Վենեսուելան և Իրանը փաստաթղթեր են ստորագրել նավթաքիմիայի, տրանսպորտի և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.23 oC

Վենեսուելան և Իրանը փաստաթղթեր են ստորագրել նավթաքիմիայի, տրանսպորտի և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում

09:00 13.06.2023

Վենեսուելան և Իրանը մի շարք հուշագրեր են ստորագրել ագրոարդյունաբերական համալիրի, հանքարդյունաբերության, նավթաքիմիայի և տրանսպորտի ոլորտում, հաղորդում է VTV պետական ​​հեռուստաալիքը։

Փաստաթղթերը ստորագրվել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բանակցություններից հետո։

«Ստորագրվել են համագործակցության նոր համաձայնագրեր տարբեր ոլորտներում, ինչպիսիք են համագործակցությունը տեխնոլոգիայի և կապի ոլորտում, փոխըմբռնման հուշագիր … սառեցված մսի արտահանման համար … և արձանագրություն անասունների արտահանման համար Իրան», – ասվում է լրատվամիջոցում:

Բացի դրանից, երկրները փաստաթղթեր են ստորագրել ծովային տրանսպորտի և նավահանգստային ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության, մշակույթի, գիտության, հանքարդյունաբերության, դեղերի արտադրության և նավթաքիմիայի ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

19:52 20.05.2025

Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: «Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ […] ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին

19:46 20.05.2025

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են ՀՀ և ԻԻՀ […] ...

Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները

19:40 20.05.2025

Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները

Մեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողությունից հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «Ես հայտարարում եմ, որ մենք դադարեցրել ենք բանակցությունները Իսրայելի ներկայիս կառավարության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի շուրջ»,- ասել է […] ...

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցը

19:30 20.05.2025

Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը Դամասկոսում քննարկել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման և երկկողմ հարաբերությունների հարցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարության և անցումային կառավարության հետախուզության ղեկավարները, ընդգծվել է SAR-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության […] ...

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

19:20 20.05.2025

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ  կատարելու վրա․ Աննա Հակոբյան

19:13 20.05.2025

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...

BACK_TO_TOP