խաղաղ բնակչի կյանք

10:59 14.06.2023

Սուդանի ավելի քան 950 խաղաղ բնակիչներ դարձել են երկրում ապրիլի կեսերին սկսված զինված հակամարտության զոհ։ Նման տվյալներ է հայտնել չորեքշաբթի օրը Սուդանի բժիշկների արհմիությունը։ «Սուդանում հակամարտության սկզբից ի վեր խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 958-ի»,- ասվում է բժշկական արհմիության զեկույցում, որը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։ Սուդանի բժիշկների տվյալներով՝ նույն ժամանակահատվածում տուժել է […]

̰
Մալայզիան դիմում է Ինտերպոլին՝ փնտրելու կատակերգուին, ով կատակել էր MH370 անհետացած ինքնաթիռի մասին

10:52 14.06.2023

Մալայզիայի ոստիկանությունը դիմում է Ինտերպոլին՝ սինգապուրցի Ջոսելին Չիային գտնելու համար, որը, հանդես գալով որպես կատակերգու, կատակել է 2014 թվականին Malaysia Airlines-ի անհետացած MH370 չվերթի մասին, որը վիրավորական էր համարվում Կուալա Լումպուրում: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Bernama գործակալությունը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության ներկայացուցչին։ Իր ելույթում Չիան կատակել է Կուալա Լումպուրի և Սինգապուրի հարաբերությունների մասին, որն անկախությունից […]

̰
Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ

10:46 14.06.2023

Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Ողջունելով դեսպանին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ-իրանական եղբայրական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Երկուստեք ընդգծվել է իրանահայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների և ծրագրերի իրականացման գործում: Շեշտվել է, որ երկու ժողովուրդների հազարամյակների պատմությունը, մշակույթը հանրահռչակելու ու պատմական […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին

09:56 14.06.2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը միաձայն հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին, ով Ռուսաստանում ձերբակալվել է լրտեսության համար։ Հանդիպումը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։ «Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը անհապաղ ազատ արձակել Էվան Գերշկովիչին, ով անարդարացիորեն կալանավորված է […]

̰
Ճապոնիայի վարչապետն այս շաբաթ կարող է ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել. ԶԼՄ-ներ

09:34 14.06.2023

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն այս շաբաթ կարող է հայտարարել խորհրդարանի առանցքային ստորին պալատը ցրելու և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Fuji հեռուստատեսությունը։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Կիշիդան դիտարկում է հունիսի 16-ին խորհրդարանը ցրելու մասին հայտարարելու մասին, եթե ընդդիմությունը ներկայացնի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ։ Եթե ​​այն ընդունվի, նախարարների կաբինետը կստանա […]

̰
Մեթյու Միլլերը պարզաբանել է, թե ինչու է հետաձգվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումը

09:16 14.06.2023

Այս շաբաթ Վաշինգտոնում սպասվում էր Հարավային Կովկասի հարցով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպումը, որը հետաձգվել է: Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե որքանով է սա արտացոլում բանակցային գործընթացի վիճակը: «Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ […]

̰
Էրդողանը խոստացել է մոտ ժամանակներս Շուշիում բացել Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը

22:59 13.06.2023

Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ  Էրդողանի այցը Ադրբեջան:  Ինչո՞վ է այն տարբերվում նախորդ այցերից և ի՞նչ հարցեր էին օրակարգում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վաղը լրանալու է Շուշիի հայտնի հռչակագրի 2-րդ տարելիցը և, իհարկե, պատահական չէ, որ Էրդողանի այցը հենց այսօր էր ընտրված: Իրականում որևէ գործնական նպատակ այս այցը չէր կարող հետապնդել, քանի […]

̰
Ռուսաստանն ահաբեկչական մեթոդներ չի կիրառում․ Պուտին

21:17 13.06.2023

Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի իշխանությունների, չի կարող գործել ահաբեկչական մեթոդներով, մենք ունենք երկիր, նրանք՝ ռեժիմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ի տարբերություն այսօրվա ուկրաինական իշխանությունների, մենք չենք կարող գործել ահաբեկչական մեթոդներով։ Մենք ի վերջո ունենք պետություն, երկիր, իսկ այնտեղ կա ռեժիմ։ Եվ նրանք գործում են, ըստ էության, որպես տեռորի վրա հիմնված ռեժիմ»,- ասել է […]

̰
Գնդակոծելով կառուցվող գործարանը՝ Ադրբեջանը արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների նկատմամբ. ՀՀ ԱԳՆ

20:57 13.06.2023

Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի […]

̰
Փաստաբան Կ․ Ալավերդյանի հայտարարությունների վերաբերյալ ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել

20:35 13.06.2023

Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարել պարզաբանել հետևյալը։ 2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՊԲ

20:29 13.06.2023

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 19։15-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման քննությունների ընթացքին

20:15 13.06.2023

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ուսումնական կենտրոն, հետևել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ատեստավորման հերթական քննությունների ընթացքին։ Նախարարը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և մաղթել քննությունների բարեհաջող ընթացք ու բարձր արդյունքներ։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել քննական այս փուլը, հնարավորություն կընձեռվի` ավելի […]

̰
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մեծապես խոչընդոտում են ՀՀ տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը. ԱԳ նախարարի տեղակալ

19:51 13.06.2023

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպմանը։ Շնորհակալություն հայտնելով Սերբիային ՍԾՏՀԿ հաջող նախագահության կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդգծել է Հայաստանի աջակցությունը կազմակերպության արդյունավետության բարձրացմանը՝ ի հայտ եկող մարտահրավերների հասցեագրման նպատակով։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է […]

̰
Ռուսաստանը վերականգնում է  նավթի մատակարարումները  Հյուսիսային Կորեայի համար․ Bloomberg

19:32 13.06.2023

Ռուսաստանը 2020 թվականից ի վեր առաջին անգամ վերսկսել է նավթի մատակարարումները պատժամիջոցներից տուժած Հյուսիսային Կորեա, հայտնում է Bloomberg-ը։ Այսպիսով, Ռուսաստանը խորացնում է համագործակցությունը երկու երկրների միջև, ինչը ԱՄՆ-ի պնդմամբ ներառում է նաև Փհենյանից զենքի տրամադրումը Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմում օգնելու համար։ Միավորված ազգերի կազմակերպության պատժամիջոցների կոմիտեի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը սկսել է նավթամթերքի առաքումը Հյուսիսային Կորեա […]

̰
Թուրքիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը բավարարելու համար պահանջներ է դնում

19:25 13.06.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիքով Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ, արդարացված են: Ուստի Ֆինլանդիան և Շվեդիան անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները փարատելու համար։ Թուրքիան Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը բավարարելու համար առաջ է քաշել մի շարք պահանջներ: «ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները և ԱՄՆ-ն այժմ կարծում են, որ Շվեդիան պետք է պաշտոնապես անդամակցի ՆԱՏՕ-ին: Մենք ակնկալում […]

̰
Ադրբեջանական կողմը խոչընդոտել է ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը Արցախ․ ՄԻՊ

18:55 13.06.2023

Ադրբեջանական կողմը Գորիս֊Ստեփանակերտ մայրուղու (Լաչինի միջանցքի) Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետում դիտավորյալ խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող քաղաքացիների մուտքը դեպի Արցախի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն` անցակետի տեղադրման պահից ի վեր արձանագրվել է նմանատիպ առնվազն երեք դեպք՝ խոչընդոտվել է երկու […]

̰
«Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագիծն անարդյունավետ է. Վենետիկի հանձնաժողովի գնահատականը

18:47 13.06.2023

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է վերջնական կարծիքը «Ապաօլիգարխացման մասին» վրացական օրենքի նախագծի վերաբերյալ: Վերնետիկի հանձնաժողովը նշել է՝  Վրաստանի խորհրդարանի օրինագիծն անարդյունավետ է օլիգարխիկ ազդեցությունը տապալելու առումով։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ծավալուն փաստաթղթում կետ առ կետ դիտարկվում են օրենքի նախագիծը և դրա թույլ կողմերը։ Եզրափակելով՝ ասվում է, որ թերի օրենքի նախագիծ ընդունելու փոխարեն Վրաստանը պետք է համակարգված մոտեցում […]

̰
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին. Ժոզեպ Բորել

18:31 13.06.2023

Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրումը հակասում է կողմերի միջև վստահություն կառուցելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ: Հարցուպատասխանի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորը Ֆրանսուա Քսավիե Բելավին խստորեն քննադատել է Ադրբեջանի կողմից Լաչինի […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման կապակցությամբ

15:59 13.06.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի  մերձեցման կապակցությամբ, նաև ասել, որ ռազմական ոլորտում Չինաստանի զարգացման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է զբաղվի իր անվտանգությանը սպառնացող վտանգներով։ Այսպիսով, նա արձագանքել է հունիսի սկզբին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի  և Չինաստանի ռազմաօդային ուժերի համատեղ օդային պարեկությանը։ «Չինաստանն ու Ռուսաստանը գնալով մոտենում են միմյանց։ Մենք գնալով […]

̰
ԱԺ-ում քննարկվել է քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերի համալրմանն առնչվող առաջարկը

14:54 13.06.2023

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ոստիկանության համակարգում կլուծարվեն մարզային վարչությունները եւ Երեւանի քաղաքային վարչությունը, կլինի կենտրոնաձիգ կառավարում՝ համապատասխան տարածքային ստորաբաժանումներով: Կենտրոնական ապարատում կստեղծվի քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, իսկ Երեւանում եւ մարզերում՝ գլխավոր վարչության ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ: Հարցը քննարկվել է ԱԺ հունիսի 13-ի հերթական նիստում: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե […]

̰
Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների և պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

14:05 13.06.2023

Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այն լրացուցիչ պարամետրերը, որոնք թույլ կտան ավելի բարձր վերահսկողություն ունենալ ապրանքների նկատմամբ. ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան […]

̰
Նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

13:21 13.06.2023

Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

13:18 13.06.2023

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան:

̰
BACK_TO_TOP