13:14 13.06.2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով
Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով»,-նշված է հաղորդագրութւան մեջ:
19:30 20.05.2025
Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցըԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը Դամասկոսում քննարկել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման և երկկողմ հարաբերությունների հարցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարության և անցումային կառավարության հետախուզության ղեկավարները, ընդգծվել է SAR-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության […] ...
19:20 20.05.2025
Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճելՌումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...
19:08 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...